Լրահոս
Օրվա լրահոսը

Wi-Fi՝ Կենդանաբանական այգում

Հուլիս 30,2011 00:00

\"\"Այժմ Երեւանի կենդանաբանական այգին, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի շնորհիվ, կունենա գերարագ՝ 10Մբ/վ արագությամբ անվճար Wi-Fi ինտերնետ: Նպատակը, ինչպես ընկերության ղեկավարությունն է ասում՝ հասարակության մեջ բնապահպանական խնդիրների շուրջ իրազեկության մակարդակի բարձրացմանը նպաստելն է: Երեկ Wi-Fi ինտերնետի պաշտոնական մեկնարկի արարողությանը մասնակցեցին Երեւանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը եւ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Նրա խոսքերով՝ «Այժմ այստեղ կարող եք ծանոթանալ բնության բազմազանությանը, որակյալ ժամանակ անցկացնել բնության գրկում, եւ, ինչո՞ւ չէ, ինտերնետի միջոցով մնալ կապի մեջ աշխարհի հետ: Ինտերնետը տեղեկատվության աղբյուր է, որը մենք կարող ենք օգտագործել մեր գիտելիքներն ընդլայնելու եւ տեղեկացվածության աստիճանը բարձրացնելու համար՝ հատկապես այնպիսի կարեւոր խնդիրների վերաբերյալ, ինչպիսիք են շրջակա միջավայրի պահպանությունը, անհետացող կենդանիների տեսակները եւ, առհասարակ, Երկրի բնությունը»:

Միջոցառման ընթացքում այգում գործում էր նաեւ բացօթյա էլեկտրոնային գրադարան, որտեղ այցելուները հնարավորություն ունեցան օգտվել հանրային Wi-Fi կապից եւ ստանալ տեղեկատվություն վայրի բնության եւ կենդանիների մասին, նաեւ դիտել թեմատիկ լուսանկարներ, տեսանյութեր եւ ֆիլմեր:

Wi-Fi-ի գործարկման մեկնարկն ապահովում է նաեւ «Կենդանիների խնամակալություն» ծրագրի լիարժեք իրականացումը: Խնամակալության պլատինե մակարդակը (նվիրատվությունը՝ 100 հազար դրամ) խնամակալներին հնարավորություն կտա իրենց կենդանուն հետեւել համացանցով՝ վանդակում տեղադրված տեսախցիկի միջոցով: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի տրամադրած Wi-Fi կապի շնորհիվ այսօրվա միջոցառման ընթացքում գործարկվեց սպիտակ սիրամարգի վանդակում տեղադրված տեսախցիկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել