Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնաբերված գրաֆիկական և գեղանկարչական աշխատանքները որևէ առնչություն չունեն թանգարանի հավաքածուում պահվող ցուցանմուշների հետ. հայտարարություն

Հուլիս 07,2018 14:50

Վերջին օրերի աղմկահարույց դեպքերի, մասնավորապես հայտնաբերված գրաֆիկական և գեղանկարչական աշխատանքների հետ կապված, Հայաստանի ազգային պատկերասրահը տեղեկացնում է, որ դրանք որևէ առնչություն չունեն թանգարանի հավաքածուում պահվող  ցուցանմուշների հետ։

Խնդրում ենք զերծ մնալ անհիմն, չճշտված ու թյուր տեղեկություններ տարածելուց։

Հայաստանի ազգային պատկերասրահ

«Առավոտի» կողմից հիշեցնենք, որ «Ազատության» հետ զրույցում Սարյանի տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ, Սարյանի թոռնուհի Սոֆյա Սարյանը տեղեկացրել է, որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի տանը հայտնաբերված Մարտիրոս Սարյանի գծանկարները պատկանում են մեծ վարպետի ժառանգին։ Նրա փոխանցմամբ, Սարյանի որդու մահից հետո պետական ֆոնդ չփոխանցված գործերը 2013-ին բաշխվել են որդու ժառանգների՝ կնոջ և չորս երեխաների միջև։

Ըստ Սոֆյա Սարյանի, հիշյալ 14 գծանկարները, որոնք Ազգային անվտանգության ծառայությունը հայտնաբերել էր Սերժ Սարգսյանի եղբոր տանը, իբրև ժառանգություն փոխանցել են Սարյանի թոռանը՝ Ռուբեն Սարյանին։ Ապա նրա որդին՝ Ղազարոս Սարյանը, ով Մարտիրոս Սարյանի ծոռն է, այդ գծանկարները փոխանցել է Ալեքսանդր Սարգսյանի որդուն:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031