Լրահոս
Օրվա լրահոսը

НТВ. Հայ վարորդին դատարան են բերել կանացի խալաթով. նա համարյա լաց էր լինում

Հուլիս 15,2013 22:55

«Էն Տե Վե» լրատվականի մոտ տեսանյութ է հայտնվել Տվերի դատարանից, որտեղ այսօր ձերբակալել են հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին, որին մեղադրում են Մոսկվայում հուլիսի 13-ին տեղի ունեցած խոշոր ավտովթարի համար:

Երեկ Հարությունյանը գտնվում էր Բոտկինսկի հիվանդանոցում, սակայն հետաքննության պահանջով, բժիշկները դեղամիջոցների միջոցով հանել են նրան քնից: 46-ամյա տղամարդուն դատարան են տարել չսափրված և կանացի գույնզգույն խալաթով:

Նա նստած է ամբաստանյալների համար նախատեսված ճաղերի հետևում ու շատ նիհար է երևում: Նրան շրջապատել են լրագրողները: Բոլոր հարցերին նա պատասխանում է գլուխը տարուբերելով ու փորձում է զսպել արցունքները:

Լրատվականը գրում է՝ ամենայն հավանականությամբ նա դեռ շոկային վիճակում է գտնվում:

Այսօր նրա նկատմամբ մեղադրանք են ներկայացրել՝ «Երկուսից ավելի մարդկանց մահվան պատճառ դարձած ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու» համար: Հարությունյանն իր մեղքը չի ընդունել ու խնդրել է դատարանին, որ իրեն ազատ արձակեն:

Մոսկվայում հուլիսի 13-ին Հրաչյա Հարությունյանն իր բեռնատարով ավտոբուսի էր բախվել, ինչի հետևանքով 18 մարդ էր զոհվել:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (11)

Պատասխանել

  1. Նորիկ says:

    Ես կարծում եմ այս դեպքը և սրանից հետո բոլոր դեպքերը, որ կլինեն(հավատացեք կլինեն)սադրանք է(провокация): Նա ով այդ պրովոկացիան արել է, շատ լավ է ուսումնասիրել այդ վարորդի մարշրուտը: Նրանք շատ լավ են իմացել որ վթար կլինի ամպայման , բայց այդքան զոհեր… երեվի չեին սպասում: Եվ այն հանգամանք թե ինչպես դեղերով սրսկած մարդուն բերել են դատարան – ապացույց է: Նույնիսկ գազան մարդասպանին այդպես չեն նվաստացնում(унижают):
    Այսօր Ռուսաստանում ազրները,թուրքերը և թաթարները ամեն կերպ ուզում են հայերին դարցնել թշնամի Ռուսների աչքում:
    Այն ինչ վոր կատարվեց շատ ցավալի է…Ցավակցություն եմ հայտնում բոլոր զոհերի հարազատներին:
    Ես պատկերացնում եմ Հրաչյա Հարությունյանին դրությունը: Մեր մասնագետները անպայման պետք է մասնակցեն այդ հետաքննությանը:

  2. Նելլի says:

    Երեկ ամբողջ օրը խուսափում էի դիտել կամ լսել հաղորդագրություններ Հ. Հարությունյանի մասին: Սիրտս ցավում էր՝ տեսնելով մեր հայրենակցի խեղճ ու կրակ, անօգնական վիճակը: Ես ցավում եմ նաև զոհվածների համար, սակայն գտնում եմ, որ մենք ամեն կերպ պիտի սատարենք մեր հայրենակցին, իսկ մեր կառավարությունը գոնե ապահովի նրան որակյալ փաստաբանով, որովհետև նրա թեթև ձեռքով են մեր հայրենակիցները հայտնվում օտար ափերում՝ հանապազօրյա հաց վաստակելու համար:

  3. nune says:

    համամիտ եմ ու շատ եմ խնդրում օգնեք այս մարդուն, առանց այն էլ մեծ վիշտ ունի…

  4. Arsinya says:

    Որևէ լրագրող հարցում կատարել է ՌԴ-ում ՀՀ դեսպանություն պարզելու թե ինչ միջոցառումներ են ձեռնարկում ՀՀ քաղաքացուն պատշաճ պաշտպանելու, նրա շահերը ներկայացնելու համար ???Թե պիտի ՌԴ-ի հանքերից մեկում մի երկու հանքափոր եղունգ կոտրեն, որ մեր նախագահը ժամ առաջ ցավակցական ուղերձ հղի: Իսկ ով պիտի զբաղվի ՀՀ քաղաքացու շահերով ????

  5. Սոֆյա Առաքելյան says:

    Նույնիսկ նացիստներին դատելիս կոստյում էին հագցնում , շատ -շատ վատ է ,ահավոր է, այս խալաթը ոչ թե այս խեղճ մարդուն են հագցրել , այլ ամբողջ հայ ազգին ու կառավարությանը , օգնել է պետք , սկիզբը պետք է լինի փողով վարորդական իրավունք ձերք բերելուն վերջ տալով , մեր ժողովուրդը անպաշտպան է …………

  6. Нарек says:

    Вы сами являетесь СМИ , почему нет ни какого огласия , почему этого человека в таком виде и состоянии привезли в суд? Почему когда права человека-Армянина нарушаются вы молчите и как макаки пишете то, что фашистские СМИ россии пишут? Где ваша национальное понятие , где ваше чувство самолюбия? Нашего брата в таком состоянии показывают на весь мир, это и к вам относится и ко мне, и всей Армении!
    Этот халат одели не на Арутюняна а на всю Армению.
    Почему вы не публиковали , когда русский алкаш находившийся под алкогольным опьянением , сбил на смерть троих жителей Гюмри, а сейчас на весь мир показываете беднягу, кто точно не хотел такого, у кого на душе боль невероятного масштаба, ктоне был под опьянением, он всего лишь человек , кто попал в ДТП не по своей вине. Почему вы не интересуетесь и не ищете виновных, кто не поставил светафор на такой дороге , где имеется большой трафик машин

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Ինձ թվում է, Ձեր մեղադրանքները «Առավոտի» հասցեին անհիմն են: Ձեր նշած դեպքը մեր թերթը լուսաբանել է: Հիմա էլ լուսաբանում է այս պատահարը: Առավել սպառիչ տեղեկատվության, եթե դրա կարիքն ունեք, Ձեզ կտրամադրի կայքի պատասխանատու Աննա Իսրայելյանը:

    • Արման says:

      Отсутствие светофора не оправдание, есть ПДД.
      И с какого перепуга на неисправной машине он выехал на дорогу, вот за это еще и надо отчетвертовать.
      Тут национальность не при чем, думайте и говорите как адекватный человек, а не нацик.

  7. Arthur says:

    Պատկերացեք վերջերս Գյումրիի ռուսական ռազմաբազայում տեղիունեցած ականի պայթյունը, որը խլեց երկու անչափահասների կյանքը, երբեք չշահարկվեց մեր լրատվամիջոցներիմ կողմից, իսկ այս դժբախտ մարդու ռուսները երևի շուտով տեռորիստ հռչակեն:

  8. Լևոն Մելքումյան says:

    Որ ռուսները իրենց հսկայական երկրով և իրենց հսկայական հարստությամբ հանդերձ խարխափում են խավար միջնադարում և այնտեղից դուրս գալու հույսերն ել են արդեն մեռնում, վաղուց հայտնի է ողջ աշխարհին:
    Բայց ահա, որ մենք մեր կամքով, հլու-հնազանդ մեզ դարձնում ենք այդ խավարի գերին, դա արդեն ոչ մի բացատրություն չունի բացի մեր բացարձակ անպետքությունից: Մարդու սիրտ պայթում է անզորությունից,- այսքան հիմար կարելի՞ է լինել…

  9. Արման says:

    Հասկացանք, որ հայ է: Բայց դա չի նշանակում որ պիտի 18 հոգու սպանությունը մարսի:
    Թե ինչպես են վարում հայերը, նորություն չի, շատերը նույնիսկ էլեմենտար կանոնները չգիտեն:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031