Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծրագրել են իմ սպանությունը»

Հուլիս 31,2010 00:00

Ասում է հասարակական կազմակերպության նախագահը

Երեկ ՀՀ գլխավոր դատախազությանը, ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին եւ ԵԱՀԿ ղեկավարին հեռագրեր է ուղարկել «Քաշաթաղ» հասարակական կազմակերպության նախագահ Ռոբերտ Սիմոնյանը:
Նա տեղեկացնում է, որ վերաքննիչ քրեական գործերով դատարանում ընթանում է դատաքննություն «Ռեժիմի՝ ՀՀ իշխանությունը բռնազավթած 1991թ.-ից նախագահներ Լ. Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ նրանց վարչակազմերի՝ որպես պետական դավաճանների, միջազգային հանցագործների դեմ։ Ոչ մի համակարգ օրենքի սահմանված կարգով չի հերքել, չի մերժել իմ ղեկավարած «Քաշաթաղ» կազմակերպության անունից ներկայացրած բոլոր փաստերը, սակայն հրաժարվում են սահմանված կարգով ընթացք տալ իմ բողոքին»։ Ռ. Սիմոնյանը նշում է, որ վերը նշված բոլոր կազմակերպությունները պաշտոնապես ստացել են իր բողոքները, առկա են փաստաթղթերը։ «Ռեժիմի՝ նախագահներ Լ. Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, ՀՀ դատախազ Ա. Հովսեփյանի, ԱԱԾ պետ Գոռ Հակոբյանի, ՀՀ ոստիկանապետ Ա. Սարգսյանի, ԱԺ նախագահի, վարչապետի եւ նրանց մանկլավիկների կողմից ծրագրված է իմ սպանությունը, որ խոչընդոտվի դատաքննությունը եւ պարտակվեն ազգի եւ պետության դեմ կատարված հանցագործությունները՝ պետական դավաճանությունները, Ղարաբաղի ազատագրված տարածքների, Կարսի, Մոսկվայի պայմանագրերով ամրագրված հայկական տարածքների, Արեւմտյան Հայաստանի 290.000քառ. կմ եւ Կիլիկիայի 40.000 քառ. կմ վաճառքը թուրքերին, ցեղասպանությունները՝ Բաքու, Սումգայիթ, 1915թ., գեոֆիզիկական զենքի փորձարկում՝ 1988թ., 4 ատոմային պայթյունի միջոցով՝ Սպիտակ (Նալբանդ), որը խլեց 350.000 հայ ազգի կյանք»,- ասում է Ռ. Սիմոնյանը՝ պահանջելով իր անվտանգության ապահովումը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել