Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՈՉ ՎՐԱՍՏԱՆ Է, ՈՉ ՈՒԿՐԱԻՆԱ

Հունվար 29,2005 00:00

ՀԱՅԱՍՏԱՆԸ
ՈՉ ՎՐԱՍՏԱՆ Է, ՈՉ ՈՒԿՐԱԻՆԱ «Առաջիկա երկու տարիներին Հայաստանին
հազիվ թե հաջողվի դրդել հեղափոխության. ձնծաղիկները դեռ չեն բացվել»: Ըստ «Արմինֆո»
գործակալության՝ այդպիսի կարծիք է արտահայտել «utro.ru» կայքում հրապարակված «Ռուսաստանի
գործընկերները հղի են բոլոր գույների հեղափոխություններով» հոդվածի հեղինակ Անդրեյ
Միլովզորովը: Ըստ նրա, Հայաստանում կան հեղափոխության համար բավականաչափ նախադրյալներ.
«սոցիալ-տնտեսական ճգնաժամ, զանգվածային դժգոհություն վարչակարգից եւ ՌԴ-ի ազդեցությունը,
որից լավ կլիներ ձերբազատվել»,- գրում է հոդվածագիրը: Նրա ասելով, վերջին հարցումների
արդյունքները վկայում են «եվրոպական կողմնորոշման» կողմնակիցների թվի աճի եւ ցանկացած
ընդդիմությանը աջակցության մասին, հատկապես՝ Երեւանում: Միլովզորովի հավաստմամբ,
շատ փորձագետներ Հայաստանը համարում են հեղափոխության հաջորդ զոհը: Նույնիսկ հնարել
են հուզիչ՝ «ձնծաղիկների հեղափոխություն» անվանումը: Սակայն, ըստ նրա, այստեղ էլ
կան խոչընդոտներ. նախ՝ ընդդիմությանն առնչվող խնդիրները: «Դրանք շատ են, տարաբնույթ,
սակայն պակասում է գլխավորը՝ քաղաքական շարժիչ ուժը, իշխանության հասնելու այն ջերմ
ցանկությունը, որը հաղթանակի բերեց Սահակաշվիլու եւ Յուշչենկոյի թիմերին: Իսկ Հայաստանի
ընդդիմության միասնության մասին խոսել անգամ չարժե. կուսակցություններն ու շարժումներն
իրենցից ներկայացնում են, ավելի շուտ, քաղաքացիների միավորումներ «ըստ շահերի», իսկ
այդ շահերը, բնականաբար, տարբեր են: Եվ, վերջապես, պակասում են «ռեժիսուրան» եւ ներդրումներն
ընդդիմությունում»,- գրում է հոդվածագիրը: «Ճիշտն ասած, Հայաստանում կարող
էր հեղափոխություն տեղի ունենալ 2003 թվականի ընտրությունների հողի վրա, բայց տեղի
չունեցավ: Ակնհայտ է, որ Վաշինգթոնում Հայաստանի ընդդիմությունը բավականաչափ հակառուսական
չհամարեցին, իսկ առանց այդ որակի ոչ մի ընդդիմություն աջակցություն չի ստանում»,-
կարծում է հոդվածի հեղինակը՝ միաժամանակ հիշեցնելով ռուսական զորքերի ներկայությունը
հանրապետության տարածքում: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել