Օրվա լրահոսը

Կենսաթոշակառուները հնարավորություն կունենան անվճար այցելել մշակութային միջոցառումների՝ թատրոններ, համերգասրահներ եւ այլն

Մանե Թանդիլյանն ասաց, որ գործընթացն անընդհատ շտկվելու է: Բացի այս, միջոցառումից առաջ զանգելու են տվյալ թոշակառուին, պարզելու՝ հո չի մտափոխվել, հաստա՞տ գնալու է համերգ:

Բյուջետային հատկացումներն են քիչ, ինչի պատճառով հաճախ չենք կարողանում բոլորին աջակցել. Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը հանդիպել է ՄԱԿ-ի Խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Կլեմեն Վուլեյին: Հյուրը հետաքրքրվել է Հայաստանում հավաքների ժամանակ ինչպիսի միջոցառումներ են իրականացվում քաղաքացիներին բժշկական օգնություն ցուցաբերելու անհրաժեշտության դեպքում, հաշվի առնելով վերջին զարգացումները` որպես ժողովրդավարական, դրական փորձ ունեցող երկիր: Արսեն Թորոսյանը պարզաբանել է, որ ոչ միայն հավաքների, այլև մարդաշատ

Տիգրան Մեծ պողոտայի թիվ 1 շենքի բակային հատվածում հայտնաբերել են վանդակում պահվող մոտ ութ ամսական էգ աղվես. այն վերադարձվեց վայրի բնություն

Սույն թվականի նոյեմբերի 5-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ստացված ահազանգի հետքերով Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի աշխատակիցները Տիգրան Մեծ  պողոտայի թիվ 1 շենքի բակային հատվածում հայտնաբերել են վանդակում պահվող մոտ ութ ամսական էգ աղվես։ Բնակիչների հավաստմամբ աղվեսը  պատկանել է օտարերկրյա մի քաղաքացու, ով հեռացել է հանրապետությունից՝ թողնելով կենդանուն առանց խնամքի։ Տեսչական մարմնի Երևանի տարածքային

«Խաչատուրովը չի նստելու». Գուրգեն Եղիազարյան

Խաչատուրովի դեմ քրեական գործ են հարուցում, կալանավորում: Նրան ՀԱՊԿ-ից հետ կանչեիք, նոր հարուցեիք, եթե անպայման հարուցելու էիք

Ռուս-հայկական հարաբերությունները ոչ միայն բարեկամական, այլ եղբայրական բնույթ են կրում: Եվգենի Բաժանով

Ռուսաստանի ԱԳՆ-ին կից Դիվանագիտական Ակադեմիան արդեն 80 տարվա պատմություն ունի, իսկ ահա ակադեմիային կից Դիվանագիտական Ակումբը ստեղծվել է ընդամենը երկու տարի առաջ և այդ ակումբի անդամները երեկ հյուրընկալվել էին Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը: Դիվանագիտական այդ ակումբը մի հարթակ է, որի նպատակն է զարգացնել դիվանագիտության մեջ եղած կարևորագույն գործիքներից մեկը՝ անմիջական ու մարդկային շփումները Ռուսաստանում հավատարմագրված

ԱԱԾ նախկին փոխտնօրենը կոչ է անում Շարմազանովին ընտրել. «Անդավաճան տղա է»

«Կարծում եմ՝ Շարմազանովն էլ շուտով կհասկանա, որ չի կարելի Սերժ Սարգսյանի «զինվորը» լինել»,-համոզմունք է հայտնում Գուրգեն Եղիազարյանը

«Վեհափառը հետապնդումների նոր «ալիք» վերցրեց իր վրա». Եղիազարյանը՝ ԼԳԲՏ համաժողովի մասին

«Թող ԼԳԲՏ-ներն իրենց համար ապրեն, բայց ի՞նչ է նշանակում՝ քրիստոնյա Երեւանում համաժողով անցկացնել»,-ասում է ԱԱԾ պետի նախկին տեղակալը:

Պաշտոնատար անձանց լիազորությունների չարաշահման պայմաններում ընդերքի օգտագործման կանոնների խախտմամբ շուրջ 250 մլն դրամի ոսկի, արծաթ և պղինձ է արդյունահանվել. հարուցվել է քրեական գործ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ստացված տեղեկատվության հիման վրա իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության պաշտոնատար անձիք, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անտեսելով գործող «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի պահանջները, 2009թ. ապրիլի 1-ին Հայաստանի Հանրապետության անունից

Ամերիկահայ դեմոկրատ. «Կա՛մ կվերականգնենք հավասարակշռությունը, կա՛մ կկորցնենք երկիրը»

«Առավոտ»-ի զրուցակիցն է ամերիկացի քաղաքական գործիչ, իրավաբան, գրող, Մեն նահանգի Վեսթբրուք քաղաքի Քաղաքային խորհրդի անդամ Աննա Աստվածատուրյան-Թերքոթը – Տիկին Աստվածատուրյան-Թերքոթ, Դուք 2015-ից Մեն նահանգի Վեսթբրուք քաղաքում Քաղաքային խորհրդի անդամ եք եւ մտադիր եք վերընտրվել։ Ինչպե՞ս է անցնում Ձեր ընտրարշավը, եւ ինչպե՞ս եք գնահատում վերընտրվելու Ձեր շանսերը։   – Շանսերը լավ են։ Այս անգամ ես պաշտոնապես մրցակիցներ

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է իրենց ժողովրդին պատրաստեն խաղաղության. Գրեգորի Մակրիս

«Միացյալ Նահանգները կիսում է այն տեսակետը, որ այս հակամարտությանը ռազմական լուծում չի կարող լինել: Ստատուս քվոն անթույլատրելի է: Միացյալ Նահանգները հավատարիմ է կողմերի հետ աշխատել՝ երկարաժամկետ եւ խաղաղ լուծում գտնելու համար, որը հիմնված կլինի մասնակից պետությունների կողմից ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների հավասար իրավունքների եւ ինքնորոշման սկզբունքների վրա, ինչպես որ ամրագրված է Հելսինկյան եզրափակիչ ակտում»,- ասել է Մակրիսը:

Արայիկ Հարությունյանին ԵՊՀ-ում ցույցով դիմավորեցին

«Կուլիսային որեւէ խոսակցություն էլ չի կարող լինել, ինչը բնորոշ է եղել ձեր ուսանողական խորհրդին`տարիներ շարունակ»

Եվրոպական միության բանկը EU4Business նախաձեռնության շրջանակներում ակտիվացնում է աջակցությունը Հայաստանի ՓՄՁ-ների համար

Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) Հայաստանի կենտրոնական բանկին տրամադրում է 50 միլիոն եվրո՝ երկրում փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) ու միջին կապիտալացում ունեցող ընկերությունների կողմից իրականցվող նախագծերը ֆինանսավորելու նպատակով՝ առանձնակի ուշադրություն դարձնելով ագրոսննդամթերքի մշակման և զբոսաշրջության հատվածներին: Վարկը տրամադրվել է «EU4Business» («ԵՄ-ն բիզնեսի համար») նախաձեռնության համատեքստում, որն ուղղված է Արևելյան գործընկերության երկրներում փոքր բիզնեսների աջակցմանը: Հայաստանի

Կառավարության դեմ մի անգամ կարճված գործը կրկին դատարանում է

Սիրվարդ Տերտերյանի ներկայացուցիչ Մելանյա Սամսոնյանն անցյալ տարվա օգոստոսի 29-ին հայցադիմում էր ներկայացրել վարչական դատարան՝ ՀՀ կառավարության դեմ, պահանջելով փոխհատուցել վթարային ճանաչված Սևան քաղաքի Նալբանդյան 36 շենքի 20 բնակարանի սեփականատեր Սիրվարդ Տերտերյանին, պարտավորեցնել կառավարությանը սեփականության իրավունքից փաստացի զրկված լինելու համար այդ գույքի շուկայական արժեքի չափով` բարենպաստ վարչական ակտ ընդունել։ Դատարանն արձանագրել էր, որ այս գործով բացահայտվել

«Վերջին ժամանակներում հարաբերություններ չեմ ունեցել». Արմեն Սարգսյանը` Սերժ Սարգսյանի մասին

Արմեն Սարգսյանը`նախագահի լիազորությունների ընդլայնման մասին

Քաջարանի Սուրբ Հակոբ եկեղեցուց կատարված գողությունը բացահայտվեց

Հոկտեմբերի 28-ին, ժամը 03.05-ին, ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հոկտեմբերի 27-ին, ժամը 19.00-ից մինչ ժամը 19.30-ը ընկած ժամանակահատվածում, բաց դռնով մուտք են գործել Քաջարան բնակավայրի Սուրբ Հակոբ եկեղեցի և տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել գանձանակը ու գողացել այնտեղ եղած հանգանակությունների գումարը, որի չափը հնարավոր չէ պարզել: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է,

Նախարարը դեղարտադրողներին հանդիպելու ժամանակ չունի. a1plus.am

Դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը դիմելով Առողջապահության նախարարին հայտարարում է. «Նախարարության կազմում գործող փորձագիտական կենտրոնը մեկ տպած  ստվարաթուղթը տեղական արտադրողներին վաճառում է 900 000 դրամով»: Ըստ նրա՝ դա կոռուպցիոն երևույթ է, և նախարարը պետք է հետամուտ լինի: Սամվել Զաքարյանը նշեց, որ դեղերը գրանցելու համար պետական վճարը  կազմում է 900 000 դրամ: «Բայց 5

«Հովիկ Աբրահամյանի դեմ պատվեր կա՝ կյանքի գնով էլ լինի, նա պետք է նստի». Գուրգեն Եղիազարյան

Ես մարդ գիտեմ, որն այսօր մուլտիմիլիարդեր է, մինչդեռ իննսունականներին պատռված կոշիկներով էր: Իսկ Հովիկ Աբրահամյանն այն գլխից էր հարուստ

Կողոպուտ հայտնի կինոյի հերոս Օստապ Բենդերի մեթոդով, «օրինական» ճանապարհով

«Հայփոստ» ՓԲԸ-ում ներդրածս համակարգչային ծրագրերի համար խոստացված գումարը չստանալու պատճառով 2007թ. դիմել եմ դատարան։ Առ այսօր դատարանը դեռևս որոշում է ներդրված ծրագրերի արժեքը, դատական գործ ԵՔԴ/0543/02/08։ 2015թ. նշված դատական գործով 2007-2012 թվականներին իմ նախկին փաստաբան Ռոբերտ Բեջանյանը դիմել է դատարան, իբր թե ինձ փոխառությամբ տրված 32 մլն դրամը, գումարած տոկոսները, բռնագանձելու պահանջով։ Դիմեցի ՀՀ դատախազություն

Բոլթոնի հայտարարություններից արագ հետեւություններ պետք չէ անել. Արմեն Սարգսյան

«Ես չեմ կարծում, որ հետեւությունները պետք է արվեն այս կամ այն հայտարարությունից ելնելով, որովհետեւ քաղաքականությունը`լինի դա եւ ներքին, եւ արտաքին, մանավանդ տարածաշրջանային քաղաքականությունը, դա դինամիկ գործընթաց է»,- այսօր ԵՊՀ-ում, Aravot.am-ի հարցին այսպես պատասխանեց նախագահ Արմեն Սարգսյանը: Պարոն նախագահից հետաքրքրվել էինք`ի՞նչ հետեւությունների է հանգել վերջերս ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի տարածաշրջան կատարած այցից եւ Հայաստանում արված

«Կիրթ տպավորություն թողած Ալիևը հերթական անգամ խոսել է ինչ-որ տարածքներ վերադարձնելու, Արցախը ադրբեջանական հող լինելու մասին». Էդուարդ Շարմազանով

Հարգելի հայրենակիցներ Փաստորեն նոյեմբերի 8-ն էլ անցավ, բայց Հայաստանը ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղար չունեցավ: Մի բան է պարզ դառնում. Փաշինյանի կառավարման շրջանում Հայաստանը հետևողական զիջում է իր անվտանգության դիրքերը: Ավելին, բացահայտ նշվում է, որ գլխավոր քարտուղարի պաշտոնը Բելառուսին է տրվելու: Սա Փաշինյանի կառավարության հերթական բացահայտ ձախողումն է: Իսկ ի՞նչ է լինելու: Ասեմ, սեփական ձախողումը քողարկելու համար

Փախուստի փորձ՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից. մեղադրանք է առաջադրվել 8 անձի

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից կատարված փախուստի փորձի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքները, հստակեցվել հանցագործություն կատարած անձանց շրջանակը։ Փախուստի փորձի մասին ահազանգն ստացվել է 2018 թվականի ապրիլի 25-ին, նույն օրը հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար տվյալներ են ձեռք բերվել

Արմեն Սարգսյանը` Բաղրամյան 26 վերադառնալու մասին

«Իհարկե, նախագահի համար, անձնապես ինձ համար, թե ո՞ր շենքում կաշխատեմ`կարեւոր չէ»

Դանակահարություն Հյուսիսային պողոտայում

Նոյեմբերի 8-ին` ժամը 2-ն անց 5-ից սկսած թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին մի քանի ահազանգեր ստացվեցին: «Աջ այտային շրջանի քերծվածքներ, փափուկ հյուսվածքների սալջարդ, ձախ անոթային շրջանի կտրած-ծակած վերքեր», «կրծքավանդակի ձախ կեսի և աջ ազդրի կտրած-ծակած վերք», «ձախ ուսահոդի հետին մակերեսի ծակած վերք» ախտորոշումներով բուժօգնության էին դիմել 3 տղամարդ: Նրանցից մեկը հիվանդանոցում հայտնել էր,

Շուշիի ազատագրման ակունքներում

Շարժում-30 1989-ին «Հայդատ» կազմակերպությունն իր ռազմականացված ջոկատներով նախաձեռնեց թուրք-ազերիներով շրջապատված Շուշիի շրջանի Բերդաձորի ինքնապաշտպանությունը: 1989թ. հունիսին «Հայդատի» կամավորական առաջին ջոկատը ոտքով հասավ Բերդաձոր, այնուհետև սկսվեցին նոր համալրումներ: Մի քանի ամիս անց արդեն հնարավոր եղավ այդ կղզիացված վայր զինված ջոկատներ ուղարկել ուղղաթիռների միջոցով: Նոյեմբերի սկզբներին ուղղաթիռներից մեկն իր անձնակազմով և «կասկածելի» ուղևորներով ձերբակալվեց Բերդաձորում` հենց վայրէջքի

Այս պահի դրությամբ ես 100 %–ով բացառում եմ, որ ՀԱԿ կուսակցության որևէ անդամ ՔՊ–ի ցուցակում ներկայացված լինի. Զոյա Թադեւոսյան. «Փաստ»

Եթե նման բան լինի, ապա դա կնշանակի, որ կուսակցության անդամ չէ, քանի որ ընտրությունը քաղաքական միջոցառում է:

Վճռաբեկ դատարան բերված Դատախազության բողոքը վերաբերում է միայն Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության հիմքին

Ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակման   Այսօր «ժողովուրդ» օրաթերթում հրապարակված՝ «Քոչարյանի կալանավորման գործը նոր քննության են ուղարկո՞ւմ» վերտառությամբ հոդվածում,  լրատվամիջոցն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորման որոշումը ՀՀ Վերաքննիչ դատարանի կողմից անձեռնմխելիության հիմքով վերացնելու և այս որոշումը Վճռաբեկ դատարան պաշտպանական կողմի բողոքարկելու հարցին: Նշենք, որ ՀՀ Վերաքննիչ դատարանն օգոստոսի 13֊֊ին

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-11-ը, 12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 12-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 13-14-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ` ձյան տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 12-14-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 10-12 աստիճանով: Երևան քաղաքում` Նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-11-ը,

Պարզվել է, որ ուժեղ թվացող ընդդիմության «վազքը եղել է մինչև կատվի մարագ հասնելը». «Ժամանակ»

Եվ, որպես կանոն, դրանք ոչ մի օգուտ չեն բերել ոչ միայն հանրությանն ու պետությանը, այլ նաև հենց իշխանությանն ու, բնականաբար, իրենք իրենց: Այդպիսի ընդդիմություններից օգտվել են թերևս միայն մի քանի նեղ շրջանակներ, մանիպուլյացիայի ենթարկելով հանրությանը:

«Ախր, ինչո՞ւ ես առաջին մինիստր դարձա…»

Արայիկ Հարությունյանն ու Զարուհի Բաթոյանը արձագանքեցին՝ «Հա էլի, ինչ ճիշտ է ասում…»։ Օրերս Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի բեմում «Հույսի կամուրջ» ներառական թատերախումբը ներկայացրեց Եվգենի Շվարցի «Մերկ թագավորը» պիեսը։ Հաշմանդամ երեխաների առաջնելույթին ներկա էին կազմակերպության անփոփոխ հիմնադիր նախագահ Սուսաննա Թադևոսյանը, ՀՀ ԿԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728