Օրվա լրահոսը
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը լրագրողներին. «Սուր հարցեր մի տվեք, որպեսզի իրադրությունն ավելի չսրվի»
Էջմիածնում ընդվզումներ են, պահանջում են քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականը: Ինչո՞ւ, ինչո՞ւ հիմա, ի՞նչ են ուզում կազմակերպիչները եւ քաղաքապետն ինչ ունի ասելու, առարկելու եւ ինչ քայլեր է պատրաստվում անել: Այս հարցերի պատասխանն ստանալու համար «Նոյյան Տապան» մամուլի սրահը հանդիպում էր կազմակերպել Կարեն Գրիգորյանի հետ: Կարեն Գրիգորյանը նշեց, որ դրանք ուղղորդված գործողություններ են: Նա ուսումնասիրել է ՏԻՄ
«Այդ ստուգման վերջում իրենք հաստատ պատասխանատվության են ենթարկվելու»․ Արսեն Թորոսյանը՝ ՖԲ-ով մատնանշած բուժհաստատության մասին
Այսօր լրագրողները Գյումրի այցելած առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեցին, թե չարաշահումներ հայտնաբերվե՞լ են մարզային հիվանդանոցներում։ Նախարարն ասաց․ «Անկեղծ ասած, մարզեր պետպատվերների գումարի մասով չենք հասել, որովհետև ռեսուրսները, ինչքան որ ցավալի է, սահմանափակ են․ Երևանի վրա ենք կենտրոնանում, որովհետև Երևանում ռեսուրսները շատ են ու նաև փոշիացումներ էլ շատ կարող են լինել։ Մարզային մի երկու ծրագիր ենք
Փրկարարները շարունակում են կորած երեխայի որոնողական աշխատանքները
Հունիսի 16-ին, ժամը 20:50-ի դրությամբ Երևան քաղաքի Արտաշատի խճուղու սկզբնամասից՝ Ճանապարհային ոստիկանության հենակետից դեպի Այնթապ-Նոր Խարբերդ-Խարբերդի ամառանոցներ տանող հատվածում Արարատի մարզի Մասիս քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբից 6 փրկարար ծառայող և ոստիկանության 6 աշխատակից իրականացնում են որոնողական աշխատանքներ: ՀՀ ԱԻՆ
«ՀՀ կառավարությունն անվերապահորեն աջակցում է Ձեր բռնած քաղաքական կուրսին». Նիկոլ Փաշինյանը՝ Բակո Սահակյանին
Արցախի նախագահի նստավայրում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը, որին ներկա են եղել նաև երկու հայկական պետությունների տարբեր գերատեսչությունների ղեկավարներ: Վարչապետ Փաշինյանը նախ շնորհավորել է Արցախի կառավարության նորանշանակ անդամներին նոր պաշտոններում նշանակվելու կապակցությամբ և ընդգծել, որ ողջունում ու կարևորում է իրական և բովանդակային փոփոխություններ իրականացնելու Բակո Սահակյանի պատրաստակամությունը:
«Իրենցը փողով է, մերը՝ կամքի ուժով». Էջմիածնի քաղաքապետը՝ իր աջակիցներին
Քաղաքապետը նշեց, որ իր ընտանիքին, այդ թվում՝ հորը՝ ՀՀԿ-ական, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին թիրախավորել են
Սա բացահայտ սադրանք է, բախման փորձ, որին, իհարկե, մենք չենք գնա. Կարեն Գրիգորյանի բաց նամակը՝ վարչապետին
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ Հարգելի´ պարոն վարչապետ. Դիմում եմ Ձեզ ոչ միայն իմ, այլեւ բազում էջմիածինցիների անունից: Մեր քաղաքում ստեղծված իրավիճակը սպառնում է վերածվել անվերահսկելիի: Ունենք Ձեր աջակցության կարիքը, ակնկալում ենք Ձեր հստակ հանձնարարությունը ոստիկանությանը, որպեսզի աջակցեն քաղաքում կարգուկանոնի պահպանման հարցում: Հունիսի 14-ին Էջմիածնում անցկացվեց հանրահավաք իմ հրաժարականի պահանջով: Մենք իրազեկումն ընդունեցինք
Ստեփանակերտի օդանավակայանում կայացել է «Արցախ ԷյրՖեսթ» փառատոնը (Ֆոտոշարք)
Այսօր Ստեփանակերտի օդանավակայանում տեղի է ունեցել «Արցախ ԷյրՖեսթ» (Artsakh AirFest) փառատոնը, որը նախաձեռնվել է «Յելլ Էքսթրիմ Պարկ» նախագծի կողմից` Արցախի Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների, մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունների, «Սքայ Քլաբ-Պարագլայդինգ ին Արմենիա»-ի և «Սքայբոլ»-ի հետ համատեղ: Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին և ժամանակ առ ժամանակ տեղացող կարճատև անձրևներին, այնուամենայնիվ, բացման արարողությունից հետո կայացել է
«Կոռուպցիայի դեմ կպայքարեմ առանց վախենալու, ինչպես մենք ենք ասում՝ դուխով». Գյումրիում էր առողջապահության նախարարը (Ֆոտոշարք և տեսանյութ)
Այսօր ճանաչողական այցով Գյումրիում էր ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նա շրջեց Գյումրու մի քանի բժշկական կենտրոններով՝ տեղում ծանոթանալով խնդիրներին, լսելով անձնակազմին ու քննարկումներ անցկացնելով։ Շրջայցը սկսվեց Գյումրու թիվ 1 պոլիկլինիկայից, որի շենքը համայնքապատկան է, սակայն քաղաքի կենտրոնական հատվածում է՝ «Կումայրի» արգելոցի տարածքում, ճարտարապետական արժեք է ներկայացնում, այդ իսկ պատճառով միշտ խոսք է գնում բուժանձնակազմին
Մանվել Գրիգորյանը և «Դոն Պիպոն» ձերբակալվել են. ԱԱԾ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, հանցավորության դեմ պայքարին ուղղված իրենց գործառույթների իրականացման շրջանակներում, 2018թ. հունիսի 16-ին Էջմիածին քաղաքում, երկու տարբեր քրեական գործերով, միաժամանակ իրականացրել են խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել է ապօրինի պահվող մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք: ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող «Դոն Պիպո» մականունով Արթուր Ասատրյանի կողմից, իր դեմ սպանություն նախապատրաստող անձանց հնարավոր առևանգելու
Ի՞նչ է կատարվում Էջմիածնում. քաղաքապետին դեմ և կողմ մարդիկ՝ փողոցում (Ֆոտոշարք)
Այս պահին Էջմիածնի հրապարակում ընթանում է քաղաքապետ Կարեն Գրիգորյանի և նրա աջակիցների հանրահավաքը: Հրապարակում են նաև մարդիկ, որոնք պահանջում են նրա հրաժարականը՝ գոչելով «Կարեն, հեռացի՛ր»: Մանրամասները՝ լուսանկարներում
«Ժառանգություն» կուսակցությունը՝ առաջիկա անելիքների մասին
Երեւան: Այսօր՝ հունիսի 16–ին, տեղի ունեցավ «Ժառանգություն» կուսակցության խորհրդի ընդլայնված նիստը, որին ներկա էին Հանրապետության բոլոր մարզերի տարածքային կառույցների ներկայացուցիչներ, վարչության անդամներ եւ երիտասարդներ: Նիստի ընթացքում քննարկվեց ներկա քաղաքական իրավիճակը եւ «Ժառանգություն» կուսակցության առաջիկա անելիքները: «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն
Անդրադարձ փոխգործակցության ընդլայնմանն ու խորացմանը՝ Բակո Սահակյանի և Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ հանդիպմանը
Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 16-ին Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նրա գլխավորած ՀՀ կառավարության պատվիրակության հետ: Քննարկվել է հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք կարեւորվել է փոխգործակցության շարունակական ընդլայնումն ու խորացումը: Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձիք: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ
Ի՞նչ է ուտում եւ հագնում հայ զինվորը (Ֆոտոշարք)
ՀՀ պաշտպանության նախարարությունն այսօր «Հաղթանակ» զբոսայգում հանրությանը ներկայացրեց ՀՀ զինված ուժերում շարքային եւ կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողներին հատկացվող սննդամթերքի եւ իրային միջոցների տեսականին՝ անկողնային եւ հանդերձանքի պարագաներ, համազգեստ եւ կոշկեղեն, ինչպես նաեւ զինված ուժերում պատրաստվող ճաշատեսակները եւ գնումներով ձեռք բերվող այլ մթերքը: Պաշտպանության նախարարության զինված ուժերի թիկունքի վարչության պարենային ծառայության պետ, գնդապետ Արամ Մարգարյանը
Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են պաշտպանական դիրքեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Արցախի արևելյան հատվածի պաշտպանական դիրքեր: Վարչապետին և Արցախի նախագահին ուղեկցել են Հայաստանի և Արցախի պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանն ու Լևոն Մնացականյանը, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը: Հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին ներկայացվել են ինժեներական և
Բակո Սահակյանն ու Նիկոլ Փաշինյանը՝ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում նորակառույց Վարդանանք եկեղեցու օծման հանդիսավոր արարողությանը
Հունիսի 16-ին Նախագահ Բակո Սահակյանը նույն օրն Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մասնակցել է Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում նորակառույց Վարդանանք եկեղեցու օծման հանդիսավոր արարողությանը: Նախագահը Ճարտարում նոր եկեղեցու առկայությունը կարեւորել է ազգային եւ հոգեւոր արժեքների պահպանման ու ամրապնդման տեսանկյունից՝ նախագծի իրականացումը համարելով Հայրենիք-Սփյուռք համագործակցության կոնկրետ օրինակներից մեկը, եւ երախտագիտություն հայտնել ռուսաստանաբնակ բարերար
Մանվել Գրիգորյանը ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ հեռացավ ԵԿՄ գրասենյակից (Տեսանյութ)
Քիչ առաջ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ հեռացավ ԵԿՄ գրասենյակից: Մանրամասները՝ տեսանյութում
BarCamp Yerevan 2018-ին Ucom-ի համահիմնադիր Հայկ Եսայանը պատմեց ժամանակակից ցանցերի առավելությունների մասին
Թռչող մեքենաներից՝ փոքր հրթիռներ, մեքենայական ուսուցումից մինչև ժամանակակից ցանցեր ու անվտանգություն. Երևանում մեկնարկել է ԲարՔեմփ 2018 (չ)կոնֆերանսը։ Այսօր և վաղը հայաստանյան ՏՏ ոլորտի հազարավոր մասնագետներ հնարավորություն ունեն մասնակցելու թվով 10֊-րդ «ԲարՔեմփ Երևան»֊ին։ (Չ)կոնֆերանսի առաջին օրը ելույթներով հանդես եկան միջազգային փորձագետներ և հյուրեր Միացյալ Նահանգներից, Գերմանիայից, Ավստրիայից, Էստոնիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, վարպետության դասեր անցկացրեցին ՏՏ ոլորտի լավագույն
«Առաջինն եմ ասում՝ եկե՛ք հաշտվենք, ձե՛ռք սեղմենք, ի՞նչ խնդիր կա». Կարեն Գրիգորյան
«Մեր կառավարությունը տիրապետում է ավելի լավ ինֆորմացիայի, քան ես և դուք, վստահ եմ, որ իրենց միջամտությունը ճիշտ ժամանակին է։ Համարում եմ իրավական այդ քայլեր»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը: Նա նաև հավելեց. «Եկե՛ք ձեռք սեղմենք, ի՞նչ խնդիր կա, հաշտության գանք, բոլորն, ով իրեն համարում է էջմիածնեցի, թող գան, ձեռք սեղմեն։ Սա իմ սկզբունքին
Պատահար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին. կան վիրավորներ. shamshyan. com
Շիրակի մարզում այսօր՝ հունիսի 16-ին ավտովթար է տեղի ունեցել: Ժամը 13:00-ի սահմաններում 48-ամյա Բաբկեն Ե.-ն Երեւան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 141-րդ կմ հատվածում Mercedes մակնիշի 35 PA 357 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ մոտ 60 մետր գլորվելով՝ հայտնվել ձորակում: Ինչպես հայտնում է ֆտոոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Բաբկեն Ե.-ն, ուղևորներ, վարորդի համագյուղացիներ, 22-ամյա
Վահրամ Բաղդասարյանը՝ Էջմիածնում ցույցերի եւ ԵԿՄ գրասենյակում ԱԱԾ գործողությունների մասին
Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՀՀԿ-ն օրինականության կողմնակից է, եւ այն, ինչ օրինական է, ընդունելի է
MICKITOY-ը դարձել է ամենապահանջված տիկնիկը (ֆոտոշարք)
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն հայաստանցի երկրպագուներին այսօր հրավիրել էր՝ իր կերպարով MICKITOY խոսող տիկնիկների վրա ինքնագրեր բաժանելու: Միջոցառումը նախատեսված էր սկսել ժամը 12:00-ին, սակայն թե խանութում, թե դրսում այնքան շատ մարդ էր հավաքվել, որ հարկ եղավ մի որոշ ժամանակով հետաձգել, մինչեւ աշխատակիցներին կհաջողվեր խանութում ինչ-որ չափով կարգ ու կանոն հաստատել: Տիկնիկները «Մանկան» խանութներում վաճառվում
Բացահայտվել է 20․000․000 դրամի յուրացման դեպք (Տեսանյութ)
Բացահայտվել է 20․000․000 դրամի յուրացման դեպք: Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյութում:
Ներկայացվել են զինծառայողներին հատկացվող իրային միջոցներն ու ճաշատեսակները
Հունիսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը «Հաղթանակ» զբոսայգում կազմակերպել էր ՀՀ զինված ուժերի շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողներին հատկացվող սննդամթերքի և իրային միջոցների տեսականու ցուցադրություն: Ներկայացվել են զինծառայողներին հատկացվող անկողնային, հանդերձանքի և կենցաղային պարագաները, համազգեստն ու կոշկեղենը: Զբոսայգում կազմակերպվել էր նաև զինված ուժերում պատրաստվող ճաշատեսակների հանրային հյուրասիրություն: Զինված ուժերի թիկունքային ապահովման պատասխանատուներն ընդգծել են, որ բանակի
«Երբ ասեցի, որ ուզում եմ 2-րդ երեխաս էլ աղջիկ լինի, բժիշկը զարմացավ». առողջապահության նախարար
Սեռով պայմանավորված աբորտներ չպետք է լինեն, բայց անգամ ամենակնամեծար երկրներում այդ խնդիրը լուծված չէ
Նիկոլ Փաշինյանն Արցախում է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 16-ի առավոտյան աշխատանքային այցով ժամանել է Արցախի Հանրապետություն: Վարչապետն Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, Հայաստանի և Արցախի կառավարությունների անդամների հետ այցելել է Մարտունու շրջանի Ճարտար համայնքի նորակառույց Սուրբ Վարդանանք եկեղեցի, որի օծման արարողությունը տեղի է ունեցել այսօր առավոտյան: Հայաստանի ու Արցախի ղեկավարները ներկա են գտնվել Սուրբ պատարագին, որը մատուցել է Հայ
Ճանապարհատրանսպորտային պատահարների զոհերի թիվը նվազել է. ՀՀ ոստիկանություն
Հունիսի 15-ին «Ազատություն» ռադիոկայանի եթերում հեռարձակված ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին հարց էր ուղղվել իր պաշտոնավարման ընթացքում բացահայտված հանցագործությունների վիճակագրության վերաբերյալ, ինչին ոստիկանության պետը խոստացավ պատասխանել ասուլիսից հետո: Հայտնում ենք, որ 2018 թ. մայիսի 10-ից հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 7 դեպք․ բոլորն էլ ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ձեռնարկած գործողությունների
ԲարՔեմփ Երևանը մեկնարկեց
Թռչող մեքենաներից՝ փոքր հրթիռներ, մեքենայական ուսուցումից մինչև ժամանակակից ցանցեր ու անվտանգություն. Երևանում մեկնարկել է ԲարՔեմփ 2018 (չ)կոնֆերանսը։ Այսօր և վաղը հայաստանյան ՏՏ ոլորտի հազարավոր մասնագետներ հնարավորություն ունեն մասնակցելու թվով 10֊րդ «ԲարՔեմփ Երևան»֊ին։ (Չ)կոնֆերանսի առաջին օրը ելույթներով հանդես եկան միջազգային փորձագետներ և հյուրեր Միացյալ Նահանգներից, Գերմանիայից, Ավստրիայից, Էստոնիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, վարպետության դասեր անցկացրեցին ՏՏ ոլորտի լավագույն
«Սա ի՞նչ է տիկին Մակունց, կուրծք է»․ նախարարին Գյումրու երկրագիտական թանգարանում արտառոց նյութերի ծանոթացրեցին (Ֆոտոշարք և տեսանյութ)
Այսօր ՀՀ մշակույթի երկու փոխնախարարների ուղեկցությամբ Գյումրիում էր նախարար Լիլիթ Մակունցը, որ եկել էր մշակութային կառույցներ շրջելու ու հիմնախնդիրներին ծանոթանալու։ Նա սկզբում եղավ Շիրակի մարզպետարանում, այստեղ Շիրակի նորանշանակ մարզպետ Կարեն Սարուխանյանի հետ քննարկեց մի քանի հարցեր, որոնցից մեկը վերաբերում էր Գյուլբենկյանի անվան հիվանդանոցի նախկին շենքը Շիրակի երկրագիտական թանգարանին տրամադրելու։ Նախարարին նման առաջարկով էր դիմել Գյումրու
Հիվանդի զրույցը իր ցավի հետ
Անզգայությունը դանդաղ` գրեթե աննկատելի, սկսում էր տեղի տալ, եւ հիվանդն արդեն կարողանում էր զգալ ձեռքի մատները, հետո ավելի ուշ` տաք, փրփրուն ծփանքով, սկսեց բարձրանալ արմունկն ի վեր: Հիվանդը, որ ուշադիր հետեւում էր, թե ինչպես էր մարմինը նորից վերագտնում զգայությունը, հիշեց Իրանի իլխան, մոնղոլ Հուլավուի հայտնի հիվանդությունը, որի բուժումն այդպես էլ ոչ մի արաբ եւ առավել
Բերման ենթարկվեց Դոն Պիպոն (Տեսանյութ). Ա1+
Քիչ առաջ ոստիկանության աշխատակիցները քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ «Դոն Պիպոյի» առանձնատնից բերման ենթարկեցին նրա թիկնապահներից մեկին։ Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, ԱԱԾ աշխատակիցների հետ սկսեց ինչ-որ բան քննարկել: Մի քանի րոպե անց նրան էլ բերման ենթարկեցին։ Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում


















































