Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը փորձում է Հայաստանին ավելի սեղմած պահել»․ Մուստաֆա Էդիբ Յըլմազ

Մարտ 25,2013 21:32

Թուրքական «Zaman» թերթի արտաքին քաղաքական նորությունների խմբագիր Մուստաֆա Էդիբ Յըլմազը «Առավոտ»-ի հետ զրույցում, անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններում ադրբեջանական գործոնին, Թուրքիայի իշխանությունների նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների կողմից պահանջկոտ հայտարարություններին եւ հարցին, թե որքա՞ն է Թուրքիայի կախվածությունը ադրբեջանական գործոնից, նկատեց, որ Ադրբեջանն այսօր ամեն ինչ փորձում է անել, որպեսզի՝ «Հայաստանին ավելի սեղմած պահի»:

«Ադրբեջանը իր բոլոր գործողություններով փորձում է մեկուսացնել Հայաստանը ե՛ւ արեւմուտքից, ե՛ւ արեւելքից: Նրանց մտածելակերպն այսպիսին է, որ այդ քաղաքականությունն ի վերջո այնքան կթուլացնի Հայաստանը, որ Հայաստանն այլեւս ելք չի ունենա եւ տեղի կտա Ադրբեջանի պահանջներին: Բնականաբար, Ադրբեջանն վարում է նման քաղաքականություն, բոլոր լծակներն ու հնարավորություններն է օգտագործում՝ այդ քաղաքականությունը առաջ մղելու համար: Արդյունքում՝ ունեն քաղաքականություն, այդ քաղաքականությունը իրականացնելու գործիքներ եւ իրականացնում են դա», -ասաց Մուստաֆա Էդիբ Յըլմազը:

 

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

 Թուրքական «Zaman» թերթի արտաքին քաղաքական նորությունների խմբագիր Մուստաֆա Էդիբ Յըլմազի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ վաղվա տպագիր «Առավոտ»-ում:

 

 

  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031