Լրահոս
Օրվա լրահոսը

Դիտորդը մատյանով հարվածել ու վնասել է «Ժառանգության» անդամի դեմքը

Մայիս 05,2013 18:54

aptak-2 aptak-33/19 ընտրատեղամասում սրտի կաթիլների հոտ էր տարածված: Մի քանի ժամ առաջ այդ ընտրատեղամասում ընդհարում է եղել: ԲՀԿ-ի հանձնաժողովի անդամը հայտնաբերել է, որ 4 հոգի փորձել են քվեարկել այդ ընտրատեղամասում, երբ Քանաքեռ-Զեյթունի բնակիչ չի եղել: Երբ նրանց անձնագրերը վերցրել է հանձնաժողովի քարտուղարը՝ «Ժառանգության» անդամ Մարիամ Կարապետյանը, վրա է հասել «Տնտեսություն եւ սոցիրավունք» կենտրոնի դիտորդ Սարգիս Մաղդեսյանը եւ քարտուղարի մատյանով հարվածել է կնոջ դեմքին: Մեր ներկայության պահին էլ կնոջ դեմքի վրա հարվածի հետքը կար:

Կինն այնպիսի հոգեվիճակում էր, որ չէր ուզում խոսել ու մեկնաբանել դեպքը: Նա խնդրում էր որպես կին իրեն հասկանալ եւ մտնել դրության մեջ, հարցեր չտալ: Միայն ասաց, որ իրեն չեն վախեցրել եւ ինքը վախեցող չէ, եթե ամեն ինչին տրվել է իրավական ընթացք:

Հանձնաժողովի նախագահ Կարեն Բաղոյանը նույնպես մեզ հետ զրույցում պատմեց դեպքը եւ ասաց, որ արձանագրություն է կազմվել, 4 անդամ ստորագրել է արձանագրության տակ: Հանձնաժողովի անդամը բուն հարվածի ժամանակ այնտեղ չի եղել, լսել է տեղամասում աղմուկ ու վազել է, հասկանալով դեպքը՝ տեղամասից վռնդել է դիտորդին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031