Լրահոս
Օրվա լրահոսը

«Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպությունը սատարում է Սերժ Սարգսյանին

Հունվար 31,2013 20:54

«Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպությունը այսօր կազմակերպած «Առողջ ընտանիք» խորագրով համաժողովի ընթացքում հայտարարություն է ընդունել 2013թ. փետրվարի 18-ին ախագահական ընտրություններին ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանին սատարելու մասին:

«Որպես հասարակական կազմակերպություն, մենք ակտիվ մասնակիցն ենք եղել մեր երկրի վերջին 5 տարիների առողջապահության ոլորտում զարգացման բոլոր գործընթացներին: Այսուհետեւ ևս մենք հավատարիմ ենք մնում միավորման առաքելությանը եւ նպատակներին, այն է՝ աջակցել առողջապահության ոլորտի զարգացմանը, նպաստել Հայաստանում ազգաբնակչությանը ցուցաբերվող բժշկական օգնության որակի բարձրացմանը եւ առողջապահական ծառայությունների մատչելիությանը, մասնակցել Հայաստանում առողջապահության կազմակերպման, կառավարման, ֆինանսավորման եւ տնտեսավարման ժամանակակից մեխանիզմների, նորմատիվների եւ չափանիշների մշակմանն ու ներդրմանը:

Ելնելով վերը շարադրվածից ու նկատի ունենալով այն հանգամանքը, որ սկսվել է առողջապահական համակարգի բարեփոխումների ծրագրերի իրականացումը, և ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրով նախատեսված են այդ աշխատանքների շարունակման ու ոլորտում առկա խնդիրների լուծման հստակ ճանապարհներ՝

 հայտարարում ենք.

2013թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրություններին «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպությունը սատարում է ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանին և կոչ է անում իր անդամներին ու համակիրներին իրենց քվեն տալ նրա օգտին:

«Առողջապահության կազմակերպիչների միավորում»  հասարակական կազմակերպությունը առողջապահության համակարգի ամենաներկայացուցչական կառույցն է, որտեղ ներգրավված են ոլորտի կազմակերպիչներ, անվանի բժիշկներ, առաջատար մասնագետներ և երիտասարդ բուժաշխատողներ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031