«Քրդերի զորամասերը զորամիավորվելու հայատարարություն են արել». Սերգեյ Շաքարյանց

«Քրդերի զորամասերը զորամիավորվելու հայատարարություն են արել». Սերգեյ Շաքարյանց

Ինչ վտանգների կարող են հանգեցնել Էրդողանի և Աբդուլահ Օջալանի միջև եղած բանակցությունները՝ քաղաքագետի մեկնաբանությամբ:

 

«Թուրքիայում հենց հիմա սկսել է մի գործընթաց, որը կարևոր է հենց Հայաստանի համար, և եթե գործընթացը պսակվի հաջողությամբ, ապա  վաղը  շատ հնարավոր է, որ մենք գործ կունենանք ոչ թե այսօրվա Թուրքիայի հետ, այլ ինչ-որ թուրք-քրդական համադաշնության հետ»,- այս մասին այսօր « Փաստարկ» մամուլի ակումբում ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը :

Քաղաքագետի խոսքով`  Թուրքիայի վարչապետ Էրդողանը  արդեն 4 ամիս է վարում է բանակցություններ քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ, որտեղ Օջալանը գնացել է զիջումների՝ անելով այն, ինչ պահանջել էր Թուրքիայի կառավարությունը, եւ եթե սա պսակվի հաջողությամբ, ապա վաղը մենք գործ կունենանք ոչ թե  Թուրքիայի հետ, որտեղ կարելի է պահանջատիրություն ներկայացնել, այլ լրիվ մի նոր պետության հետ, որը կհրաժարվի պատասխանատվությունից. «Պատկերացրեք, որ մեզ սահմանակից է լինելու ոչ թե Թուրքիայի Հանրապետություն, այլ ինչ-որ քրդական ինքնավարություն  Թուրքիայի կազմի մեջ:  Սա մեծ սպառնալիք է և մեր պայքարի համար և ՀՀ քաղաքականության համար»:

Ըստ Շաքարյանցի`քրդերի զորամասերը զորամիավորվելու հայատարարություն են արել. «Վաղը, երբ միավորվեն,  մենք գործ կունենանք ոչ թե թուրքական բանակի, այլ քրդական բանակի հետ:  Ստացվելու է այնպես, որ քրդերը պատասխանատու չեն լինելու այն բանի համար, ինչ եղել է ոչ քրդական տարածքում, իսկ Օսմանյան կայսրությունը չի եղել քրդական  պետություն»:

Այս պարագայում քաղաքագետը  թուրքական հարցում Հայաստանի համար տեսնում է երկու պատուհան: Առաջին` թուրքերը կփորձեն պահպանել քաոսային վիճակը տարածաշրջանում, որպեսզի երկարաձգեն իրենց  ներկա տեսքի պետականության ժամանակը, և կարող են խրախուսել հայ-թուրքական հարաբերությունների ընթացքը, սակայն հիշեցնելով, որ վերաբացված սահմանը կլինի ոչ թե Թուրքիայի, այլ ինչ-որ Քրդստանի  հետ. «Քանի որ դու զրկվում ես քո պահանջատիրության սյուներից մեկից` հողը և սեփականությունը, թուրքերը վաղը կապացուցեն, որ այդ ամբողջը քրդերի ձեռքն է և խոսեք իրենց հետ: Իսկ դու քրդերի հետ խոսել չես կարող, քանի որ քուրդը ասում է, որ այն ժամանակ ինքն էլ քո նման ստրուկ է եղել»:

Երկրորդ, որ  ոչինչ էլ կարող է չլինել, սակայն  խմորումները կգնան մեծագույն քրդացում, որովհետև քրդական գործոնի շահարկմանն արդեն մասնակից են ե’ւ Ռուսաստանը, ե’ւ Պարսկաստանը: Քաղաքագետը գերապատվությունը տալիս է հարցը սառեցնելուն, հակառակ դեպքում կգնա հարցի քրդացում, որին կմիջամտեն և Պարսկաստանը, և Ռուսաստանը:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Մեկնաբան says:

    Մի քիչ տարօրիանկ են քաղաքագետի եզրակագություններն ու ոչ-քաղաքական բառապաշարը: Պահանջատիրությունը նախ քաղաքական տերմին չէ: Եթե այն քաղաքական տերմին լիներ, ապա հաստատագրված կլիներ ինչ-ինչ քաղաքական համաձայնագրերով:

    Երկրորդ, թուրք-քրդական համաձայնագրով ու այս կամ այն բնությի Քրդստանի ստեղծմամբ ո’չ թե գոյություն չունեցող հայկական քաղաքական պայքարն է վտանգվում, այլ Հայաստանի անվտանգությունը:

    Թուրքերը նկրտումներ չունեն Հայաստանի նկատմամբ՝ քրդերը ունեն:

    Թուրքերը Թուրքիան մասնատելու որևէ ծրագիր կամ շահագրգռություն չունեն: Եթե պատմության բերումով դա տեղի ունենա, դա Հայաստանի համար կլինի մեծագույն աղետ:

    Ընդհանրապես, քաղաքագետի այստեղ արտահայտված մտքերը ծայրահեղ անլուրջ ու հեքիաթային են: Առանձնապես տարակուսելի է քաղաքագետի քրդական հարցի սառեցման նախընտրությունը: Տպավուրություն է ստեղծվում, որ այս հարցի լուծումն իր տնօրինության տակ է:

  2. sofia says:

    Մեզ մենակ սա էր պակասում

  3. Վահրամ says:

    Էս քաղաքագետները որ չեն վեր կենում ու էշ-էշ փրթում, ներվերս խախտվում է: Հետույքներն էլ կբացեն, մենակ հեռուստատեսությամբ ցուցադրեն իրենց…

  4. Վահրամ says:

    Մի քիչ հեռատես եղեք էլի…

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք