Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՂՂԱՓԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՍՏՈՒԳԵԼՈՒ ԹԵՍՏ

Օգոստոս 31,2010 00:00

Մոսկվա: Համացանցում հայտնվել է անգլերեն թեստ, որի արդյունքներով յուրաքանչյուր անձ կարող է որոշել, թե որքանով է ինքը մոտ ուղղափառ քրիստոնեությանը: Պատասխանելով թեստի հարցերին՝ քրիստոնեական այլ հարանմանությունների ներկայացուցիչները կկարողանան հասկանալ, թե որքանով են պատրաստ ուղղափառության ընդունմանը: Թեստին մասնակցել հրավիրվում են նաեւ ուղղափառ հավատացյալները, ում առաջարկվում է ստուգել, թե արդյոք իրենք իրականում դավանո՞ւմ են ուղղափառ եկեղեցու ուսմունքը, թե միայն իրենց համարում են ուղղափառ եկեղեցու հետեւորդ: Թեստը կազմված է 20 պարզ հարցից, որոնք վերաբերում են ուղղափառ դավանանքին: Թեստի հեղինակն ուղղափառ հոգեւորական է: Հարցարանը բավական հանրամատչելի է: Հարցմանը մասնակցել է 291 օգտվող:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել