Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅՍՕՐ ԱՄԵՆ ԲԱՆ ԿՈՐՈՇՎԻ

Մարտ 30,2006 00:00

Մոնակոյում
ընթացող շախմատի «15the Amber Blindfold and Rapid Chess Tournament» միջազգային
գերմրցաշարում այսօր վերջին տուրի օրն է: Հայաստանցի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը
իններորդ տուրում ընդհանուր հաշվարկով ոչ-ոքի արեց Իսրայելի ներկայացուցիչ Բորիս
Գելֆանդի հետ: Նա «կույր» շախմատում չկարողացավ արժանի դիմադրություն ցույց տալ ու
տանուլ տվեց, սակայն մի քանի ժամ անց կորցրածը ետ բերեց արագ շախմատում: Մյուս զույգերում
գրանցվեցին այսպիսի հաշիվներ. Տոպալով-Սվիդլեր՝ 0:1, 1:0, Նիլսեն-Անանդ՝ 1/2, 0:1,
Վան Վելլի-Գրիշչուկ՝ 1:0, 0:1, Լեկո-Մորոզեւիչ՝ 0:1, 1:0, Իվանչուկ-Վալյեխո՝ 1/2,
1/2: Ինը տուրից հետո մրցաշարային աղյուսակում երկիշխանություն է: 1-2. Ալեքսանդր
Մորոզեւիչ (Ռուսաստան) 12,0 Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) 12,0 3.
Ֆրանսիսկո Վալյեխո (Իսպանիա) 10,5 4-5. Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)
9,0 Պետեր Լեկո (Հունգարիա) 9,0 6-8. Լյուկ Վան Վելլի (Հոլանդիա)
8,5 Բորիս Գելֆանդ (Իսրայել) 8,5 Վեսելին Տոպալով (Բուլղարիա)
8,59-10. Լեւոն Արոնյան (Հայաստան) 8,0 Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)
8,0 11-12. Պետեր Նիլսեն (Դանիա) 7,0 Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա)
7,0 Երեկ կայացավ նախավերջին՝ 10-րդ տուրը: Արոնյանի մրցակիցը հնդիկ Վիշվանաթան
Անանդն էր: Նրա հետ, անկասկած, դժվար մրցակցություն էր սպասվում, քանի որ Անանդը
արագ շախմատի աշխարհի 2003 թվականի չեմպիոնն է: Եվ պատահական չէ, որ հենց արագ շախմատում
հնդիկ գրոսմայստերը ինը տուրից հետո վաստակել էր ամենից շատ՝ 7,0 միավոր: Բայց հարկ
է նշել նաեւ, որ Արոնյանն էլ այս մրցաձեւում իրեն վատ չի դրսեւորում Մոնակոյում:
Նա 5,0 միավորով երկրորդն էր: 10-րդ տուրում Գրիշչուկը հանդիպելու էր Լեկոյի հետ,
Մորոզեւիչը՝ Իվանչուկի, Վալյեխոն՝ Վան Վելլիի, Սվիդլերը՝ Նիլսենի, Գելֆանդը՝ Տոպալովի:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել