Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Դանիելյանը ներողություն է խնդրել լոռեցիներից

Հունվար 28,2012 21:59

Այսօր անդրադարձել էինք www.ejournal.am-ի հունվարի 26-ի Սերգեյ Դանիելյանի «Հոդված էկոլոգիայի մասին» հրապարակմանը եւ ներկայացրել լոռեցիների ու «Ֆեյսբուքի» որոշ օգտատերերի վիրավորանքը հոդվածի առնչությամբ:

Դերասան Սերգեյ Դանիելյանն արձագանքել է լոռեցիներին` ejournal.am-ում: «Սիրելի և հարգելի Լոռու մարզի բնակիչներ, շատ եմ ցավում, որ իմ անհեթեթ վրիպումի պատճառով ձեր ուշադրությունը շեղվեց հոդվածի բուն նյութից: Ես ներողություն եմ խնդրում բոլորից, ում անսպասելիորեն վիրավորել եմ: Հավատացեք, որ ինձ անչափ մտահոգում է իմ ընթերցողի յուրաքանչյուր կարծիք: Խնդրում եմ իմ սխալ արտահայտության պատճառով չշեղվենք այլ խնդիրներից, որոնք մեզ բոլորիս մտահոգում են»,- գրել է Սերգեյ Դանիելյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031