Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկականի կեսն «.am»-ում

Ապրիլ 06,2011 00:00

«Circle.am»-ում գրանցված կայքերի դոմենների բաշխվածությունը 2011թ. փետրվարի վերջի դրությամբ հետեւյալն է՝ «.am» – 50%, «.com» – 32%, «.ru»- 7%, «.net» – 3% եւ այլ դոմեններ – 8%: 2010թ. նոյեմբերի տվյալների համեմատությունը ցույց է տալիս, որ «.am» դոմենային գոտում գտնվող կայքերի մասնաբաժինը նվազել է 1 տոկոսային կետով եւ «.com» դոմենային գոտում գտնվող կայքերի մասնաբաժինն աճել է 1 տոկոսային կետով: Մնացած գոտիների համար փոփոխություններ չեն եղել:

«Circle.am»-ի եւ «Բիզնես 24»-ի համատեղ պատրաստված զեկույցի համաձայն՝ 2010-2011թթ. փետրվար ամիսների տվյալների համեմատությունը ի հայտ է բերում հետեւյալ պատկերը՝ «.am» դոմենային գոտում գտնվող կայքերի մասնաբաժինը նվազել է 3 տոկոսային կետով, «.com» դոմենային գոտում գտնվող կայքերի մասնաբաժինն աճել է 5 տոկոսային կետով եւ «.ru» դոմենային գոտում գտնվող կայքերի մասնաբաժինը նվազել է 1 տոկոսային կետով:

Իսկ ինչ վերաբերում է հոսթինգին, ապա հայաստանյան հոսթինգի մասնաբաժնի նվազման միտումը շարունակական բնույթ է կրում: 2011թ. փետրվարի դրությամբ «Circle.am»-ում գրանցված կայքերի 18%-ը տեղակայված է Հայաստանում եւ 82%-ը՝ արտասահմանում: 2010թ. փետրվարի տվյալների համեմատությամբ՝ հայաստանյան հոսթինգի մասնաբաժինը նվազել է 6 տոկոսային կետով կամ 25%-ով: Ընդ որում, միայն ձմռան 3 ամիսների ընթացքում հայաստանյան հոսթինգի մասնաբաժինը նվազել է 1.58 տոկոսային կետով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել