Լրահոս
Օրվա լրահոսը

20 %-ով կբարձրանան մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը

Հունվար 29,2019 21:49

Երեւանի բնակիչներն առաջիկայում հնարավորություն կունենան քաղաքապետարան ներկայացնել ծրագիր-առաջարկներ, որոնք կֆինանսավորվեն քաղաքային բյուջեից: Այդ նպատակով այս տարի բյուջեում կներառվի եւ կհատկացվի 1 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

Այսօր լրագրողների հետ զրույցում Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը մանրամասներ ներկայացրեց այս ծրագրից՝  «Լավագույնը ծրագիրն ըստ առցանց քվեարկության հավանության կարժանանա եւ հետեւաբար կֆինանսավորվի»: Մարությանը վստահեցրեց՝ ֆեյքերով կեղծ քվեարկությունը բացառելու են, քանի որ ծրագիրն այնպես է գրվելու, որ նման քվեարկություն հնարավոր չլինի. «Ամեն մի քվեարկողն իր անձնագրային տվյալները կտա, եւ այլն: Կեղծ քվեարկություն չի լինելու»:

Մարությանը նաեւ վստահեցրեց՝ 20%-ով բարձրացնում են մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը. «Երեւի կկարողանանք մարտից կամ ապրիլից դա իրականացնել: Դուրս են մնալու առայժմ տնօրեններն ու փոխտնօրենները, առայժմ»: Քաղաքապետն ասաց, որ մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձը հիմա միջինը 70-80 հազար դրամ է:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031