Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՅ, ԵՐԲ ԵՍ ՀՈՆԴՈՒՐԱՍ ԷԻ ԳՆԱՑԵԼ…»

Նոյեմբեր 27,2004 00:00

«Քյարթու ռաբիսով»՝ եթերում

Հայկական հեռուստատեսությունը շատ հակասական տպավորություն է թողնում՝ մեկ-մեկ հանդիպում են այնպիսի ծրագրեր, հաղորդավարներ եւ նույնիսկ գովազդային տեսահոլովակներ ու երգիչներ, որ սկսում ես մտածել, որ հույս դեռ կա. բոլոր ճաշակով հայերը չէ, որ արտասահման են մեկնել: Սակայն նույն րոպեին ամեն ինչ կարող է փչացնել, օրինակ, Օլգա Այվազյանն իր «գլուխգործոցներից» մեկով: Կամ էլ՝ Ընտանեկան լոտոյով իբր թե բնակարան շահած գծուծ Նորիկը, որի կինը ծարավ է, հյույթ է ուզում խմել, իսկ նա պատասխանում է. «Չէ, ես պիտի լոտո գնեմ էդ քո սոկի փողով»:

Վերջերս Հանրային հեռուստատեսությամբ եթեր է դուրս եկել Գրիգոր Աղախանյանի «XXL» ծրագիրը: Հաղորդավարը երբեք լավ օրինակ չի ծառայել իր հայրենակիցներին: Նրա պատրաստած «Top 10 of rabiz»-ները՝ փոխարեն մատաղ սերնդին սովորեցնեն, որ կիսառուսերեն-կիսահայերեն, անգրագետ ռուսերեն եւ «քյարթու ռաբիսով» խոսելը տգեղ եւ տհաճ է, հակառակ ազդեցությունն ունեցան. բոլոր դեռահասները սկսեցին օգտագործել միայն «Top 10 of rabiz»-ներում լսած արտահայտությունները: Հերիք չէ՝ Գ. Աղախանյանը համարյա մշտապես բնակվում է ԱՄՆ-ում, եւ դեռ հպարտանում է դրանով: «XXL» ծրագրի ընթացքում գոնե երկու անգամ ասում է. «Այ, Ամերիկայում մարդիկ այսինչ բանն են անում կամ սիրում»:

Հաղորդավարը մի թեմա է ընտրում (օրինակ՝ մեքենաներ, գիշեր, ջուր եւ այն) եւ «XXL»-ի եթեր հրավիրում շոուբիզնեսի կամ հեռուստատեսության բնագավառի որեւէ հայտնի գործչի: Եթե պարոն Աղախանյանի ուղեղը արդեն ամերիկյան «keep smiling» պատենտի ազդեցության տակ չլիներ, նա պետք է որ կարողանար հետաքրքիր ծրագիր ստեղծել, քանզի շատ դեպքերում մարդուն ավելի հեշտ կարելի է ճանաչել հենց այդպիսի կենցաղային հարցերի պատասխանները ստանալով: Սակայն Գրիշա Աղախանյանը նախընտրում է ցուցադրական անմիջականությամբ ոտքերը տնկել եւ հորինված, շինծու սոցիալական հարցումների արդյունքներ ներկայացնել:

Մ. ՄԵՐՈՒԺԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել