Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարի հետ

Ապրիլ 01,2012 15:38

Մարտի 31-ին ՀՀ Առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկեռինսկայի հետ:

Տիկին Շեկեռինսկայի խնդրանքով Տեր-Պետրոսյանը ներկայացրել է առաջիկա խորհրդարանական ընտրությունների օրինականության ապահովման վերաբերյալ իր նկատառումները: Առաջին նախագահը հատուկ կարևորել է ընտրողների ցուցակից բացակա ընտրողների տվյալների մաքրումը, նրանց ընտրելու իրավունքն ապահովելով լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու հնարավորությամբ:

Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ երկարաժամկետ դիտորդների և Կոնգրեսի մարզային շտաբերի համագործակցության վերաբերյալ:

Հանդիպմանը մասնակցել են Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Ավետիս Ավագյանը և Վլադիմիր Կարապետյանը:

 ՀԱԿ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30