Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական մարմինները փնտրում են մի տեղ, որտեղից կարելի է փող բերել․ փաստաբան․ Ա1+

Փետրվար 02,2019 20:52 Share

Ֆինանսների նախարարությունը նոր հարկային ռեժիմ է նախատեսում փաստաբանների համար։ Ըստ այդմ՝ փաստաբանները պետք է աշխատեն շահութահարկով և ԱԱՀ-ով: Փաստաբան Տիգրան Աթանեսյանի համոզմամբ՝ հարկային ռեժիմի փոփոխությունը չհաշվարկված քայլ է:

«Պարզապես պետական մարմինները փնտրում են մի տեղ, որտեղից կարելի է փող բերել: Դա լուրջ հարված կլինի միայնակ, սկսնակ աշխատող փաստաբանների համար: Նրանց հոնորարների չափը համեստ է, և թույլ չեն տալիս վարձել հաշվապահ և այլն»:

Ըստ փաստաբանի՝ Ֆինանսների նախարարությունը առաջնահերթ պետք է հաշվարկ կատարեր, պարզելու համար հարկային մուտքերի ավելացում կլինի՞, թե՞ հակառակը:

«Հանցագործներին սուբսիդավորելու ձևակերպումը ոչ միայն զավեշտալի, այլև տգետ հիմնավորում էր: Ես կոչ կանեմ Ֆինանսների նախարարությանը ցանկացած օրենսդրական նախաձեռնությունից առաջ ուսումնասիրել շուկան, հասկանալ այն շրջանառությունը, որ կա  փաստաբանների մոտ, որոնք որ այդ ռեժիմով են հարկվում, պարզապես կատարել ֆինանսական հաշվարկներ, և հասկանալ  արդյոք կունենա հարկային մուտքերի ավելացում, թե պակասորդ կլինի, ու վտանգ կառաջանա, որ մարդիկ զրկվեն իրենց աշխատանքից»:

Հարկային ռեժիմի փոփոխությունն առանց փաստաբանների հետ խորհրդակցությունների  անընդունելի է: Թեև Տիգրան Աթանեսյանը նշեց, որ ունի չհաստատված տեղեկություն, ըստ որի կան խոշոր փաստաբանական  գրասենյակներ, որոնք տեղեկացված են եղել:

«Եթե այդպես է եղել, ուրեմն շատ ավելի  վատ,  դա նշանակում է՝ խոշոր գրասենյակները ուզում են ամբողջ շուկան իրենցով անել»:

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728