Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանին` որպես նախագահի, մենք բոլորովին չենք ճանաչում»

Ապրիլ 22,2013 18:37

Րաֆֆի Հովհաննիսյանը վերսկսում է մարզային հանդիպումները:

 

Մինչ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կժամաներ Վանաձոր, «Ժառանգություն» կուսակցության Վանաձորի գրասենյակում եւ դրա տարածքում հավաքված քաղաքացիները իրենց դժգոհությունն էին արտահայտում փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահի ընտրություններից` փաստելով, որ իրենք Սերժ Սարգսյանին` որպես նախագահի, չեն ընդունում:

«Մեր ընտրված նոր նախագահ մենք ճանաչում ենք Րաֆֆի Հովհաննիսյանին, մեր նոր նախագահը նա է, մենք մինչեւ վերջ պետք է ենթարկվենք Րաֆֆի Հովհաննիսյանին` որպես մեր նախագահի»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է 78-ամյա Գվիդոն Գրիգորյանը:

80-ամյա Արտուշ Մուրադյանն էլ մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ չնայած տարիքին` լի է պայքարելու եռանդով, եկել է, որպեսզի պայքարի հետագա սերունդների համար. «Իմացել ենք գալու ա, եկել ենք այստեղ, մենք եկել ենք Րաֆֆուն տեսնելու, որովհետեւ հարգում ենք, սիրում ենք, եւ չարչարվում է, որ ինչ-որ մի արդյունքի հասնի: Մեր նախագահ մենք ճանաչում ենք Րաֆֆի Հովհաննիսյանին, Սերժ Սարգսյանին` որպես նախագահի, մենք բոլորովին չենք ճանաչում: Ձեր ապագայի համար ենք պայքարում, կապ չունի թե մենք քանի տարեկան ենք, մենք չարչարվում ենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ղեկավարի Հայաստանը»:

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930