Լրահոս
Օրվա լրահոսը

Ավանում խոչընդոտել են «Ժառանգության» քարոզարշավը

Ապրիլ 30,2012 15:01

 

Այսօր` ապրիլի 30-ին, Ավան վարչական շրջանում խոչընդոտել են «Ժառանգություն» կուսակցության եւ պատգամավորի թեկնածու Ստեփան Սաֆարյանի նախընտրական քարոզարշավը: Ինչպես NEWS.am-ին հայտնեց Ստեփան Սաֆարյանը, Ավանի 3-րդ փողոցում իր շտաբի ակտիվիստների վրա են հարձակվել «մի խումբ բանդիտներ», որոնք հայհոյել եւ քաշքշել են նրանց:

 

«Ես զանգահարեցի ոստիկանություն եւ միջազգային դիտորդներին եւ նրանք փախան»,- նշեց Ստեփան Սաֆարյանը` հավելելով, որ հարձակվողները եղել են հանրապետական կուսակցության համակիրներ:

 

Նշենք, որ Ավանի թիվ 1 ընտրատարածքում առաջադրվել են Ստեփան Սաֆարյանը` «Ժառանգությունից», Գայանե Առուստամյանը` Հայ ազգային կոնգրեսից, եւ պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը` ՀՀԿ-ից:

 

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի 

 


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30