Լրահոս
Օրվա լրահոսը

Հարուցվեց քրեական գործ

Հուլիս 31,2010 00:00

ՀՀ պաշտպանության նախարարությունը երեկ հրապարակեց հուլիսի 28-ին Մարտունիի զորամասերից մեկում միջադեպի պատճառով զոհվածների տվյալները: Նրանք 6-ն են. ավագ լեյտենանտ Վարդգես Արարատի Թադեւոսյան (Երեւան) եւ ժամկետային զինծառայողներ Գարեգին Սամվելի Հովսեփյան (Էջմիածին), Անդրանիկ Սարգսի Սարգսյան (Երեւան), Ռոբերտ Միքայելի Հովհաննիսյան (Վանաձոր), Արտյոմ Սուրենի Մանասյան (Չարենցավան), Կարո Շուրիկի Այվազյան (Երեւան):
Հարուցվել է քրեական գործ՝ «Քրեական օրենսգրքի» «Մեկ կամ ավելի անձանց սպանություն» հոդվածի հատկանիշներով: «Առավոտի» տեղեկություններով՝ զինվորը, որը սպանություններ է կատարել, երեւանաբնակ Կարո Այվազյանն է: Ըստ մեր աղբյուրի, նա եղել է նախկինում դատապարտված եւ ԱՄՆ-ից էր վերադարձել: Երեկ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տարածել է օմբուդսմեն Արմեն Հարությունյանի հայտարարությունը: Նա դատապարտել է կատարվածը (նաեւ Արտակ Նազարյանի գործին է անդրադարձել), ցավակցել զոհվածների հարազատներին եւ նկատել, որ նման դեպքերը չեն կարող բացասական ազդեցություն չունենալ բանակի մարտունակության եւ հասարակության բարոյահոգեբանական մթնոլորտի վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել