Լրահոս
Օրվա լրահոսը

Կանադահայերը կօժանդակեն «Հատիսին»

Հոկտեմբեր 30,2010 00:00

«Հատիս» ակումբի պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ տիկնոջ հետ Հայաստանում գտնվող Համահայկական խաղերի կազմկոմիտեի փոխնախագահ Հրանտ Բարդակյանը հանդիպել է «Հատիսի» խորհրդի անդամներին եւ Կանադայի հայ համայնքի անունից օժանդակություն խոստացել: Հանդիպմանը քննարկվել են «Հատիսին» առնչվող մի շարք հարցեր: Նշվել է, որ թիմը նախորդ մրցաշրջանում լուրջ ձեռքբերումներ է ունեցել միջազգային ասպարեզում եւ ապահովել Հայաստանում մարզաձեւի նկատմամբ հսկայական հետաքրքրություն՝ բասկետբոլում ներգրավելով մեծ թվով պատանիներ եւ երիտասարդներ:
Հրանտ Բարդակյանը բարձր է գնահատել հանրապետությունում բասկետբոլի առաջընթացն ապահովելու՝ «Հատիս» ակումբի ղեկավարության իրականացրած աշխատանքները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել