Լրահոս
Օրվա լրահոսը

978 կալանավոր է ընտրության գնացել

Փետրվար 18,2013 19:35

 

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի խորհրդական Նիկոլայ Առուստամյանի տվյալներով, քրեակատարողական հիմնարկներում  պահվում է 4742 անձ, նրանցից  միայն 1028-ն ունեն ընտրելու իրավունք:

Քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում պարոն Առուստամյանն ասաց, որ նախնական տվյալներով,  1028 ընտրելու իրավունք ունեցող կալանավորներից ընտրության են  գնացել 978-ը: Ըստ նրա, ընտրողների թիվը կարող է աճել, որովհետեւ միայն  «Նուբարաշենի» քրեակատարողական հիմնարկում է ընտրությունը կազմակերպվել առավոտյան՝ ժամը  10-ին,  մնացած հիմնարկներում քվեարկությունը սկսվել է ժամը 17:00-ից :

«Քվեարկությունը շարունակվում է «Վանաձոր»  քրեակատարողական հիմնարկում, որտեղ չեն մասնակցել մոտ 10 կալանավոր:

Նա նաեւ ասաց, որ ԵԱՀԿ գրասենյակից դիտորդներ են այցելել  Արթիկի, Վանաձորի եւ Գորիսի քրեակատարողական հիմնարկներ:

 Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728