Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին ՀՀԿ-ականը՝ Տեր-Պետրոսյանին. «50 հազար դրամ տուր՝ քեզ ընտրեմ»

Ապրիլ 12,2012 23:40

Լուսանկարում Համեստ Մովսիսյանն է

Այսօր Եղվարդում ՀԱԿ-ի քարոզչական հանրահավաքին եկած մի կին՝ Համեստ Մովսիսյանը, ամեն կերպ փորձում էր մոտենալ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Անհաջող փորձերից հետո կինը խնդրեց նամակ փոխանցել առաջին նախագահին կամ գոնե տեղ հասցնել իր խնդրանքը: «Եկել եմ դրամական օգնություն խնդրեմ, հայրիկս անկողնային հիվանդ է, ինսուլտ է խփել, դեղի փող չունեմ, իմ տեսողությունն էլ մինուս 35 է, չեմ կարողանում աշխատել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց նա:

Տիկին Համեստը վստահեցնում էր, որ ընտրելու է ՀԱԿ-ին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին. «Առաջ Հանրապետական եմ եղել, բայց ես արդեն դուրս եմ եկել: Մի-երկու խնդրանքով, որ դիմել եմ՝ չի ընդառաջել, դուրս եմ եկել»: Մեր հարցին, հիմա եթե Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ փող չտվեց՝ իրեն չե՞ք ընտրելու՝ նա պատասխանեց. «Իհարկե, նրան եմ սատարում, մտածել եմ իրան ընտրեմ»:

Ավելի ուշ պարզվեց, որ ՀԱԿ անդամներից մեկը, թույլ չտալով մոտենալ առաջին նախագահին, կնոջն  ասել է, որ «մենք փող բաժանողներից չենք» ու ճանապարհել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30