Օրվա լրահոսը

Քաղհասարակության «ճանապարհային քարտեզը» ներկայացնելուց հետո անցել է մոտ 1 ամիս, ի՞նչ է արել իշխանությունն այս ուղղությամբ. «Հրապարակ»

Մոտ մեկ ամիս առաջ Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչներն իշխանություններին առաջարկեցին Հայաստանի վերականգնման բարեփոխումների «ճանապարհային քարտեզ», որն ընդգրկում է անցումային արդարադատություն, մարդու իրավունքներ, մարդու իրավունքների կոպիտ խախտումների փաստերով տուժածների իրավունքների խախտման ճանաչում եւ վերականգնում, ԱԱԾ-ի, ոստիկանության նկատմամբ հսկողություն եւ այլն։ Հայաստանի քիչ թե շատ հեղինակավոր իրավապաշտպաններից ու քաղհասարակության ներկայացուցիչներից մեկ տասնյակ մարդ ստորագրել էր նախագծի տակ, այդ

Նիկոլ Փաշինյան. Նոր Հայաստանում մարդը արվեստի, մշակույթի հետ պետք է իրական եւ մշտական հարաբերությունների մեջ լինի

Երեկ Աննայի հետ գնացել էի Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի համերգին, նվիրված Կոմիտասի 150-ամյակին: Կոմիտասի 150-ամյակ, Ազգային ակադեմիական երգչախումբ, դիրիժոր՝ Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյան, հզորագույն համերգ: Եվ՝ կիսադատարկ դահլիճ: Սա մեր մշակութային կյանքի եւ քաղաքականության իրական երեսն է. ում հարցնես՝ կասեն, որ Կոմիտասը, Չեքիջյանը, Ակադեմիական երգչախումբը մեզ համար ազգային արժեքներ են: Բայց համակարգը կառուցված է

Ռուբեն Բաբայան. «8 մլն պարգեւատրումը 70 հոգու աշխատավարձ է, 2 նոր բեմադրություն է, 8 բարձրակարգ լուսարձակ կամ 16 բարձրախոս»

Aravot.am-ի հետ զրույցում խոսելով ֆինանսների նախարարության եւ այլ կառույցների բարձր պարգեւավճարների մասին՝ Հովհ Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Ռուբեն Բաբայանը նշեց. «Ուզում եմ ուղղակի համեմատություն տալ. 2018 թ. թատրոնի սուբսիդիան կրճատվեց 8 մլն դրամով, 8 միլիոն դրամը դա 70 հոգու մեկ ամսվա աշխատավարձ է թատրոնում, կամ 2 նոր բեմադրություն է, կամ 8 բարձրակարգ

Ալեն Սիմոնյան. Թեթև տարակուսում եմ, թե ինչ պետք է ինձ թույլ չտա դաշնակցական Գեղամ Մանուկյանը և ինչպես պետք է թույլ չտա

Դուրս արի անցյալի տրամաբանությունով գործելուց, դու կարող ես ինձ հետ քննարկել, վիճել, ընդդիմանալ, ես կարող եմ քեզ հետ համաձայնել նույնիսկ, բայց ոչ դու, ոչ այն կառույցը, որին դու ակնարկում ես, չեն կարող ինձ թույլ տալ կամ չտալ,

Ողջունելի է, որ անկախ իրավական գործընթացներից, նրանք, որպես նախկին բարձրաստիճան զինվորականներ, հրավիրվում են նման միջոցառումների. «Փաստ»

Դժվար է ասել՝ սա պաշտպանության նախարարության, թե երկրի բարձրագույն իշխանության նախաձեռնությունն է եղել, բայց ինքնին վերջիններիս ներկայության փաստը ողջունելի է: Սա առնվազն խոսում է այն մասին, որ գոնե ֆորմալ իմաստով իշխանության մոտ կա իրավական և բարոյական շերտերի տարանջատում, կա ինստիտուցիոնալ հիշողության գործոնի կարևորումը, որը խիստ կենսական է հատկապես Զինված ուժերի դեպքում:

Թուրքիայի նախագահ Էրդողանը օրինականացնում է թմրամիջոցները՝ հակառակ իր իսլամական հավատքին

«Ալ-Մոնիտոր» լրատվական կայքի թուրք լրագրող Փինար Թրեմբլեյը բացահայտել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը՝ օրինականացնելու կանեփի (մարիխուանայի տեսակ) աճեցումը: Թրեմբլեյը «Ալ-Մոնիտոր»-ի 2019 թ. հունվարի 24-ի համարում գրել է, որ Թուրքիայի ղեկավարը իսլամական համոզմունքների պատճառով խիստ դեմ է եղել ալկոհոլի, ծխախոտի և թմրամիջոցների վաճառքին կամ օգտագործմանը, սակայն այժմ որոշել է հանդես գալ ի պաշտպանություն կանեփի աճեցման,

ԵՄ Հայաստանի աջակցության փաթեթի գլխավոր խնդիրը և թիրախը պետք է լինի՝ փոխել Հայաստանի հանրության պատկերացումները եվրոպական արժեքների վերաբերյալ. «Ժամանակ»

Դեռևս թավշյա հեղափոխությունից հետո առիթ ենք ունեցել ասելու, որ Հայաստանի եվրաինտեգրման քաղաքականությունն ամենևին չի ենթադրում դեպի Եվրոպա քաղաքական քայլերի, կամ ամենևին դրանցով չէ, որ պետք է չափվի: Հայաստանում թավշյա հեղափոխությունն ու դրանում հռչակված արժեքները գործնականում այն են, ինչ հռչակագրային իմաստով կազմել են եվրաինտեգրացիայի քաղաքականությունը, բայց որը հենց հռչակագրերի մակարդակում է գերազանցապես մնացել այն պատճառով, որ

Ինչո՞ւ Ադրբեջանը կարող է Թիֆլիսի սրտում Հ. Ալիևի անվան հրապարակ բացել, իսկ ջավախքցին իր հերոսի կիսանդրին չի կարող վերաբացել

ՀՀ-ում Վրաստանի դեսպանին հրավիրել ԱԳՆ-ը և բացատրել, որր հայն արժանվույնս գնահարում ու մեծարում է իր հերոսներին, իսկ բուղաշենցի Միքայել Մինասյանը հայրենիքի ազատության համար նահատակված հազարավոր քաջորդիներից մեկն է:

Գորիսի և Կապանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին գետնաբուք է:

Ոստիկանությունը հետաքննում է Լոս Անջելեսի հայկական դպրոցների վրա թուրքական դրոշների հայտնվելու փաստը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ հունվարի 29-ին, վաղ  առավոտյան Լոս Անջելեսի երկու՝ ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան եւ Սուրբ նահատակ Ֆերրահյան, դպրոցների աշակերտները եւ ուսուցիչները տհաճ անակնկալի են եկել՝ տեսնելով իրենց դպրոցների շենքերի եւ դարպասների վրա փակցված թուրքական դրոշները: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել՝ ենթադրյալ «ատելության» քարոզի հիմքով՝ հաղորդում է nbclosangeles.com-ը  : Ֆերրահյան դպրոցի տնօրեն Սոսի Շանլյանը nbclosangeles.com-ին ասել է,

Թող ամեն մեկն ինքը որոշի

«Ի՞նչ գործ ունեն քահանաները դպրոցում» հարցը, որը վերջին օրերին ակտիվ քննարկման առարկա դարձավ, ունի բազմաթիվ պատասխաններ՝ սկսած Սահմանադրության վկայակոչումից, վերջացրած բարձրագոչ բարոյական խրատներով: Հավանաբար, լեհերի կամ իռլանդացիների մեջ նման հարցեր չեն առաջանում՝ չնայած ոչ ոք չի կասկածում, որ նրանց պետություններն աշխարհիկ են: Թե ինչ պետք է դասավանդել դպրոցում, միանգամայն այլ հարց է, բայց թույլ տամ

ԱՍԵԿՈՍԵ

Ապագայում ընդդիմությունը դատապարտված է ձեւավորվել Ազգային ժողովից դուրս:  ՄԻՔԱՅԵԼ ՄԻՆԱՍՅԱՆ

Լոս Անջելեսի երկու հայկական դպրոցների վրա թուրքական դրոշակներ են հայտնվել

Այսօր առավոտյան Լոս Անջելեսում գործող երկու հայկական դպրոցների՝ ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան եւ Սուրբ Նահատակ Ֆերահյան, աշակերտներն ու աշխատակիցները առավոտ վաղ դպրոց այցելելով ցնցվել են տհաճ անակնկալից՝ դպրոցների շենքերի վրա եւ դարպասների ողջ երկայնքով փակցված են եղել թուրքական դրոշներ: Դպրոցների տնօրինությունները ոստիկանություն են զանգել՝ միջադեպի պատճառը պարզելու եւ կատարողներին հայտնաբերելու համար: Ըստ ենթադրությունների՝ դրոշները գիշերը փակցրել են

Մենք թույլ չենք տա ձևախեղել, ամեն մեկիդ ճաշակով խորհրդանիշ փոխել. Գեղամ Մանուկյան. «Ա1+»

ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը քիչ առաջ Արամ Մանուկյանի արձանի մոտ հայտարարեց, որ թույլ չեն տա որևէ մեկի ճաշակով խորհրդանիշ փոխել, նկատի ունենալով  ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը, որտեղ նա ասել է, որ իր համար օրհներգի նախընտրելի տարբերակ է Արամ խաչատրյանի հեղինակած ՀԽՍՀ օրհներգը։ «Անցնող 100 տարվա ընթացքում հայոց պետականության հայդատի համար նահատակված հազարավորներ, մենք թույլ

Մեր եվրոպացի գործընկերներին հորդորում ենք անձնական կապերով ազդել, որ համաձայնագրի վավերացման գործընթացը արագ լինի. Տարոն Սիմոնյան

Տարոն Սիմոնյանի տպավորությամբ՝ ադրբեջանցիները սկսել են Եվրանեսթի հարթակը օգտագործել ըստ նպատակային նշանակության և անհարկի մեջբերումներ չեն անում:

Կադաստրի կոմիտեի ղեկավարը՝ իր հիմնարկում պարգեւատրումների մասին

Չեմ գրում նախկին պարգևատրումների մասին, նույնիսկ մոտավոր հաշվարկներով չեմ գրում համակարգում եղած «սև» շրջանառության ու առավել ևս մինչ իմ նշանակումը իմ եկամուտների մասին։

Ոստիկանը վնասազերծել է կացնով բանկ մտած տղամարդուն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հունվարի 29՝ ժամը 13-ն անց 50-ի սահմաններում, ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «VTB» բանկի Բաղրամյան պողոտայում գտնվող մասնաճյուղ կացնով մարդ է մտել։ Մասնաճյուղում ծառայություն իրականացնող ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ոստիկանը վնասազերծել է այդ տղամարդուն։ Վերջինս դեպքի վայր ժամանած ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից բերման է ենթարկվել։ Դեպքի առթիվ Արաբկիր վարչական շրջանի քննչական

20 %-ով կբարձրանան մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը

Այս որոշումն առայժմ չի տարածվելու տնօրենների եւ փոխտնօրենների վրա

Փաստաբանները սպառնում են կառավարության մոտ բողոքի ցույց անել եւ գործադուլ հայտարարել

Փաստաբան Մկրտչյանն առաջարկեց, որ ֆիննախի ներկայացուցիչներին հրավիրեն Փաստաբանների պալատի վարչական շենք՝ իրենց դժգոհությունները լսելու, իսկ թե ինչու հենց այդ վարչական շենք՝ նրա բացատրելով՝ պարսից Շապուհ Երկրորդի պես կփորձեն «իրենց հողի» վրա հարցերը լուծել: Դա յուրօրինակ ձեւ է՝ նրանց ճնշելու, ըստ փաստաբանի: Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն էլ կատակեց՝ բա որ իրենց հողը հետները բերեն:

Բանկի վրա զինված ավազակային հարձակում կատարելու կասկածանքով մեկ անձ ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ ավազակություն կատարելու դեպքի առթիվ: Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հունվարի 29-ին  անհայտ անձը մուտք է գործել «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ին պատկանող մասնաճյուղ և որպես զենք օգտագործվող առարկայի՝ կացնի գործադրմամբ կոտրել է բանկի մասնաճյուղի կառավարչի աշխատասենյակի ապակին,

Հայկ Մարության. «Շենքերի արանքում «Տետրիսի» պես մի հատ շենք են ուզում կառուցել»

Քաղաքապետն անդրադառնում է Եկմալյան հասցեի իրացման գոտու բնակիչներին

«Հոսանք են միացնում ականջներին, ոտքերից կախում են, հեռվից կրակում  նրանց ուղղությամբ». ահազանգ բանտից

Ուկրաինական բանտում պահվող ազգությամբ երկու հայի կտտանքների են ենթարկում

Մարությանը մետրոյի 2 կայարանների ծրագրի մասին. «Կա հաշվարկ, որն արված է 1985 թվականին»

Քաղաքապետի անդրադարձը Արթուր Մեսչյանի հայտարարությանը

Հայկ Մարությանը վստահեցնում է՝ Տարոն Մարգարյանի ժամանակ պարգեւավճարներն ավելին են եղել

Երեւանի քաղաքապետը հայտարարում է՝ Տարոն Մարգարյանի ժամանակ պարգեւավճարների մասով կեղծիքներ են եղել

Վայքի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Վայքի տարածաշրջանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 15-20 մետր: Գորիսի ավտոճանապարհներին նույնպես մառախուղ է, տեսանելիությունը՝ 70-80 մետր է: Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար մեքենաների համար

Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 29-ին՝ ժամը 19:00-ի դրությամբ, ձնամաքրման աշխատանքներից հետո, Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածն այժմ բաց է մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական  տեխնոլոգիաների նախարարության  լրատվական ծառայություն

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա են գտնվել Կոմիտասի 150-ամյակի հոբելյանական տարվա միջոցառումների մեկնարկն ազդարարող համերգին: Միջոցառման ընթացքում համերգային ծրագրով հանդես է եկել Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը` դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի գլխավորությամբ:   ՀՀ վարչապետի աշխատակազմ

«Դիվերսիա»՝ փաստաբանների դեմ. Փաստաբաններն ահազանգում են, որ նոր հարկի պատճառով կամ ստվեր են մտնելու, կա՛մ թանկացնեն ծառայությունները

Փաստաբան Կարեն Մեժլումյանը դժգոհեց, որ նախընտրական շրջանում մենակ ասում էին, որ միկրոբիզնեսն ազատված է լինելու հարկերից, ու խոսք չկար, որ դա ծանրանալու է փաստաբանների վրա: Նա ասաց՝ բա հեղափոխություն ինչի՞ եղավ, որովհետեւ նախկին իշխանությունները խաբում էին. «Մեզ չպետք է խաբեն: Հիմա խաբում են ֆիննախի այն մարդիկ, որոնք թավշյա հեղափոխության արժեքները չեն կիսում»:

Մարտի 1-ի գործը չի կարող անցնել-գնալ. այն սկզբունքային է հայ ժողովրդի համար. Փաշինյանի հարցազրույցը RBK-ին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսական RBK հեռուստաալիքին, որտեղ խոսել է կառավարության կառուցվածքի, Դավոսում ներդրողների հետ ունեցած հանդիպումների, Ռուսաստանից էներգետիկ կախվածության, Մարտի 1-ի գործի և այլ թեմաների մասին: «Մեզ համար կարևոր է հեռացնել ԵԱՏՄ-ում գոյություն ունեցող խոչընդոտները: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հաշվարկով՝ այժմ կառույցում կա առնվազն 80 խոչընդոտ: Մեր նպատակն է հեռացնել դրանք, եթե

Երկվորյակ եղբոր անձնագրով հատել է սահմանը

Ռ. Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ. նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում, առանց սահմանված փաստաթղթի եւ առանց պատշաճ թույլտվության, իր երկվորյակ եղբոր ՀՀ քաղաքացու անձնագրով հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը, «Բագրատաշեն»   սահմանային վերահսկողության բաժնի անցակետով որպես հետիոտն մեկնել է ՀՀ-ից: Նախկինում դատված Ռ. Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031