Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՐԴԵՐԸ «ԱՐԵՎԻ ՏԱԿ ՏԵՂ» ԵՆ ՈՒԶՈՒՄ

Մայիս 31,2011 00:00

Քրդերին պետք է տեղ հատկացվի «Մերձավոր Արեւելքի նոր քարտեզի վրա», եւ այն պետք է ճանաչվի թուրքական իշխանությունների կողմից: News.am-ի փոխանցմամբ, այդպիսի պահանջ է առաջադրել Քրդական բանվորական կուսակցության (PKK) առաջնորդ Մուրադ Քարայլանը։
Նա «Ֆիրաթ» գործակալությանն ասել է, որ Մերձավոր Արեւելքում ապստամբության ալիքը կփոխի տարածաշրջանի քաղաքական քարտեզը։ «Քրդերը պետք է տեղ ստանան նոր քարտեզի վրա»,- հայտարարել է Քարայլանը եւ զգուշացրել է ապստամբության մասին, որը կսկսվի հունիսի 15-ին, եւ որին «հեղափոխական մարտիկները» պատրաստվում են ավելի քան մեկ տարի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել