Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ

Փետրվար 27,1999 00:00

ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ Երեկ ՀՀ սեփականաշնորհման նախարարությունում տեղի ունեցավ Գրիգոր Լուսավորչի փողոցի վրայի, քաղաքապետարանի եւ Ռուսաստանի դեսպանության հարեւանությամբ գտնվող կիսակառույց շենքի սեփականաշնորհման մրցույթը։ Ինչպես տեղեկացանք նախարարության մրցույթների կազմակերպման բաժնի պետ Վարդան Առաքելյանից, հանձնաժողովի նախագահը եղել է սեփականաշնորհման նախարար Պավել Ղալթախչյանը։ Հանձնաժողովի կազմում են եղել Երեւանի քաղաքապետ Սուրեն Աբրահամյանը, ֆինանսների փոխնախարար Էդուարդ Մուրադյանը, քաղաքաշինության փոխնախարար Գագիկ Խաչատրյանը եւ նույն Վարդան Առաքելյանը։ Մրցույթի հիմնական պայմանները եղել են երկուսը՝ գինը եւ շինարարությունը սկսելու եւ ավարտելու ժամկետները։ Երեկվա մրցույթին հայտ է ներկայացրել երկու կազմակերպություն. «Միավորված բանկը» առաջարկել է 150 մլն դրամ՝ շինարարությունը 2003 թվականի հուլիսին ավարտելու պայմանով, իսկ «Գառնի-CROUP» ՍՊԸ-ն առաջարկել է 280 մլն դրամ՝ նույնպես 2003 թվականին շինարարությունն ավարտելու պայմանով։ Հայտերը քննարկելուց հետո հանձնաժողովն արդյունքները կհրապարակի մարտի 3-ին։ Հետաքրքիր է, որ առայժմ հայտնի չէ, թե սեփականաշնորհվող այս կիսակառույցը ինչ տեսք է ունենալու։ Շենքը ժամանակին նախագծել է Ջիմ Թորոսյանը, բայց կիսակառույցի սեփականաշնորհման պայմաններով սեփականաշնորհող ձեռնարկությունը չի պարտավորվում շենքն ավարտել հենց այդ նախագծով։ Սեփականաշնորհողը, օրենքի սահմաններում, նոր նախագիծ ներկայացնելու դեպքում կարող է շենքն ավարտին հասցնել իրեն հարմար նախագծով։ Գ. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել