Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Մինասյանը վերջնականապես կողմնորոշվեց

Օգոստոս 31,2010 00:00

\"\"ՀՖՖ մամուլի քարտուղարությունը պաշտոնական տեղեկատվություն չի տարածել, հայաստանյան լրատվամիջոցները վստահեցնում են, որ մայրաքաղաքի Ավան վարչական տարածքում գտնվող ֆուտբոլի Հայաստանի հավաքականների տեխնիկական կենտրոնի շահագործման առիթով Երեւան է ժամանելու ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին: Մարզաբազայի բացումը, ըստ ԶԼՄ-ների, կատարելու են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու եվրոպական ֆուտբոլային գերատեսչության ղեկավարը:
Ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը, սակայն, երեկ  տեղեկացրել է, որ մեր ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, մարզչական խմբի հետ միասին, արդեն կողմնորոշվել է սեպտեմբերի 3-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում Իռլանդիայի, եւ դրանից չորս օր անց Սկոպյեում՝ Մակեդոնիայի ընտրանիների հետ հանդիպումներում հավաքականի վերջնական կազմն ընտրելու հարցում եւ հրապարակել այն (նախապես հրավիրված 28 ֆուտբոլիստից ութը բացակայում է): Ահա նրանք:
Դարպասապահներ՝
Ռոման Բերեզովսկի, Գեւորգ Կասպարով, Ստեփան Ղազարյան:
Պաշտպաններ՝
Ռոբերտ Արզումանյան, Հրայր Մկոյան, Արարատ Առաքելյան, Հովհաննես Համբարձումյան,  Սարգիս Հովսեփյան, Արտակ Եդիգարյան:
Կիսապաշտպաններ՝
Կառլեն Մկրտչյան, Դավիթ Մանոյան, Էդգար Մալաքյան, Արթուր Եդիգարյան, Լեւոն Պաչաջյան:
Հարձակվողներ՝
Գեւորգ Ղազարյան, Մարկոս Պիզելլի, Էդգար Մանուչարյան, Հովհաննես Գոհարյան,  Հենրիխ Մխիթարյան, Յուրա Մովսիսյան:
Հայաստանի ֆուտբոլային ընտրանին երեկվանից սկսել է մարզումները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել