Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական «պայքար»՝ ֆոտոշոփի միջոցով

Հունվար 28,2012 23:37

Facebook սոցիալական  ցանցը  լի  է բազմաթիվ ու բազմաբնույթ էջերով, «ստատուսների», արտասովոր նկարների,  բնության, սիրո  եւ այլնի մասին պատմող թեմաներով: Որպեսզի տվյալ էջի այցելուների թիվն աճի, հիմնականում «ադմիններից»  խմբին միանալու հրավեր է գալիս, ու հաճախ միանում ենք խմբին` առանց ծանոթանալու դրա բովանդակությանն ու առավել եւս` «ծագմանը»:

Գերակշռղ մաս կազմող ռուսալեզու էջերին, որոնք բացված են ադրբեջանցիների կողմից, բավականին թվով հայեր են Like տալիս, եւ դրանցից  մեկը` «Любовь & Дружба »  կոչվածը, որը սիրային բնույթի լուսանկարների ու տեքստերի համար է նախատեսված, չգիտես ինչու որոշել էր հունվարի 28-ին` Հայոց բանակի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ հայերի նկատմամբ իր «սերն » արտահայտել Հայաստանի Հանրապետության նախագահի լուսանկարը ֆոտոշոփի միջոցով գռեհիկ ծաղրանկար դարձնելով՝ տեղադրել էջում:

Նախագահի լուսանկարին ազերիների տված Like-երին ու տհաճ մեկնաբանություններին հակազդելու համար փորձեցի  իրենց կերպ վարվել, որպես մեկնաբանություն,  իրենց նախագահի google-ից վերցրած ծաղրանկարը տեղադրել: Ազգայնամոլի դափնիններ չունեմ,  ուղղակի այդ կերպ փորձեցի «ինքնապաշտպանվել», սակայն իմ մեկնաբանությունից վայրկյաններ անց ոչ միայն այն ջնջվեց, այլեւ ավելացան  հայերի հասցեին արված վիրավորանքները: Համառորեն մի քանի անգամ կրկնեցի արածս, արդյունքում՝ ադրբեջանցի ադմինը ինձ տեղավորեց «սեւ» ցուցակում:

ՀՀ բանակի հիմնադրման 20-ամյակի օրը անգամ Facebook-ում ադրբեջանցիների կողմից նման պայքար մղելը զարմանալի չէ՝ պատերազմում պարտվածի բարդույթից ու հոգեբանությունից է այդ ամենը բխում:

 Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Հ.Գ. Ցավալի է, բայց այս «տեսարանին» Like տվողների ու մեկնաբանություններ անողների մեջ հայտնվեցին նաեւ հայեր, ընդ որում` լրագրողներ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031