Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Հովհաննիսյանը` ընդդիմությունը պառակտելու մասին

Մայիս 01,2012 14:26

Այսօր Aravot.am-ը ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են ընդդիմությունը պառակտում եւ համակարգված չեն աշխատում` մեծամասնական ընտրակարգով ավելի շատ մանդատ վերցնելու համար: Խոսքը մասնավորապես թիվ 4 ընտրատարածքում անկուսակցական Սաթիկ Սեյրանյանին պաշտպանելու մասին է: Այդ նույն ընտրատարածքում առանց այդ էլ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունն» առաջադրել են տարբեր թեկնածուների` Արամ Մանուկյանին ու Զարուհի Փոստանջյանին: Այս առնչությամբ Վահան Հովհաննիսյանը պատասխանեց. «Ի՞նչ պառակտելու մասին է խոսքը, ո՞ւմ համար են աշխատում կուսակցական թեկնածուները, ի՞մ: Պարզ է, որ իրենց համամասնական ցուցակների համար են աշխատում, իսկ ես ինչո՞ւ պիտի պաշտպանեմ նրանց: Մենք միասնական համամասնական ցուցակով հանդես չենք գալիս: Նույնիսկ կոալիցիան է ընտրությունների գնում առանձին-առանձին, մենք ինչո՞ւ պիտի մտածեինք ընդդիմության հետ միասին աշխատելու մասին»: Մեր հարցին` այսինքն խնդիր չունե՞ք ՀՀԿ-ին թույլ չտալ մեծամասնական ընտրակարգի հաշվին մանդատ ավելացնելու` պարոն Հովհաննիսյանը պատասխանեց. «Մեր խնդիրը հետեւյալն է` եթե ոչ դաշնակցությունը, ապա ում էլ ընտրեք` նույն վիճակն է լինելու, ոչինչ չի փոխվելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031