Լրահոս
Օրվա լրահոսը

Բիենալեի քմայքները

Հունիս 30,2009 00:00

Հունիսի 7-ից արդեն 53-րդ անգամ բացվել է Վենետիկի ժամանակակից արվեստի բիենալեն, որը կշարունակվի մինչեւ նոյեմբերի 22-ը եւ կընդգրկի ողջ քաղաքը: Լավագույն էքսպոզիցիայի համար գլխավոր մրցանակը՝ «Ոսկե առյուծը», բաժին է հասել ամերիկյան տաղավարին, որը ներկայացնում էր ճանաչված նկարիչ Բրյուս Նաումանը: «Ոսկե առյուծ» ստացած նկարիչը Տոբիաս Ռեբերգերն էր՝ Making Worlds նախագծով: «Արծաթե առյուծ» ստացավ երիտասարդ նկարչուհի Նատալի Դյուրբերգը: Այս տարի արվեստում ունեցած ներդրումի համար պարգեւատրվեցին նաեւ Ջոն Լենոնի այրին՝ Յոկո Օնոն եւ կոնցեպտուալ կոմպոզիցիայի հեղինակ Ջոն Բալդեսարին: Ինչ վերաբերում է Յոկո Օնոյին, շատերի համոզմամբ, նա ընդամենը սարքովի կերպար է, եւ նրա դափնիների իրական «մեղավորը» հռչակավոր ամուսինն է: Նշենք, որ ինտերնացիոնալ ժյուրիի կազմում են ամերիկացի Ջեկ Բանկովսկին, Անջելա Վետեսը (Իտալիա), Խոմի Կ. Բաբան (Հնդկաստան), Սարատ Մահրաջը (Հարավային Աֆրիկա) եւ Ջուլիա Վոսը (Գերմանիա): Հայաստանը նույնպես ներկայացված էր բիենալեում՝ առանձին տաղավարով (5 գեղանկարիչ եւ 1 քանդակագործ): Վենետիկից օրերս վերադարձած՝ Հայաստանի նկարիչների միության երիտասարդական միավորման նախագահ Աննա Հարությանի եւ քանդակագործ Հայկ Թոքմաջյանի հետ զրույցը՝ վաղվա համարում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել