Լրահոս
Օրվա լրահոսը

«Անգամ մեկ դոլարի շահ չեմ ունեցել Ամուլսարի ծրագրում ու կապ չունեմ «Լիդիան»-ի հետ». նախագահ Արմեն Սարգսյան

Հուլիս 07,2018 13:27 Share

«Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» «Ժողովրդավարություն, անվտանգություն եւ արտաքին քաղաքականություն» խորագրով 3-րդ համաժողովում այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն անդրադարձավ Ամուլսարի հանքի շահագործման խնդրին՝ այն «ցավոտ հարց» որակելով: Արմեն Սարգսյանը նախ շեշտեց, որ Հայաստանի համար չափազանց մեծ արժեք է ջրի պահպանությունը, մինչդեռ Արարատյան դաշտավայրի խորքային հորերի ջրերը վատնում են ձկնաբուծարանների համար:

«Էդուարդո Էռնեկյանն ինձ հետ զրույցում ասում էր՝ 400 հեկտարի վրա գինի է աճեցնում, սակայն արտադրական ծավալները չի ավելացնում, քանի որ ջրի կորուստ է գրանցվում…Էջմիածնում իմ ներդրումներով դպրոց եւ եկեղեցի է կառուցվել, բայց պատերը ճաքել են, որովհետեւ խորքային հորերի հավասարակշռությունն է խախտվել»,-հայտնեց Արմեն Սարգսյանը:

Դառնալով Ամուլսարի խնդրին՝ նախագահը նշեց. «Ամուլսարը զգայուն տեղում է, եթե ջրերն աղտոտվեցին, մեծ խնդիրների առաջ ենք կանգնելու: Չի կարելի թույլ տալ, որ հանքարդյունաբերությամբ աղտոտվի ամենակարեւոր բնական ռեսուրսը՝ ջուրը»:

Ինչ վերաբերում է Ամուլսարի հանքը շահագործող «Լիդիան» ընկերության հետ իր հնարավոր առնչություններին, Արմեն Սարգսյանը նկատեց՝ հայաստանյան մամուլում գրեցին, թե ինքը տնօրեն է, սակայն նման բան չի եղել:

«Ես եղել եմ անկախ տնօրենների խորհրդի անդամ, բայց անգամ մեկ դոլարի շահ չենք ունեցել ես եւ ընտանիքս: Դա օրենքով է սահմանված: Ես այդ ժամանակ ծանոթացել եմ հանքի շահագործման փաստաթղթերին ու դուրս եկել տնօրենների խորհրդի կազմից: Իհարկե, էթիկայից ելնելով, չեմ կարող հրապարակել, թե ինչ կարծիքներ եմ գրել այդ փաստաթղթերի մասին: Ես կապ չեմ ունեցել «Լիդիան»-ի հետ եւ այստեղ պետք է վերջակետ դնել»,-եզրափակեց Արմեն Սարգսյանը:

https://www.facebook.com/aravot.am/videos/2066387496713088/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031