Archive for January 28th, 2012

  • Սեյրան Օհանյանի ճեպազրույցը

     
  • Ադրբեջանական «պայքար»՝ ֆոտոշոփի միջոցով

    Facebook սոցիալական  ցանցը  լի  է բազմաթիվ ու բազմաբնույթ էջերով, «ստատուսների», արտասովոր նկարների,  բնության, սիրո  եւ այլնի մասին պատմող թեմաներով: Որպեսզի տվյալ էջի այցելուների թիվն աճի, հիմնականում «ադմիններից»  խմբին միանալու հրավեր է գալիս, ու հաճախ միանում ենք խմբին` առանց ծանոթանալու դրա բովանդակությանն ու առավել եւս` «ծագմանը»: Գերակշռղ մաս կազմող ռուսալեզու էջերին, [...]

     
  • Լուռ երթ` ի հիշատակ բանակում զոհվածների (Սլայդ-շոու)

    Լուռ երթ` ի հիշատակ բանակում զոհվածների (Սլայդ-շոու)

    Այսօր` ՀՀ զինված ուժերի 20-ամյակի օրը, մոմերով լուռ երթ էր կազմակերպվել ի հիշատակ բանակում տարբեր հանգամանքերում սպանվածների: Երթը սկսվեց Ազատության հրապարակից, որտեղից զոհվածների հարազատները եւ պարզապես մտահոգ քաղաքացիներ` մոտ հարյուր հոգի, մոմերով շարժվեցին դեպի Հյուսիսային պողոտա եւ լուռ երթով հասան Հանրապետության հրապարակ:

     
  • Մարտի 1-ի դեպքերն այլեւս չպիտի կրկնվեն

    Եվրոպան ամեն ինչ կանի, որպեսզի Հայաստանում 2008թ մարտի 1-ի դեպքերն այլեւս չկրկնվեն։ Այսօր Երեւանում վստահեցրել է Եվրոպայի ազատական ժողովրդավարական եւ բարեփոխումների կուսակցության փոխնախագահը: ՀՀՇ-ի՝ Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի աջակցությամբ հրավիրված «Քաղաքական բազմակարծության եւ բազմակուսակցական ժողովրդավարության հիմնական դերը» միջազգային կոնֆերանսում: Մանրամասն՝ կարդացեք այստեղ

     
  • Սերգեյ Դանիելյանը ներողություն է խնդրել լոռեցիներից

    Սերգեյ Դանիելյանը ներողություն է խնդրել լոռեցիներից

    Այսօր անդրադարձել էինք www.ejournal.am-ի հունվարի 26-ի Սերգեյ Դանիելյանի «Հոդված էկոլոգիայի մասին» հրապարակմանը եւ ներկայացրել լոռեցիների ու «Ֆեյսբուքի» որոշ օգտատերերի վիրավորանքը հոդվածի առնչությամբ: Դերասան Սերգեյ Դանիելյանն արձագանքել է լոռեցիներին` ejournal.am-ում: «Սիրելի և հարգելի Լոռու մարզի բնակիչներ, շատ եմ ցավում, որ իմ անհեթեթ վրիպումի պատճառով ձեր ուշադրությունը շեղվեց հոդվածի բուն նյութից: Ես ներողություն եմ [...]

     
  • «Խոսքի իրավունք». Բանակի գլխավոր թշնամին` ներքին թշնամին է

    «Խոսքի իրավունք» միավորումը շնորհավորում է մեր զինված ուժերի 20-ամյակը: Այսօր շատ գործիչներ են խոսում բանակի մասին և քննադատում այնտեղ առկա բացասական երևույթները: Սակայն, կարևոր է ճիշտ տարբերակել նրանց խոսքերը: Պետք է ականջալուր լինել այն մարդկանց, ում քննադատությունը սրտացավ է այլ ենթատեքստեր չունի: Ապագա զինակոչիկի մոտ պետք է ձևավորել ճիշտ արժեհամակարգ: [...]

     
  • «Վատագույն երգի» մրցանակակիրը հարսանիքում 1 երգի համար կլոր գումար է ստացել

    «Վատագույն երգի» մրցանակակիրը հարսանիքում 1 երգի համար կլոր գումար է ստացել

    Վերջերս «Pop հանրագիտարան» հեռուստանախագիծը մեր շոու-բիզնեսի վատագույն երգիչների, ամենավատ երգերի ու տեսահոլովակների մրցանակաբաշխություն էր կազմակերպել, որտեղ վատագույն երգ էր ճանաչվել Հայկ Կասպարովի «Այ, այ, այ» երգը: Մրցանակաբաշխության կազմակերպիչները bravo.am-ին ասել էին, որ «վատ» մրցանակակիր բոլոր երգիչները սիրով վերցրել են մրցանակը, բացի Հայկից: Aravot.am-ը երգիչից հետաքրքրվեց` ծա՞նր ես տարել այդ մրցանակը, [...]

     
  • Հայկավան գյուղում վնասազերծվել է հերթական գայլը. պատկան մարմինները տեղներից չեն շարժվում (Տեսանյութ, ֆոտոշարք)

    Հայկավան գյուղում վնասազերծվել է հերթական գայլը. պատկան մարմինները տեղներից չեն շարժվում (Տեսանյութ, ֆոտոշարք)

    Այսօր՝ հունվարի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ինչպես դեպքի վայրից «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արմավիրի մարզի Հայկավան գյուղի բնակիչ 28-ամյա Արմեն Զաքարյանը, ով 4 տարի է զբաղվում է որսորդությամբ, Հայկավան գյուղի «Թափաբլուր» սարում կարողացել է վնասազերծել գայլի։ Գայլը էգ է։ Գյուղացիները ֆոտոլրագրողին պատմել են. «Արմենը [...]

     
  • Կմասնակցենք նաեւ Պատանի երաժիշտների Եվրատեսիլին

    Կմասնակցենք նաեւ Պատանի երաժիշտների Եվրատեսիլին

    Հանրային հեռուստաընկերությունն այս տարի առաջին անգամ կմասնակցի ս.թ. մայիսին Վիենայում կայանալիք Պատանի երաժիշտների Եվրատեսիլ-12 մրցույթին, որին մասնակցելու են նաև Ավստրիան, Բելառուսը, Բոսնիա-Հերցոգովինան, Խորվաթիան, Չեխիան, Վրաստանը, Գերմանիան, Հունաստանը, Նիդեռլանդները, Նորվեգիան, Լեհաստանը, Սլովենիան և Ուկրաինան: 15-20 տարեկան դասական ժանրում հանդես եկող երաժիշտների ամենամյա այս մրցույթը Եվրոպական հեռարձակողների միության ամենամյա խոշոր նախագծերից մեկն [...]

     
  • «Եվրատեսիլի» այս տարվա մասնակիցը կորոշվի ներքին ընտրությամբ

    «Եվրատեսիլի» այս տարվա մասնակիցը կորոշվի ներքին ընտրությամբ

    Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը՝ որպես Եվրոպական հեռարձակողների միության լիիրավ անդամ և Եվրատեսիլ երգի մրցույթի պաշտոնական հեռարձակող, իրավասու է ընտրել ս.թ. մայիսին կայանալիք մրցույթի Հայաստանի մասնակցին և երգը՝ կամ ազգային ընտրության (հեռուստադիտող-ժյուրի) կամ ներքին ընտրության միջոցով: Հաշվի առնելով Եվրատեսիլ-2012-ի առանձնահատկությունը՝ Հանրային  հեռուստաընկերությունը որոշում է ընդունել մրցույթն անցկացնել ներքին ընտրությամբ: Ընտրությունը կկատարի ՀՀ [...]

     
  • Համագործակցում են «Ժառանգության» եւ «Ազատ դեմոկրատների» նաեւ երիտասարդները

    «Առավոտ»-ի տեղեկություններով՝ «Ազատ դեմոկրատներ» եւ «Ժառանգություն» կուսակցությունների երիտասարդները որոշել են հետ չմնալ իրենց կուսակցությունների ղեկավարներից, և իրենք էլ են կազմակերպում հանդիպումներ: Մասնավորապես` երեկ երեկոյան այս երկու կուսակցությունների երիտասարդները հանդիպում են ունեցել և քննարկել համագործակցության հնարավոր եզրերը: Ի դեպ` երիտասարդները նաև պայմանավորվել են հաճախակի դարձնել նման հանդիպումները:

     
  • Այցելություն ծնողազուրկ երեխաներ խնամող ընտանիքներին

       Գյումրիից 5-7 կմ հեռավորության վրա, դեպի Ախուրյան գետն ընկած Վարդ-Բաղ կոչվող երբեմնի գեղատեսիլ և ծառապատ տարածքը նախկինում հայտնի հանգստյան գոտի էր: Երկրաշարժից հետո այն վերածվեց տնակային ավանի: Ներկայումս քաղաքից կտրված այդ տարածքում, ուր ձմռան ամիսներին նույնիսկ մեքենաներ չեն երթևեկում, բնակվում են սոցիալական ծայրահեղ պայմաններում և հիմնականում պետության կողմից բնակարանային [...]

     
  • Հայերից դեմ էր միայն Նաիրա Զոհրաբյանը

    Հայերից դեմ էր միայն Նաիրա Զոհրաբյանը

    Ուշագրավ է, թե ինչպես են երեկ քվեարկել ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամները «Բնակչության բռնի տեղաշարժը որպես մարդու իրավունքների խախտում» բանաձեւի քվեարկության ժամանակ: Արդեն հաղորդել ենք, որ այդ բանաձեւում թուրք եւ ադրբեջանցի պատվիրակների առաջարկով ներառվել է հետեւյալ պարբերությունը. «Երկու երկրների միջեւ հակասության դեպքում՝ տեղահանված բնակչության կամ դրա հետեւանքների վերաբերյալ, երկու երկրները պետք [...]

     
  • Հայտնի է այն դատավորի անունը, ով վարելու է Հովհաննես Թամամյանի դատավարությունը

    Հայտնի է այն դատավորի անունը, ով վարելու է Հովհաննես Թամամյանի դատավարությունը

    Ինչպես «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի 10-ից 20-ը ընկած ժամանակահատվածում սկսվելու է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ–մայոր Հովհաննես Թամամյանի գործով դատավարությունը։ Դատավարությունը վարելու է Կենտրոն Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը, ով արդեն սկսել է ծանոթանալ հարուցված քրեական գործի նյութերին։ Արշակ [...]

     
  • Աղջիկների վերաբերմունքը բանակում ծառայություն չանցած տղաների մասին

    Աղջիկների վերաբերմունքը բանակում ծառայություն չանցած տղաների մասին

    19-ամյա Անահիտ Պետրոսյանը չի ցանկանում իր կողքին տեսնել մի տղամարդու, ով ծառայության չի անցել հայոց բանակում. «Ինձ համար շատ կարեւոր է, երբ տղան ծառայած է լինում: Բանակը տղայի կյանքում շատ բան է փոխում եւ սովորեցնում է դիմանալ ամեն տեսակ դժվարությունների»: Հարցմանը մասնակցած աղջիկների գրեթե բոլորն իրենց կողքին ցանկանում են տեսնել [...]

     
  • Զինվոր որդին՝ պատգամավոր դառնալու չափանիշ

    Զինվոր որդին՝ պատգամավոր դառնալու չափանիշ

    Լեւոն Շիրինյանը առաջարկում է նոր չափանիշներ սահմանել պատգամավորի թեկնածուների համար: «Ոնց որ խորհրդարան են նետվում, այ այդպես երեխաներին ճակատ պիտի նետեն։ Չափորոշիչ պետք է լինի, պետք է ընտրենք նրանց, ում երեխաները բանակում ծառայում են»,- եզրափակեց նա։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ

     
  • «Օպել»-ը, 30 մետր շրջվելով, հայտնվել է ձորում. վարորդը մահացել է (տեսաշար եւ տեսանյութ)

    «Օպել»-ը, 30 մետր շրջվելով, հայտնվել է ձորում. վարորդը մահացել է (տեսաշար եւ տեսանյութ)

    Այսօր՝ հունվարի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ինչպես դեպքի վայրից «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13.30-ի սահմաններում, Երևան–Գյումրի ավտոճանապարհի 50-րդ կմ–ի հատվածում՝ Առուճ գյուղի ճանապարհին, «Օպել վեկտրա» մակնիշի 18 ՍԼ 590 համարանիշի ավտոմեքենան, որը վարում էր Գյումրու բնակիչ Ռաֆիկ Պետրոսյանը, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց [...]

     
  • «Խնդիրը ուսադիրը չէ, այլ էական են մարդկային փոխհարաբերությունները». Ալեքսան Մինասյան

    «Խնդիրը ուսադիրը չէ, այլ էական են մարդկային փոխհարաբերությունները». Ալեքսան Մինասյան

    Այսօր հայկական բանակը դարձավ 20 տարեկան: Այդ առթիվ զրուցեցինք Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարանի հիմնադիր, գնդապետ, քաղաքական գիտությունների  թեկնածու, «Ժայռ» համահայկական երիտասարդական հասարակական կազմակերպության (ՀԵՀԿ) պատվավոր նախագահ Ալեքսան Մինասյանի հետ:   -Ձեզ` որպես ՀՀ քաղաքացու եւ  ծնողի` ի՞նչ է տվել  բանակի կազմավորումը: -Բանակը տեսնում եմ որպես ազգի պաշտպանիչ շերտ, հիմք, որի վրա [...]

     
  • «Անպատասխանատու, հիմար քայլ». Լոռեցիներն ընդդեմ Սերգեյ Դանիելյանի

    «Անպատասխանատու, հիմար քայլ». Լոռեցիներն ընդդեմ Սերգեյ Դանիելյանի

    www.ejournal.am-ի հունվարի 26-ի Սերգեյ Դանիելյանի «Հոդված էկոլոգիայի մասին» հրապարակումը վիրավորել է լոռեցիներին ու Ֆեյսբուքի որոշ օգտատերերին: «Սերգեյ Դանիելյանից պահանջում ենք անհապաղ ներողություն խնդրել» իրադարձության մեջ մասնավորապես նշված է, որ հոդվածն իր մեջ պարունակում է Լոռու մարզի բնակիչների հասցեին լկտի ու անհիմն վիրավորական եզրակացություն: Մասնավորապես՝ խոսքը վերաբերում է «Հայաստանի Լոռու մարզի բնակչությունը [...]

     
  • Բանակում կատարվող դեպքերը երիտասարդներին չեն ընկճում. Բանակի մասին

    Բանակում կատարվող դեպքերը երիտասարդներին չեն ընկճում. Բանակի մասին

    Վերջին ամիսներին բանակում կատարվող դեպքերը, ինչ խոսք, երիտասարդներին մտածելու տեղիք տալիս են, բայց չեն ընկճում: Գրեթե բոլորն են ցանկանում գնալ ու ծառայել հայրենիքին: «Որ ես չծառայեմ, ո՞վ ծառայի»: Այսպես է մտածում 18-ամյա Նարեկը: Ծառայության անցնելու է մի քանի ամսից` գարնանային զորակոչին: Չի վախենում: «Բանակը տղայի համար է»: Ինքն է ասում: [...]

     
  • Ըստ Դօրիանի, ծիծաղելի է՝ ամեն բառ թարգմանելու մեր մոլուցքը

    Ըստ Դօրիանի, ծիծաղելի է՝ ամեն բառ թարգմանելու մեր մոլուցքը

    Վերջին օրերին սոցիալական կայքերում, աշխատավայրերում, նույնիսկ քաղաքային տրանսպորտում մարդիկ քննարկում, քննադատում էին Լեզվի պետական տեսչությանը, նրա պետ Սերգո Երիցյանին, այն բանի համար, որ վերջինը «հայտնագործություն» է արել, սեքս բառը թարգմանել ու «սարքել» է «հաճույքաճխտիկ»: Սոցիալական ցանցերում մարդիկ տեքստեր էին գրում, օգտագործում նորաստեղծ բառը՝ փորձելով հարմարվել դրա հնչեղությանը: Օրեր անց Լեզվի [...]

     
  • «Հայաստանում որեւէ ԶԼՄ անկախ լինել չի կարող»

    «Հայաստանում որեւէ ԶԼՄ անկախ լինել չի կարող»

    Ասում է «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» կազմակերպության ղեկավար Արթուր Սաքունցը: – Պարո՛ն Սաքունց, ինչ կարծիքի եք այսօր Հայաստանում գործող զանգվածային լրատվության միջոցների անկախության մասին: – Հեռուստատեսային լրատվական դաշտում գոյություն չունի որեւիցե անկախ լրատվական միջոց, քանի որ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը, որն իրականացնում է մրցույթ հեռուստահաղորդումների հեռարձակման համար, կատարում [...]

     
  • «WebԾիրան» առցանց փառատոնի խութերն ու պտուղները

    «WebԾիրան» առցանց փառատոնի խութերն ու պտուղները

    Երեկ ամփոփվեցին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի եւ Webtv.am հեռուստատեսության նախաձեռնությամբ, «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության աջակցությամբ կայացած համահայկական առցանց «WebԾիրան» կինոփառատոնի արդյունքները: Անցյալ տարվա նոյեմբերի 15-ից մեկնարկած «WebԾիրանի» ընթացքում ցուցադրվեց տարբեր ժանրի 49 ֆիլմ: Մրցանակակիրները որոշվելու էին ինտերնետ քվեարկության արդյունքում: Հիմնադիրների որոշմամբ, սակայն, մրցանակաբաշխության արարողությունը հետաձգվեց. webtv.am-ը արձանագրել էր, որ ծրագրավորման տեխնիկական միջոցներով [...]

     
  • Այսօր նրանց համար կրկնակի տոն է

    Այսօր նրանց համար կրկնակի տոն է

    Այսօր` հունվարի 28-ին, Հայաստանը տոնում է հայոց բանակի կազմավորման 20-րդ տարեդարձը: Այն նշանակալից իրադարձություն է յուրաքանչյուր հայի համար, սակայն օրը կրկնակի տոն է դարձել Ռազմիկ Ալեքսանյանի համար, ով ծնվել է բանակի կազմավորման օրը, և այսօր տոնում է ոչ միայն իր, այլև բանակի 20-ամյակը: «Առավոտ երիտասարդականը» զրուցեց Ռազմիկի մայրիկի` տիկին Նելլիի [...]

     
  • Նախկին դասախոսը՝ իր բուհի 17 դասախոսների դեմ

    Նախկին դասախոսը՝ իր բուհի 17 դասախոսների դեմ

    Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Աղասի Մկոյանի, շարունակում է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի նախկին դասախոս Լուսինե Աշուղյանի (լուսանկարում) հայցով ընդդեմ նույն բուհի ստորաբաժանումների ղեկավարների դատական քննությունը: Հայցվորը բուհի 17 դասախոսների մեղադրում է իր պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը արատավորելու մեջ: 2011թ. օգոստոսի 26-ին պատասխանողները հայցվորի բնակարանի հասցեով բաց [...]

     
  • «Սեւ» եւ այսուհետ՝ «սպիտակ» ցուցակներ

     Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ներկայացրել է պաշոնակատար անձանց ցուցակը, որոնք 2011թ. խախտել են տեղեկատվություն ստանալու իրավունքը: Նրանք մաս կկազմեն «սեւ ցուցակի»: 1. Արմեն Երիցյան. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար 2. Սեյրան Օհանյան. ՀՀ պաշտպանության նախարար 3. Արթուր Գեւորգյան. Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ 4. Սասուն Սաֆարյան. Այգեձորի գյուղապետ 5. [...]

     
  • Նոր ատոմակայանով հարցը չենք լուծի

    Նոր ատոմակայանով հարցը չենք լուծի

    Մասնագետները գտնում են, որ այն միլիարդներով, որոնք ծախսելու են նոր ատոմակայան կառուցելու համար, ավելի նպատակահարմար է էներգիայի այլընտրանքային աղբյուրները զարգացնել: Մեծամորի ատոմակայանի՝ ՀԱԷԿ-ի շահագործումը սարքավորումների մաշվածության պատճառով օրեցօր դառնում է վտանգավոր: Այս մասին ահազանգում են թե՛ միջուկային էներգիայի, թե՛ բնապահպանական խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների մասնագետները: ՀԱԷԿ-ի աշխատել-չաշխատելու հարցը դրվել էր [...]

     
  • ՀԱԿ-ում թերահավատ են ԲՀԿ-ի կեցվածքի նկատմամբ

    Իսկ ՀՅԴ-ում եւ «Ժառանգությունում» համարում են, որ ԲՀԿ-ն այդ քայլն անում է՝ ոչինչ չկորցնելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, նախորդ օրն արժանանալով ՀՀԿ-ի կշտամբանքին, հայտարարեց, որ միացել է խորհրդարանական ընդդիմադիր ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունների նախաձեռնությանը՝ Ազգային ժողովում խորհրդարանական լսումներ հրավիրելու համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերի վերաբերյալ: ԲՀԿ-ականները բացատրում են, որ իրենց կուսակցության ծրագրում [...]

     
  • «ԲՀԿ-ն ինչ որ անում է այսօր, ճիշտ է անում»

    «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը նախորդ օրը հայտարարեց, որ միացել է ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունների նախաձեռնությանը՝ Ազգային ժողովում խորհրդարանական լսումներ հրավիրելու համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերի վերաբերյալ: Արդյոք դրանով ԲՀԿ-ն փորձում է իշխանությանն «ատա՞մ ցույց տալ»՝ «Առավոտի» հարցին ՀՅԴ խմբակցությունը ներկայացնող Արտյուշա Շահբազյանը պատասխանեց. «ԲՀԿ-ն անում է այն, ինչ որ անում է, եւ [...]

     
  • ՀՅԴ-ի նամակը ԱԺ-ում տեղ-տեղ է տեղ հասել

    ՀՅԴ-ի նամակը ԱԺ-ում տեղ-տեղ է տեղ հասել

    ՀՅԴ-ն ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնելու հարցով իր նախաձեռնությունն ավարտված չի համարում «Առավոտը» երեկ արդեն հաղորդել էր , որ ՀՅԴ խորհրդարանական խմբակցությունը դեռ անցյալ տարեվերջին ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնելու հարցով ՍԴ-ին ներկայացվելիք դիմումի նախագիծ է պատրաստել եւ կից գրությամբ պաշտոնական նամակով ներկայացրել ԱԺ բոլոր խմբակցություններին ու նաեւ անկախ պատգամավորներին: Այս նախաձեռնության [...]

     
  • Անակնկալ եւ կանխատեսելի արդյունքների տուր

    Անակնկալ եւ կանխատեսելի արդյունքների տուր

    Վեյկ-ան-Զեեում ավարտին է մոտենում շախմատի Tata Steel Chess գերմրցաշարը: Երեկ կայացած 11-րդ տուրն առանձնացավ ինչպես անակնկալ, այնպես էլ ինչ-որ տեղ կանխատեսելի արդյունքներով: Մրցաշարի միանձնյա առաջատար, Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանն անսպասելի պարտվեց մրցաշարային աղյուսակն անհույս եզրափակող Դավիթ Նավարային: Նախորդ տուրում 2-րդ հորիզոնական բարձրացած Վասիլի Իվանչուկը զիջեց շախմատի աշխարհի թագի հավակնորդ, [...]

     
  • 500-ից ավելի կրակոց` հայկական դիրքերի ուղղությամբ

    Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, հունվարի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել  է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի շուրջ 150 խախտում, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է 500-ից ավելի կրակոց: ՊԲ առաջապահ ուժերը զերծ են մնացել հրահրիչ գործողություններին պատասխանելուց և շարունակել են [...]

     
  • Պետք չէ համեմատել հայաստանյան եւ արեւմտյան նվագախմբերը

    Պետք չէ համեմատել հայաստանյան եւ արեւմտյան նվագախմբերը

    Aravot.am-ի «Լոնդոնի սիմֆոնիկի երաժիշտները մե՛կ անգամ են մրցույթ անցնում» հոդվածում Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի մենակատար, միջազգային մրցույթների դափնեկիր, ջութակահար Ռոման Սիմովիչը փաստել էր, որ իրենց մոտ երաժիշտը մրցույթով ընդունվում է աշխատանքի եւ աշխատատեղը պահելու նպատակով այլեւս մրցույթների ու լսումների չի մասնակցում: Հրապարակմանը արձագանքել են հայ դիրիժորական արվեստի երախտավոր Յուրի Դավթյանը, Ազգային [...]

     
  • Սյունիքի մարզկենտրոնի տեսքը խաթարված է

    Սյունիքի մարզկենտրոնի տեսքը խաթարված է

    Կապանում շատերը չգիտեն ապօրինի շինարարության համար նախատեսված պատիժների մասին   Սյունիքի մարզկենտրոն Կապանում ավելի շատ գործում է հայկական մենտալիտետը, քան օրենքը: Քաղաքի ճարտարապետական տեսքը, ըստ մասնագետների, խաթարվել ու դեռ շարունակում է խաթարվել: Բանն այն է, որ Կապանի թե՛ կենտրոնական եւ թե՛ ծայրամասային թաղամասերում քաղաքացիներն ինքնակամ իրենց բնակարաններին կից պատշգամբ են [...]

     
  • ԹԱՆԿԱՐԺԵՔ ՋՐԵՐ

    ԹԱՆԿԱՐԺԵՔ ՋՐԵՐ

    Գլուխ տասնվեցերորդ

     
  • Բարձր չափանիշներ

    Խոսել բանակի 20-ամյա հոբելյանի մասին պաշտոնական վերամբարձ տոնով եւ աչք փակել թերությունների վրա, ազնիվ ու անկեղծ չէ: Այսօր մեր հասարակությունը, վստահ եմ, մի կողմից՝ հպարտանում է մեր բանակով եւ նրա անցած ճանապարհով, իսկ մյուս կողմից էլ՝ այս կայացած կառույցի նկատմամբ ավելի պահանջկոտ է, քան ցանկացած այլ գերատեսչության հանդեպ: Որովհետեւ, եթե հարկային տեսուչն է կաշառակեր, դա դիտվում է որպես տվյալ ոլորտին հատուկ թերություն, բայց եթե հրամանատարն է այդպիսին, դա ընկալվում է որպես ոչ միայն որպես արատ, այլեւ որպես մեր պետությանը սպառնացող վտանգ: Երբ սովորական, «քաղաքացիական» օլիգարխն է հարստահարում իր տարածքի ժողովրդին՝ մեկ-մեկ ինչ-որ «բարեգործական» ոսկորներ շպրտելով նրան, մարդիկ նման «թագավոր-ախպորը» պարզապես ատում են, երբ նույնը անում է գեներալի ուսադիրներով օլիգարխը, նրա ամեն մի քայլը ներքին ընդվզում է առաջացնում: Եթե քաղաքացիական կյանքում են սպանությունը պարտակում, դա գնահատվում է որպես «մենթերի» կամ դատախազների հանցագործություն, երբ բանակում է դա արվում, ծառայող զինվորի ամեն մի մայր տագնապով է լցվում:

     
  • 28.01.12

     
  • Նախագահն այցելել է Եռաբլուր

    Նախագահն այցելել է Եռաբլուր

     ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձի կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:  

     
  • Գարեգին Բ. Հայոց բանակը մարմնավորում է մեր ժողովրդի հայրենասեր հոգին, ազգային մեր իրավունքները պաշտպանելու կամքը, ապագայի վստահությունը

    Գարեգին Բ. Հայոց բանակը մարմնավորում է մեր ժողովրդի հայրենասեր հոգին, ազգային մեր իրավունքները պաշտպանելու կամքը, ապագայի վստահությունը

    Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն այսօր` հունվարի 28-ին, շնորհավորական ուղերձ է հղել Մայր Աթոռ Ս. Էջմիածնից Հայոց բանակի 20-ամյա հոբելյանի առիթով: Ուղերձում մասնավորապես նշվում է. «Հայոց փառապանծ բանակի 20-ամյա հոբոլյանի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հոգու խնդությամբ Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում եւ շնորհավորանքները` քաջարի մեր զինվորներին ու զորավարներին եւ [...]

     
  • «Ազատ դեմոկրատների» շնորհավորանքը

    Հարգելի հայրենակիցներ Շնորհավորում ենք հայրենիքի բոլոր պաշտպաններին հայոց բանակի 20-ամյակի կապակցությամբ: Մեր անկախ պետականության կայացման պատմությունը դյուրին չի եղել և հայոց  բանակը անցել է դժվարին ու փառավոր ճանապարհ՝ արցախյան հերոսամարտերից մինչև սահմանների ամենօրյա ու մշտարթուն պաշտպանություն: Վստահ ենք, որ հայոց զինված ուժերը կշարունակեն իրենց կարևոր դերակատարումը հայրենիքի անվտանգության, ինչպես նաև [...]

     
  • Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը և Սելիմի լեռնանցքը

    ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 28-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ-ում ավտոճանապարհներն անցանելի են: Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը և Սելիմի լեռնանցքը:

     
  • Ամենուրեք ձյուն է սպասվում

    Ամենուրեք ձյուն է սպասվում

    Հունվարի 28-ին շրջանների զգալի մասում, 29-ին արևելյան շրջաններում, 30-ին՝ երեկոյան ժամերին, արևմտյան շրջաններում, 31-ին և փետրվարի 1-ին ամենուրեք սպասվում է ձյուն, տեղ-տեղ մառախուղ: 30-ի գիշերը  կդիտվի առանց տեղումների եղանակ:  Քամին  հյուսիս-արևելյան  3-8մ/վրկ, 28-ին, 31-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ, լեռներում և լեռնանցքներում բուք: Օդի ջերմաստիճանը 29-ին  կնվազի 5-8, [...]

     
  • Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում, կան վիրավորներ, իսկ ճանապարհը սպասարկող ընկերությունը «մատը մատին չի խփել» (Ֆոտոշարք, տեսանյութ)

    Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում, կան վիրավորներ, իսկ ճանապարհը սպասարկող ընկերությունը «մատը մատին չի խփել» (Ֆոտոշարք, տեսանյութ)

    Այսօր՝ հունվարի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 08.00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 39-րդ կմ–ում՝ ճանապարհային ոստիկանության նախկին հենակետի դիմաց, իրար են բախվել Սևան քաղաքի բնակիչ 56-ամյա Մերուժան Ստեփանյանի վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 20 ՏՏ 729 համարանիշի և Կոտայքի [...]

     
  • Կաշառք կվերցնե՞ն

    Կաշառք կվերցնե՞ն

    «Իմ կարծիքը» քաղաքացիական նախաձեռնության հերթական ուսումնասիրության թեմաներն են դարձել ընտրություններն ու ընտրակեղծիքները: Հարցումն օրերս անցկացվել է Երեւանի չորս համայնքներում եւ Հայաստանի հինգ մարզերում: Ներկայացված հարցին` «Կարո՞ղ եք գումարի կամ նյութական շահի դիմաց քվեարկել ձեր չնախընտրած քաղաքական ուժի օգտին», հարցվածները հետեւյալ պատասխաններն են տվել. այո`8 տոկոս, երեւի այո` 11տոկոս, միանշանակ ոչ` [...]

     
  • «Առաջին հերթին ձեր տոնն է, քանզի բանակը կայացել է ձեր ամենաթանկ զոհողության գնով»

    «Առաջին հերթին ձեր տոնն է, քանզի բանակը կայացել է ձեր ամենաթանկ զոհողության գնով»

    ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ուղերձը ՀՀ զինված ուժերի 20 տարիների ընթացքում զոհված կամ անհայտ կորած զինծառայողների հարազատներին Հարգելի՛ հայրենակիցներ, 20 տարի առաջ հայ ժողովրդին կրկին վիճակված էր կերտել հերոսական պատմություն և սկիզբ դնել Արցախի ազատագրության և Հայաստանի Հանրապետության անկախության համար պայքարին: Համազգային զոհաբերությունների, նվիրումի ու ջանքերի շնորհիվ այսօր` 20 [...]

     
  • Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը զինված ուժերի ստեղծման 20-ամյակի կապակցությամբ

    Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը զինված ուժերի ստեղծման 20-ամյակի կապակցությամբ

     Սիրելի՛ հայրենակիցներ, Պարոնա՛յք գեներալներ, սպաներ, զինվորներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման քսանամյակի կապակցությամբ: Անկախ պետականության կորստից ի վեր հայ ժողովուրդը բազմաթիվ զինվորներ է ծնել, սակայն իր բանակն ունենալու բախտը չի ունեցել: Հայ մարտիկները, սպաներն ու գեներալներն իրենց անձնական սխրանքով ու նվիրումով փառք են [...]

     
  • Ամեն ինչ իրար է խառնվել Տեր-Պետրոսյանի տանը

    Ամեն ինչ իրար է խառնվել Տեր-Պետրոսյանի տանը

    Ինչպես դասականը կասեր՝ ամեն ինչ իրար է խառնվել Տեր-Պետրոսյանի տանը։ Խոսքը, անշուշտ, ՀԱԿ-ի մասին է։ Իբր քիչ է, որ կոնգրեսի համամասնական ցուցակի այս կամ այն տեղը գրավելու համար իրար միս են ուտում, թունդ վեճուկռիվ է սկսվել նաեւ ՀԱԿ-ի ներկայացուցիչների ու «նախկին քաղբանտարկյալների» միջեւ։ Օրեցօր ծավալվող եւ նոր երանգներ ստացող ՀԱԿ… [...]

     
  • Մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանը ազա՞տ կարձակվի

    Մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանը ազա՞տ կարձակվի

    Որքան էլ դժվար եւ անցանկալի է հավատալ, բայց մանկապղծության համար 15 տարի ազատազրկման դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանը հնարավոր է հայտնվի ազատության մեջ: Բանն այն է, որ ՀՀ կառավարության թիվ 825 որոշմամբ սահմանված «Պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկին», ամենայն հավանականությամբ, համապատասխանում է Սերոբ Տեր-Պողոսյանի հիվանդության ախտորոշումը: Բարեգործի դիմակի տակ թաքնված մանկապիղծին [...]

     
  • Արզաքանցյանի փոխարեն` Բադեյանը

    Արզաքանցյանի փոխարեն` Բադեյանը

    Մեր տեղեկություններով` թիվ 22 ընտրատարածքում` Գավառում, ՀՀԿ-ական պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի փոխարեն մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունն է առաջադրելու ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր` «Եվրոստան ույուտ» ընկերության սեփականատեր, ծնունդով Գավառից` Մանվել Բադեյանը: Վերջինս երեկ մեր թղթակցի հետ զրույցում, ըստ էության, չի հերքել այդ լուրը: «Դեռ հաստատ որոշված չէ, բայց բացառված էլ չէ»,-ասել է [...]

     
 
 
 
Website by Hmayak Tigranyan