Լրահոս
Օրվա լրահոսը

Քաթարի շեյխը պահանջվող $100 միլիոնը հատկացնում է

Ապրիլ 01,2012 19:02

 Հնարավոր է՝ Վիտալի Կլիչկոն մինչեւ տարեվերջ Լենոքս Լյուիսից վրեժխնդիր լինելու հնարավորություն ունենա:
ESPN հեռուստաալիքի տարածած ինֆորմացիան իսկական սենսացիա է առաջացրել: Օրեր առաջ 46 ամյա Լյուիսը լրատվամիջոցներին հայտարարել էր, թե $ 100 միլիոնի դիմաց պատրաստ է Վիտալի Կլիչկոյին ռեվանշ մրցամարտի հնարավորություն տալ: Եվ ահա, Քաթարի շեյխը, որին պատկանում են «Մալագա» եւ ՊՍԺ ֆուտբոլային ակումբները, այդ գումարը հատկացնելու պատրաստակամություն է հայտնել: Բայց պայմանով, որ մենամարտը կայանա իր երկրի տարածքում: Իսկ թե Վիտալի Կլիչկո՞ն որքան կվաստակի, առայժմ չի հրապարակվում:
Ինքը՝ Լյուիսը, տեղեկանալով շեյխի մտադրության մասին, ասել է. «Ճիշտն ասած, ես այդ թիվն ասել էի կատակով եւ մտածում էի, թե այդպիսի գումար ոչ-ոք չի տրամադրի: Բայց եթե այդպես է, ինչո՞ւ չէ: Այդպիսի գումարները գետնին թափված չեն լինում: Վաղը եւեթ մարզադահլիճ եմ մտնում»:
  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30