Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդյոք Սիրուշոն կրկին կներկայացնի՞ Հայաստանը»

Հունվար 11,2013 23:06

«Հայաստանի հանրային հեռուստատեսությունն այժմ իրականացնում է «Եվրատեսիլ-2013»  երգի մրցույթի թեկնածուներին ընտրելու ներքին գործընթացը: Չեն դադարում ասեկոսեներն այն մասին, որ Սիրուշոն կարող է ներկայացնել կովկասյան այս փոքր երկիրը: Հայաստանի պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը սակայն շեշտել է, որ դեռևս որևէ որոշում չի կայացվել»:

Այս մասին ասված է «Եվրատեսիլ» երգի մրցույթի պաշտոնական կայքում հրապարակված հոդվածում, որի հեղինակը հիշեցնում է, որ Սիրուշոն իր «Քելե քելե» կատարումով արդեն ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ-2008»-ին, որի արդյունքում Հայաստանը գրավել էր մրցույթում մինչ օրս նվաճած ամենաբարձր՝ չորրորդ տեղը:

Սիրուշոն, «Եվրատեսիլ»-ի կայի վկայությամբ, վերջերս է թողարկել իր նոր «ՊռեԳոմեշ» կատարումը, որը, «YouTube» կայքում տեղադրվելուց հետո, շատ արագ դարձել է հայկական ամենադիտվող տեսահոլովակներից մեկը:

«Այն կարող է իրականում լինել «Քելե քելե» երգի, որի վերնագիրը վերցվել է Կոմիտասի ստեղծագործություններից, պատմությունը շարունակող կատարում, քանի որ «ՊռեԳոմեշ»-ի վրա նույնպես ազդեցություն են գործել Կոմիտասի ստեղծագործությունները: Գոմեշն այս դեպքում ունի փոխաբերական իմաստ՝ մարմնավորելով ծանր աշխատանքը, անկոտրում կամքն ու արդարությունը», – գրում է հոդվածի հեղինակը:

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, ըստ «Եվրատեսիլ»-ի պաշտոնական կայքի, չի հերքում Սիրուշոյի թեկնածությունը: Ինքը Սիրուշոն, ըստ հոդվածի, դեռևս անցյալ տարի «Եվրատեսիլ»-ում մասնակցելու հետաքրքրություն էր հայտնել:

«Մալմյոյում Հայաստանը կարող է ներկայացնել թեկնածուներից մեկը, այդ թվում՝ Սիրուշոն», – ասել է Հայաստանի պատվիրակության ղեկավար Գասպարյանը:

«Ամերիկայի ձայն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031