Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորները կհրապարակե՞ն գրանտակեր ակտիվիստների անունները (Տեսանյութ)

Ապրիլ 07,2012 17:30

Մաշտոցի այգու կրպակները ապամոնտաժող բրիգադը ոստիկաններին 3 օր ժամանակ էր տվել: Երեք օրն արդեն լրացել է, բայց կրպակները չեն ապամոնտաժվել: Aravot.am- ը ապամոնտաժող բրիգադի անդամ Մանվել Սարգսյանից հետաքրքրվեց, թե նրանց դանդաղ գործելաոճը ինչով է պայմանավորված. «Ոստիկանները որոշել են, որ կարող են պաշտպանել այս բուծիկները ու ամեն կերպ չեն հեռանում, մենք էլ  չենք ցանկանում որեւէ կոնֆլիկտի մեջ մտնել ոստիկանության հետ: Մարդիկ կհասկանան , կհեռանան, մենք հանգիստ կապամոնտաժենք… կհամոզենք իրենց: Մարդկանց թվում է՝ ապամոնտաժելը գիշերով գալն ու  մի քանի ապակի հանելն է,  մեր խնդիրը դա չէ, մեր խնդիրն այն է, որ նրանք հասկանան, որ սխալ են ու հեռանան… Մենք հո գողեր չենք, որ գիշերով գանք այստեղ ինչ-որ բաներով զբաղվենք»:

Պարոն Սարգսյանի խոսքերով,  ապամոնտաժող բրիգադն էլ նույն տեմպերով աշխատում է՝ առաջիկայում էլ նոր անդամներով կհամալրվի.«Եթե իրենք որոշել են, որ 20 մարդու դեմ կարող են պահել, 2000-ի դեմ կկանգնեն ու այդ ժամանակ կհասկանան, որ սա երկու հոգու խնդիրը չէ, հասարակության խնդիրն է»:

Քաղաքացիական շարժման ակտիվիստ Ռուզան Գրիգորյանն էլ արդեն 60 օր է այգում է ու զարմացած է, որ  քաղաքացիական շարժման ակտիվիստներին  գրանտակերներ են համարում. Մի քանի անգամ պատգամավորների բերանից եմ լսել, որ մենք գրանտակերներ ենք , ամբողջ օրը այստեղ ենք անցկացնում, համենայնդեպս ինձ հայտնի չէ, ովքեր են այդ գրանտակերները, եթե իրենք գիտեն, թող անուններ հրապարակեն , գուցե մենք էլ իմանանք ու հասկանանք՝ հետագայում ոնց ենք վարվում»:

Ի դեպ,  այսօր ապրիլի 7-ի կապակցությամբ ոստիկանները մեխակներ նվիրեցին ակտիվիստներին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30