«Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմաքաղաքական դաշինքին սպառնացող գլխավոր վտանգը մենք համարում ենք ոչ թե բելառուսա-չինական «Պոլոնեզները», իսրայելական «Լորաները», ռուսական ТОС-երը, թուրքական «Կասիրգաները» կամ «SOM»-երը ադրբեջանական բանակում: Ոչ թե Նախիջևանում արբանյակների ղեկավարման պահեստային կենտրոնը կամ թուրքական ռազմական հրահանգիչներին: Ոչ էլ անգամ Կասպիցի սահմանազատման գործում Ռուսաստանի վերջերս արձանագրած նահանջը կամ Ռուսաստանի տեխնոլոգիական զարգացման դանդաղումը: Այլ դաշնակիցների հետ հարաբերությունների հարցում «պրագմատիկ», իսկ իրականում՝ արատավոր մոտեցումը»,- այս մասին այսօր «Ինտեգրացիա եւ զարգացում» հասարակական կազմակերպության եւ Եվրասիական փորձագիտական ակումբի կազմակերպած «Հայաստան-Ռուսաստան ռազմավարական դաշինք. Իրողություններ եւ արդի մարտահրավերներ» համաժողով- «ուղեղային գրոհի»-ի ժամանակ հայտարարեց «Նորավանք» ԳԿՀ-ի փոխտնօրեն Արար Մարջանյանն`անդրադառնալով «Վալդայան» ակումբի 2017 թվականի գրառումներին, ըստ որոնց, ՌԴ-ի պայմանագրերը անգամ այն երկրների հետ, որոնք համարվում են Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցները, չունեն անվտանգության փոխադարձ երաշխիքների ավտոմատ մեխանիզմներ. «Մասնավորապես, ՀԱՊԿ շրջանակում այս առումով պարտավորությունները զգալիորեն ավելի մեղմ են, քան ՆԱՏՕ-ի դեպքում: Եվ սա պարզորոշ երևում է համապատասխան դրույթների համեմատությունից»:

Այլ մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































