
Մանրամասները՝ տեսանյութում
Aravot.am-ի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ՀՅԴ-ի շանսերն այս ընտրություններում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մայիսի 3-ից իրենց գրասենյակը ընտրակաշառքների մասին ահազանգեր է ստանում, պարոն Վարդանյանն ասաց. «Երեկ ամբողջ գիշեր ահազանգեր են եղել, որոնք շատ-շատ էին, մենք բոլոր ահազանգերը փոխանցում էինք ոստիկանությանը, հույս ունենք համապատասխան արձագանք կլինի: Ես կարծում եմ՝ մեր քաղաքացիները շատ լավ տարբերում են թացը չորից, եւ Երեւանում գոնե պիտի ընտրակաշառքները նման ազդեցություն չունենան: Պետական համակարգի աշխատողների կախվածությունն ավելի մեծ է. գունավոր գրիչներ, հատուկ ծալելու ձեւեր եւ այլն: Սրանք են վտանգավոր, բայց ես կարծում եմ՝ մեր քաղաքացիներն արդեն ամեն ինչ տեսել են եւ այս անգամ ճիշտ կկողմնորոշվեն»:
Լրագրողների հարցին, թե ինչ ակնկալիքով է ընտրություն կատարել, պարոն Վարդանյանն ասաց. «Եկել եմ փոփոխության համար, փոփոխություններ մեր քաղաքում` Երեւանում, Հայաստանում, եւ եկել եմ, որ մեր քաղաքացիները ինքնուրույն եւ ազատ լինեն, իրենց քվեի տերը լինեն»:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ


















































