Օրվա լրահոսը
Լևոն Սարգսյանը, նրա որդին և դուստրը մեղադրվում են ապօրինի հարստանալու մեջ. ՀՔԾ
Հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 06.07.2018թ.-ին ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել Լյովա Սարգսյանին և վերջինիս դստերը` Անի Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել
Ոստիկանության պետն ընդունեց ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի կազմում ընդգրկվելու համար հայտ ներկայացրած քաղաքացիներին (տեսանյութ)
Կարևորելով ոստիկանության գործունեության ոլորտում պետական քաղաքականության հիմնական ուղղությունների մշակմանը և այդ ուղղություններով որոշումների ընդունմանը հասարակությանը մասնակից դարձնելու անհրաժեշտությունը, գերակա համարելով հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդումը, ոստիկանության գործունեության նկատմամբ հասարակական վերահսկողություն սահմանելու, ինչպես նաև ոստիկանության գործունեության լայն հրապարակայնությունն ապահովելու նպատակով` գործունեության ավելի քան յոթ տարի դադարից հետո, մեկնարկեց ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի կազմավորման աշխատանքները: Հուլիսի 7-ին ոստիկանության
ՌԴ ՆԳՆ կողմից հետախուզվողը հայտնաբերվեց
Ոստիկանության Վայքի բաժնի ծառայողների ձեռնարկված օպերատիվ- հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունիսի 6-ին Ջերմուկի խճուղուց բերման է ենթարկվել Նարեկ Ն.-ն ով այս տարվա հունիսի 1-ից ՌԴ ՆԳՆ Սամարայի մարզի ՆԳՎ Կրասնոյարսկի շրջանի ՆԳԲ կողմից հետախուզվում էր ՌԴ քր. օր. 264.1 հոդ. մեղադրանքով /ՃՏՊ/: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և Վայոց ձորի մարզի
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն ու նրա եղբայր՝ Գոռ Համբարձումյանը, կալանավորվել են (տեսանյութ)
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են կատարվել անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ պարզելու 2018թ.ապրիլի 16-ին Երևան քաղաքի Հերացի և Կորյուն փողոցների խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի, ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների, ինչպես նաև՝ Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի մոտ արձանագրված զենքի գործադրմամբ խուլիգանության բոլոր հանգամանքները, ենթադրյալ
Մահացել է ՀՀ ՊՆ կենտրոնական արխիվի պետը. մանրամասներ
Դժբախտ պատահարի հետևանքով՝ կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ ստանալու պատճառով ս.թ. հուլիսի 7-ին մահացել է ՀՀ ՊՆ կենտրոնական արխիվի պետ, ՔՀԾ 1-ին դասի խորհրդական Էմիլիա Մարտիկի Անանյանը: ՀՀ ՊՆ և ԶՈւ ղեկավարությունն ու անձնակազմը ցավակցում և իրենց զորակցությունն են հայտնում հանգուցյալի ընտանիքի անդամներին, հարազատներին ու գործընկերներին: ՀՀ պաշտպանության նախարարություն
Փախուստ փոշուց
Չնայած կիրակի օրերին ինձ ոչ ոք չի զանգահարում, քանի որ անջատում եմ հեռախոսս, միեւնույն է, չեմ սիրում փոշին, որովհետեւ հեռախոսի լռությունը ընդամենը ազատություն է, իսկ փոշին` մահ: Եվ քանի որ այդ օրը իմ ներանձնության օրն է, ու անզանգահարության հեղինակը ես եմ, դրսում իմ թողած աշխարհը՝ առանց դուռ ու լուսամուտ թակելու, միեւնույն է, ներխուժում է իմ
Նիկոլ Փաշինյանն Արմեն Միրզոյանին ազատել է պաշտոնից
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ 6 Հուլիսի 2018, 913 – Ա ԱՐՄԵՆ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ Արմեն Միրզոյանին ազատել գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի գլխավոր քարտուղարի պաշտոնից: Նիկոլ Փաշինյան
Արամայիս Գրիգորյանը՝ սփյուռքի նախարարի տեղակալ
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ 6 Հուլիսի 2018, 916 – Ա ԱՐԱՄԱՅԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արամայիս Գրիգորյանին նշանակել սփյուռքի նախարարի տեղակալ։ Նիկոլ Փաշինյան
Եթե մի օր Սահմանադրությունը պետք է նորից փոփոխվի, ապա պետք է փոփոխվի ժողովրդի կամքի հիման վրա. Արմեն Սարգսյան
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի Երիտասարդական երրորդ ֆորումին, որն անցկացվում է «Ժողովրդավարություն, ավտանգություն եւ արտաքին քաղաքականություն» խորագրով: Նախագահ Սարգսյանն իր խոսքում անդրադարձել է երկրում կատարված փոփոխություններին, զարգացման հեռանկարներին, ինչպես նաեւ ինստիտուտի շրջանավարտների հետ կիսվել է իր փորձով։ Նկատելով, որ երկրում կատարված փոփոխությունները տարբեր անվանումներով են բնութագրվում, նախագահը լավագույններից
Գործարարները ահազանգում են` «բիզնեսի համար շատ հակասական օրենքներ են գործում»
Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակում բանավիճում են ՓՄՁ ասոցիացիայի տնօրեն Հակոբ Ավագյանն ու սփյուռքահայ գործարար Սեւակ Դավիդեանը: Պարոն Դավիդեանը նաեւ ժամանցային օբյեկտներից մեկի բաժնետերն է: Լուսինե Բուդաղյան.– Հունիսի 29-ի լույս 30-ի գիշերը ոստիկանությունը ստուգումներ է իրականացրել երեւանյան մի շարք փաբերում եւ ակումբներում, ինչը հարուցել է նշյալ գործունեությամբ զբաղվող տնտեսվարողների դժգոհությունը: 15-ից ավելի տնտեսվարողներ այս
Նիկոլ Փաշինյանը Լևոն Խալիկյանին ազատեց պաշտոնից
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ Որոշում ԼԵՎՈՆ ԽԱԼԻԿՅԱՆԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Լևոն Խալիկյանին ազատել շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից։ Նիկոլ Փաշինյան
Հայտնաբերված գրաֆիկական և գեղանկարչական աշխատանքները որևէ առնչություն չունեն թանգարանի հավաքածուում պահվող ցուցանմուշների հետ. հայտարարություն
Վերջին օրերի աղմկահարույց դեպքերի, մասնավորապես հայտնաբերված գրաֆիկական և գեղանկարչական աշխատանքների հետ կապված, Հայաստանի ազգային պատկերասրահը տեղեկացնում է, որ դրանք որևէ առնչություն չունեն թանգարանի հավաքածուում պահվող ցուցանմուշների հետ։ Խնդրում ենք զերծ մնալ անհիմն, չճշտված ու թյուր տեղեկություններ տարածելուց։ Հայաստանի ազգային պատկերասրահ «Առավոտի» կողմից հիշեցնենք, որ «Ազատության» հետ զրույցում Սարյանի տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ, Սարյանի թոռնուհի Սոֆյա Սարյանը
ՀՀ ռազմական տեսուչի տեղակալը շտապ հրավիրվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ. yerkirmedia.am
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շտապ իր մոտ է կանչել ՀՀ ռազմական տեսուչի նորանշանակ տեղակալ, գեներալ Միքայել Արզումանյանին՝ բացատրություններ ստանալու։ Այդ մասին մեր թղթակցի հարցին ի պատասխան տեղեկացրեց վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը։ Վարչապետի հստակ դիրքորոշումն է՝ որեւէ զինվորական իրավունք չունի զբաղվել քաղաքականությամբ, հակառակ դեպքում խստագույնս կպատժվի, ասաց Արման Եղոյանը ի պատասխան մեր թղթակցի այն հարցի,
Ծարավ աղբյուրների սիրահար կառավարության ԾԻԳ-ը
Այս օրերին, երբ Ազգային անվտանգության ծառայությունը կազմակերպված կոռուպցիոն սխեմաներ է բացահայտում, չարաշահումների վերաբերյալ ինչ էլ ներկայացվի, միեւնույն է՝ ԱԱԾ-ի կողմից հանրությանը մատուցվող ինստիտուցիոնալացված այդ ծրագրերի ստվերում է մնալու: Այդուհանդերձ, հասկանալի է, որ ՀՀԿ-ի օրոք կոռուպցիայի, կաշառակերության, չարաշահումների առումով ամեն ինչ չէ, որ հասցվել է կատարելության մակարդակի: Դա երեւում է վերջին տարիներին կառավարության խողովակներով իրականացված ցանկացած
Հավատացյալների երկրպագության համար դուրս բերվեց Աստվածամուխ Սուրբ Գեղարդը
Հուլիսի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն եկեղեցականների հանդիսավոր թափորով առաջնորդվեց Միածնաէջ Մայր Տաճար: Նորին Սրբությունը Մայր Տաճարի Ավանդատուն-թանգարանից դուրս բերեց Աստվածամուխ Ս. Գեղարդը հավատացելոց օրհնության և երկրպագության համար: Հայոց Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց ներկաներին՝ հայցելով Աստծո պահպանությունն ու օգնականությունն ամենքին: Ս. Գեղարդը Մայր Տաճարում կմնա մինչև Երեկոյան ժամերգության ավարտը: Տեղեկատվական
Ցանկանում ենք, որպեսզի բարձրաստիճան այս հանդիպումը դառնա համախմբման մեծ իրադարձություն. Արա Բաբլոյան
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 6-ին Քվեբեկում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նիստի աշխատանքներին: Արա Բաբլոյանն իր ելույթում անդրադարձել է Ֆրանկոֆոնիայի երեւանյան գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին: «Հարգելի՛ պարոն նախագահ, հարգելի՛ տիկին գլխավոր քարտուղար, հարգելի՛ պարոն խորհրդարանական գլխավոր քարտուղար, հարգելի՛ գործընկերներ, ինչպես արդեն գիտեք, այս տարվա հոկտեմբերի 11-12-ը Հայաստանը կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը եւ
«Մնալու ենք Մայր աթոռում անժամկետ, քանի դեռ կաթողիկոսը հրաժարական չի տվել». Կարեն Պետրոսյան (տեսանյութ)
Մի խումբ անձինք ի պաշտպանություն կաթողիկոսի ցույց էին անում Մայր աթոռի առաջ:
Ավելի քան 1500 կրակոց՝ հայ դիրքապահների ուղղությամբ. ԱՀ ՊՆ
Հուլիսի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 155 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց: ՊԲ-ի առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն տիրապետել օպերատիվ-մարտավարական իրադրությանը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար: ԱՀ ՊՆ
Պաշտպանության նախկին փոխնախարարի կնքած պայմանագրի հետքերով
Կապիտալի 80 տոկոս բաժնեմասի սեփականատերը հանդիսացել է ՀՀ պաշտպանության նախարարությունը «Առավոտի» տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ «Ավտոմատիկա» ՓԲ ընկերության դեմ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «Անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ՝ 1. Ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը, որը պատճառել է էական վնաս»: ՀՀ քննչական
«Պատերազմը ողբերգական է լինելու նաեւ Ադրբեջանի համար». ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան
Չմտածեք, թե դրանից հետո Ադրբեջանը շարունակելու է սովորականի պես նավթ վաճառել, այդպես չէ…
«Իրավունքի Եվրոպա միավորում». մտահոգություն է առաջացնում ՍԴ դատավորի թեկնածուի ընտրության նպատակով ձևավորված աշխատանքային խմբի հեղինակությունը, անկախության աստիճանը
Հուլիսի 29-ի ժամը 18:00-ի դրությամբ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրությանը մասնակցելու նպատակով դիմում են ներկայացրել հինգ անձ՝ ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ամբիոնի վարիչ Արթուր Վաղարշյանը, նախկինում ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմի ղեկավար Իշխան Նազարյանը, փաստաբան Բաբկեն Սահրադյան, փաստաբան Վահե Գրիգորյանը: Հինգերորդ դիմողը համաձայնություն չի տվել իր անունը հրապարակելու համար:
«Այն, ինչ ցույց են տալիս, դա Սուրբ Գեղարդի բնօրինակը չէ, պատճեն է». Հայր Կորյուն
Կարեն Պետրոսյանի հավաստմամբ՝ կան հոգևորականներ, որոնք բացահայտել ու ասել են, որ այդ Գեղարդը բնօրինակը չէ:
Կրկին «գողացված» ամրոցի մասին
Անհարմար է ասել գողության «հոբելյանական» տարի, այնուամենայնիվ, այդ տարիներն անցան գողության ու կեղծիքի մթնոլորտում: Ես բազմիցս խոսել եմ Գեւորգ Մարզպետունու ամրոցի մասին, բայց արձագանք չեմ ստացել, նույնիսկ շահագրգիռ կազմակերպությունները անտարբերություն ցույց տվեցին: Մի՞թե բոլորի համար սովորական է դարձել գողությունն ու կեղծիքը, որոնք ծնում են կոռուպցիա: 2008թ. ձմռան ամիսները չէին ավարտվել, երբ ես իմացա ամրոցի շինարարության
«Անգամ մեկ դոլարի շահ չեմ ունեցել Ամուլսարի ծրագրում ու կապ չունեմ «Լիդիան»-ի հետ». նախագահ Արմեն Սարգսյան
Ամուլսարը զգայուն տեղում է, եթե ջրերն աղտոտվեցին, մեծ խնդիրների առաջ ենք կանգնելու: Չի կարելի թույլ տալ, որ հանքարդյունաբերությամբ աղտոտվի ամենակարեւոր բնական ռեսուրսը՝ ջուրը
13 երթուղու ավտոբուսում մի քաղաքացուհու պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար և ոսկյա զարդի մասնիկներ
Հուլիսի 6-ին ժամը 12-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ գրպանահատության դեմ պայքարի 6-րդ բաժանմունքի ծառայողներն Ամիրյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Մանուկ Գ.-ին և պարզել, որ նույն օրը ժամը 10-ին նա նշված խաչմերուկում թիվ 13 երթուղու ավտոբուսում մի քաղաքացուհու պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար և
«Պոլոնեզները», «Լորաները», ТОС-երը, «Կասիրգաները» կամ «SOM»-երը ադրբեջանական բանակում չեն սպառնում ՀՀ-ի եւ ՌԴ-ի ռազմաքաղաքական դաշինքին». Արա Մարջանյան (տեսանյութ)
Պատասխան «իդեոլոգներին» եւ «պրագմատիկներին»
ԿԲ-ն վարչապետին է ներկայացրել իրականացված մի շարք ուսումնասիրություններ
ՀՀ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարության անդամներին են ներկայացվել Կենտրոնական Բանկի կողմից իրականացված մի շարք ուսումնասիրություններ, տնտեսական աճի կանխատեսման, դրամավարկային քաղաքականության հիմնական ուղղությունների, ինչպես նաև ֆինանսական կայունության հեռանկարների, հարկային բարեփոխումների և դրանց մակրոտնտեսական հետևանքների, պետական կառավարման համակարգի բարեփոխումների վերաբերյալ։ Այնուհետև վարչապետը շրջայց է կատարել ուսումնահետազոտական կենտրոնում՝ ծանոթացել այստեղ ստեղծված աշխատանքային
Նախագահ. «Կոռումպացված են նաեւ նրանք, ովքեր հավատում են, թե միակն են, թե աստված է իրենց ուղարկել»
Դրա դեմ պայքարում է նաեւ այն քաղաքացին, որը թույլ չի տալիս կաշառք տալ կամ վերցնել
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց Ադրբեջանի կողմից վերջին շաբաթներին սանձազերծված լարվածության աճի վերաբերյալ
Հայրենյաց պաշտպանների հետ զրույցում Վեհափառ Հայրապետը մասնավորապես նշեց, որ հայ զինվորը մշտապես իր աղոթքներում է: Անդրադառնալով բանակ-եկեղեցի կապին Հայոց Հայրապետն ընդգծեց. «Տարակույս չունենաք, ինչպես անցյալում, այնպես և այսօր ու ապագայում հայ հոգևորականը լինելու է հայ զինվորի կողքին, լինելու է առաջնագծում»։
«Ուզո՞ւմ եք գյուղացին շահի, պաշտոնի նշանակեք գյուղի տղաներին»
Վարչապետին առաջարկում է իրացման շուկայի խնդիր ունեցող ֆերմեր Գեւորգ Աբրահամյանը Շիրակի մարզի Ազատան գյուղի կարտոֆիլագործությամբ զբաղվող ֆերմերներից մեկը՝ Գեւորգ Աբրահամյանն «Առավոտ»-ին դժգոհեց, որ իրենց համար գերխնդիր է մնում սպառման շուկա գտնելը։ Ըստ նրա, նախկին կառավարության անդամները` վարչապետի, գյուղնախարարի մակարդակով մշտապես հայտարարում էին, թե ինչքան կարող եք գյումթերքներ արտադրեք, սպառման շուկայի խնդիր չի լինի, սակայն որեւէ


















































