Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ բրոշյուրները Կապանում երեխաներն են բաժանում

Ապրիլ 16,2012 21:55

Այսօր Կապանի Թումանյան փողոցի բնակելի շենքերից  մեկում դպրոցահասակ երեխաներն  էին բաժանում «Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական ծրագրերի բրոշյուրները:

Նրանք հերթով բախում էին  բնակարանենրի դռները,  հարցնում բնակիչներին` ցանկանո՞ւմ են վերցնել բրոշյուրներից, ընտրելո՞ւ են «Օրինաց երկիր» կուսակցությունը եւ ցանկության դեպքում մեծ սիրով տրամադրում դրանք:  Երեխաները նաեւ հայտնեցին, որ այդ բրոշյուրներից մեծահասակներն են իրենց տրամադրել եւ հանձնարարել բաժանել դրանք բնակիչներին:

«Օրինաց երկիր» կուսակցության  Կապանի գրասենյակի պատասխանատու Գարիկ Միրզոյանը «Առավոտին» փոխանցեց, որ այդ երեխաներն իրենց հետ կապ չունեն եւ իրենց քարոզիչների մեջ անչափահաս երեխաներ չկան: «Մեր քարոզիչները մեծահասակներ են, ովքեր անձամբ են այդ գործն իրականացնում: Տվյալ փողոցում հենց մեր քարոզիչներն են անձամբ եղել: Երեխաները մեզ հետ բացարձակ կապ չունեն, տեղյակ չեմ, թե ովքեր են եղել  նրանք եւ  ում հանձնարարկանն են կատարել: Միշտ շարժվել ենք ու շարժվում ենք օրենքի սահմաններում: Մենք մեր քարոզիչներն ունենք եւ մարդկային ռեսուրսի խնդիր չունենք», – պարզաբանում է Գարիկ Միրզոյանը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30