Լրահոս
Օրվա լրահոսը

Մասնագիտությունների օր` Վանաձորում

Ապրիլ 26,2013 22:47

ԵՊԼՀ Կարիերայի կենտրոնի համակարգող Լեւոն Բաբամյանը կարծում է, որ այսօր բոլոր մասնագիտություններն էլ պահանջարկ ունեն, ուղղակի գործատուների պահանջներն են ավելացել:

 

Այսօր Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը «Վիվա Սել ՄՏՍ» ընկերության աջակցությամբ, Լոռու մարզպետարանի եւ Վանաձորի քաղաքապետարանի անմիջական օժանդակությամբ կազմակերպել էր «Մասնագիտությունների օր Վանաձորում 2013» խորագիրը կրող  միջոցառումը:

Ինչպես Aravot.am-ի հետ հարցազրույցում նշում է ԵՊԼՀ Կարիերայի կենտրոնի համակարգող Լեւոն Բաբամյանը, միջոցառումը թվով երրորդն է, եւ նպատակ ունի տեղի երիտասարդներին ծանոթացնել բուհի կրթական ծրագրերի հետ. «Առաջին երկուսը եղել են Գյումրիում եւ Վայոց ձորում այժմ եկել ենք Վանաձոր: Մեր նպատակն է օգնել մարդկանց մասնագիտության հարցում կատարելու գիտակցված ընտրություն, կարեւոր է, որ այս միջոցառմանը իրենց մասնակցությունն ունենան նաեւ մանկավարժները, քանի որ շատ հաճախ հենց նրանք են ուղղորդում աշակերտներին մասնագիտության ընտրության հարցում»:

Միջոցառման ընթացքում վանաձորցիները ծանոթացան ԵՊԼՀ մասնագիտություններին ու մասնագիտացումներին, ինչպես նաեւ խորհրդատվություն ստացան անմիջապես մասնագետներից:

«Մեր առանձնահատկությունն այն է, որ պարտադիր մասնագիտության ու մասնագիտացման հետ մեր  ուսանողը նաեւ սովորում է երկու օտար լեզու, որը հետագայում հնարավորություն է տալիս ավելի մրցունակ լինել աշխատաշուկայում»,-ասում է Լեւոն Բաբամյանը` հավելելով, որ այսօր բոլոր մասնագիտություններն էլ հարգի են ու պահանջարկ ունեն, ուղղակի գործատուների պահանջներն են ավելացել:

«Հիմա բազում խնդիրներ կան աշխատանքի տեղավորման հետ կապված, բայց դա պետք է խոչընդոտ չհանդիսանա գիտելիք ստանալու հարցում, քանի որ գիտելիք ստացած եւ որակյալ մասնագետը միշտ պահանջարկ ունի:Մասնագիտությունների պահանջարկն էլ է շատ այսօր, ուղղակի գործատուները շատ մեծ պահանջներ են դնում: Դրան եւ  բուհը պետք է պատրաստ լինի, եւ սովորողը»,-եզրափակում է Լեւոն Բաբամյանը:

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930