Լրահոս
Օրվա լրահոսը

Կամ արդեն ուշ է, եւ մեքենան ընթացքի մեջ է

Դեկտեմբեր 30,1995 14:27

Ասում ես, որ Ճապոնիայում պետք է 4 անգամ փոխել ազգանունը, երկրի 4 տարբեր տարածքներում ապացուցել բժշկելու իրավունքը եւ միայն դրանից հետո դու իրավասու կլինես կոչվելու բժիշկ։ Որպեսզի տնօրինես լաբորատորիան, պետք է մանրազնին հետազոտես բոլոր մասնագիտությունները, որոնց վրա տնօրեն ես կարգվելու։ Որպեսզի դառնաս ղեկավար, պետք է ունենաս հատուկ կրթություն: Ճապոնական օրինակները ես բերում եմ միտումնավոր. «Կադրերը որոշում են ամեն ինչ» կարգախոսը նրանց սեփականությունն է: Սկզբունքները, որոնց համաձայն մեզ մոտ դառնում են բժիշկ, վարիչ կամ ղեկավար, ինձ թվում է հասկանալի են բոլորին եւ առանձնահատուկ բնութագրման կարիք չունեն։

Կադրերի խնդիրը երբեք այսքան սուր դրված չի եղել, ինչպես այսօր։ Արդեն ոչ մոտակա ժամանակներում՝ 1988-ին, երբ վերաբնակեցումները մասսայական էին դարձել, հանկարծ պարզ եղավ, որ մենք վտանգավորության աստիճանի զրկվել ենք մասնագետներից։ Ռուս զինծառայողների հետ մեկտեղ, որոնք լքեցին մեր հանրապետության սահմանները, սկսվեց նաեւ դեպի նույն կողմն ուղղված բոլոր մասնագիտությունների արհեստավարժ մարդկանց արշավը: Իսկ դրան մենք պատրաստ չէինք, եւ եթե կադրային դժվարությունները այնպիսի ասպարեզներում, ինչպես, օրինակ, պաշտպանության նախարարությունը կամ, ասենք, արտաքին գործերի նախարարությունը, հասկանալի են եւ բացթողումները՝ ներելի (Հայաստանում, որքան ես հիշում եմ, նման գերատեսչությունները բացակայում էին կամ պարզապես գործառական չէին), ապա արվեստի, գիտության, արդյունաբերության, քաղաքականության, թատրոնի, ռադիոյի եւ հեռուստատեսության ոլորտում կատարվեց փլուզում։ Մոռանալով իրականության սկզբունքների մասին՝ ղեկավարներ նշանակում էին միայն մեկ սկզբունքով. «Մերն է, թե մերը չէ»։ Սկզբում, թվում է, սարսափելի չէր. չէ որ յուրաքանչյուր ղեկավար ուներ 3 կամ 4, իսկ երբեմն անգամ 5 տեղակալ-մասնագետներ, բայց հետո… Նոր կադրային քաղաքականության աճող ձնագունդը գլորվում էր ավելի ու ավելի ցած՝ ուռճանալով նորանոր զոհերով եւ հողին հավասարեցնելով գրեթե բոլոր մասնագետներին, մինչեւ չհասավ հատակին եւ ջարդուփշուր եղավ՝ այս ու այն կողմ նետելով իսկական մասնագետներին։ Հետո ղեկավարությունը փոխեցին, նոր ձնագունդը սրարշավ ավելացնելով արագությունը, սլացավ ընդառաջ անտարբերության ծառաբնին, որպեսզի ջարդվելով, նորից աշխարհով մեկ սփռի մասնագետների եւս մեկ բաժին:

«Եվ այսպես յոթ անգամ», ինչպես հայտնի վրացական անեկդոտում։ Այսօր մենք արդեն հասանք վերջնագծին։ Հեռուստատեսության նոր ղեկավարությունը միայն ուսերն է թոթվում. «Խմբագիրներ չկան, ռեժիսորներ չկան, օպերատորներ չկան»։ Կարծես ժամանակն է խելամիտ լինելու, նստելու, խորհելու եւ խորհրդակցելու մասնագետների մնացած խլյակի հետ։ Բայց ոչ. նոր ղեկավարությունը՝ նոր ձնագունդ մեքենան ընթացքի մեջ է:

– Այսօր մեզ պե՞տք է հեռուստատեսության նոր մոդել,- կհարցնեք,- ինչպիսի՞ն,- ասում եմ ձեզ,- նոր, եւ նշանակություն չունի ինչպիսին: Հընթացս կլրամշակենք, կվերափոխենք։ Իսկ այսօր, քանի դեռ տրված են ինչ-որ իրավունքներ, արագ, անաղմուկ պետք է ստեղծել նոր պաշտոններ, նշանակել նոր մարդկանց (սկզբունքն արդեն ծանոթ է), իսկ հետո, հետո կարեւոր չէ: Գլխավորը՝ ջարդել հինը, որ չաշխատի, իսկ կառուցել միշտ կհասցնենք… Կկառուցենք։

– Կկառուցենք, սակայն ի՞նչ։

– Գաղտնիք է:

– Ինչպես թե գաղտնիք…

– Հենց այդպես,  միայն այդ էր պակաս, որ մոդելը քննարկվեր, այ քեզ ախորժակ, գուցե քննադատել էլ կամենաք, ո՛չ, արագ ջարդենք հինը:

Աշխատանքային յուրաքանչյուր օրը այդպես, ինչպես «Հրաշքների դաշտ» խաղում։ Միայն լսում ես. «Սրան հանեցին, նրան նշանակեցին, սա բացեցին, այն փակեցին», եւ սպասում ես, սպասում երկու զարդատուփերի առաջարկին, որպեսզի ընտրես, իսկ մրցանակը պաշտոնն է։ Առաջ հեռուստատեսությունում պաշտոնները հետեւյալն էին՝ ծրագրի տնօրեն, ռադիոհեռուստատեսային համակարգի տնօրեն, նախագահ։ Այսօր պաշտոններ՝ են ռեժիսոր, օպերատոր, հնչունային ռեժիսոր։ Նկատեք՝ ոչ թե մասնագիտություններ, այլ պաշտոններ:

Նոր ղեկավարությունը՝ նոր ձնագունդ: Այն արդեն հավաքում է արագություն։ Չստեղծելով նորը՝ հինն արդեն ջարդվում է, իսկ գուցե բավակա՞ն է։ Գուցե տեղեկատվության նոր նախարարությունը արժե, որ խորհրդածի, կանգնեցնի գործարկված մեքենան, խորհրդակցի…

Որպեսզի մերկապարանոց չհնչի, հունվարի 1-ից սկսելու է իր աշխատանքը առեւտրային ալիքը (համենայնդեպս առեւտրային տնօրենը արդեն նշանակված է):

1. Որքա՞ն կարժենա եթերային 1 րոպեն։

2. Ո՞վ կունենա այն գնելու իրավունք։

3. Ինչպիսի՞ պատասխանատվություն կկրի գնորդը եւ ապա վաճառողը։

4. Ինչպիսի՞ իրավունքներ եւ պարտականություններ ունեն կողմերը։

5. Կա՞ն արդյոք ինչ-որ պայմանավորվածություններ, թե հունվարի 1-ից մենք այլեւս չենք ունենա երկրորդ ալիքը:

Հունվարի 1-ից աշխատում է նոր գովազդային ծառայությունը՝ լուծարվածի փոխարեն: Նշանակում է դա, որ հունվարի 1-ից հայկական ՀԾ եւ ՌԾ-ում չի լինի գովազդ: Հին ծառայությունը արդեն չի ընդունում պատվերներ, իսկ նորը դեռ չի ընդունում։ Այս հարցերի շարանը կարելի էր շարունակել մի ամբողջ լրագրային էջի չափով, բայց իբրեւ ամենակարեւորը կցանկանայի լսել պատասխանը. «Ի՞՚նչ կտան այս փոփոխությունները հանդիսատեսներին եւ հեռուստատեսության աշխատակիցներին»։

Իսկ գուցե, իրոք, կանգնենք, պաղենք, խորհրդածենք֊: Թե՞ արդեն ուշ է, մեքենան ընթացքի մեջ է։

 

Նիկոլայ ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031