Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն մեծամասնականով պաշտպանելու է Սաթիկ Սեյրանյանի թեկնածությունը

Ապրիլ 30,2012 12:41

Արաբկիրի թիվ 4 ընտրատարածքում ՀՅԴ-ն պաշտպանելու է «168 ժամ» թերթի խմբագիր Սաթիկ Սեյրանյանին: Այդ մասին այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց ՀՅԴ անդամ Աղվան Վարդանյանը: Նրա խոսքերով՝  ՀՅԴ չի  պաշտպանում  Արտակ Սարգսյանի նմաններին, որն հասարակությանը հայտնի է ՍԱՍ-ի Արտակ անունով: «ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանին հաջողություն ենք մաղթում, թող դառնա պատգամավոր, Զարուհի Փոստանջյանին հաջողություն ենք մաղթում, բայց կարծում ենք, որ Սաթիկ Սեյրանյանի նման պրոֆեսիոնալ լրագրողների կարիքը ԱԺ-ն ունի»: Հարցին՝ միասնական շտաբում ոչ ֆորմալ գոնե պայմանավորվածություն կա սատարել իրար, ինչպե՞ս է, որ չեք պաշտպանում  ՀԱԿ թեկնածուին՝ պատասխանեց. «Սաթիկ Սեյրանյանը տարբերվում է բոլորից, անկուսակցական է, մենք չենք պատրաստվում պաշտպանել ո՛չ պարոն Սարգսյանին, ո՛չ Արամ Մանուկյանին, ո՛չ տիկին Փոստանջյանին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30