Լրահոս
Օրվա լրահոսը

Ալկոհոլը՝ թշնամի

Մայիս 31,2011 00:00

\"\"Մեկ բաժակ ալկոհոլային խմիչքը կարող է չեզոքացնել ամենախիստ դիետայի տված արդյունքը: Ինչպես ցույց են տվել ուսումնասիրությունները, շատ քչերը գիտեն, թե ինչքան կալորիա են ընդունում սիրելի խմիչքի հետ: Մասնագետները խորհուրդ են տալիս վերանայել ալկոհոլի նկատմամբ վերաբերմունքը, քանի որ հենց այն կարող է լինել ավելորդ քաշը չկորցնելու պատճառ: Հաճախ կանայք իրենց զրկում են քաղցրավենիք ուտելու հաճույքից, բայց հավաքույթների ժամանակ շամպայն են խմում: Այնինչ, մեկ բաժակ շամպայնը պարունակում է 95 կկալ (որը համարժեք է մեկ կտոր թխվածքին): Իսկ գինու մեկ գավաթը համարժեք է շոկոլադե պաղպաղակին (134 կալորիա): Իր հերթին, 2 պուդինգը կարելի է փոխարինել մեկ բաժակ ջին տոնիկով:
Doctors.am-ի փոխանցմամբ՝ «Drinkware» բարեգործական ընկերությունն անցկացրել է ուսումնասիրություն 2000 հասուն բրիտանացիների շրջանում ու բացահայտել, որ յուրաքանչյուր երրորդը պատրաստվում է սահմանափակել կալորիաների օգտագործումը: Սակայն միայն յուրաքանչյուր 10-րդն է այն կարծիքին, որ պետք է սահմանափակել նաեւ ալկոհոլի օգտագործումը:
Հատկանշական է, որը հարցվածների 2/3-ը անհանգստություն էր հայտնում իր բանկային հաշվի վերաբերյալ: 3/4-ը պատրաստ էր գումար խնայել՝ կրճատելով տնից դուրս սնվելու, հագուստի կամ արձակուրդի ծախսերը, բայց ոչ ալկոհոլի հաշվին: Մինչդեռ ալկոհոլի մեջ գրեթե նույն քանակությամբ կալորիա կա, ինչքան եւ մաքուր ճարպի մեջ:
Մասնագետները խոսում են ճարպակալման ու ալկոհոլի միջեւ առկա ուղղակի կապի մասին: Այսպես, միանգամից խմելով որեւէ ալկոհոլային խմիչքի հինգ եւ ավելի չափաբաժին, կարելի է ստանալ որովայնային ճարպակալում, որն ուղղակիորեն կապված է սրտի հիվանդությունների ու շաքարախտի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել