Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս օրը ինձ համար իմ ամբողջ կյանքն է». Ռուբեն Թովմասյան ((Տեսանյութ, ֆոտոշարք)

Մայիս 01,2013 14:50
PrevPhoto
NextPhoto

Այսօր Երեւանի կենտրոնում, Մարտիրոս Սարյանի արձանի մոտից մեկնարկեց  մայիսի մեկին նվիրված կոմունիստների հանդիսավոր երթը՝ մայրաքաղաքի գլխավոր պողոտայով:  Երթի մասնակիցներն աննախադեպ շատ էին, Մաշտոցի պողոտան գրեթե «զավթել» էին իրենց դրոշներով, երգ-երաժշտությամբ ու կոմունիստական  կոչերով:

Երթի  մասնակիցներն անցան Մաշտոցի, Ամիրյան եւ Վազգեն Սարգսյան պողոտաներով, կանգ առան Մյասնիկյանի արձանի մոտ: Երթին  մասնակցում էին  ոչ միայն տարեց կոմունիստներ, այլեւ՝ մեծ թվով երիտասարդներ, դպրոցահասակ երեխաներ:

Aravot.am-ի հետ զրույցում ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանն ասաց.  «Այս օրը ինձ համար իմ ամբողջ կյանքն է: Այսօր բանվորի օրն է, իսկ  մենք պարտավոր ենք նշել այդ օրը: Այն երկիրը, որը չի նշում բանվորի օրը, այդ երկիրը սովամահ է լինում»:

Թովմասյանը նաեւ շնորհավորում  էր բոլորին՝ աշխատավորների օրվա կապակցությամբ, ցանկանալով, որ բոլոր աշխատավոր մարդիկ մեր երկրում լավ ապրեն:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031