Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԽԱՂԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԹԻՄԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Ապրիլ 14,2011 00:00

\"\"Armchess.am-ը տեղեկացնում է, որ գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը Հայաստանի հավաքականի կազմում (մարզիչ՝ Արշակ Պետրոսյան) հուլիսի 15-26-ը Չինաստանի Նինբո քաղաքում կմասնակցեն շախմատի աշխարհի թիմային առաջնությանը: Հեղինակավոր այս մրցմանը մասնակցում են աշխարհի տասն ուժեղագույն ազգային ֆեդերացիաների ընտրանիները: Հայ շախմատասերները մեր հավաքականի մրցակիցների մեջ կտեսնեն նաեւ Ռուսաստանի, Չինաստանի, Ուկրաինայի, Իսրայելի, Հունգարիայի, Հնդկաստանի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի եւ Եգիպտոսի լավագույն գրոսմայստերներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել