Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի կոչը

Հուլիս 31,2013 21:03

ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը Իսրայելի ու Պաղեստինի իշխանություններին կոչ է արել` բաց չթողնել մերձավորարեւելյան հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությունը, այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Իսրայելի ու Պաղեստինի միջև բանակցությունները եռամյա ընդմիջումից հետո վերսկսվել են երեկ, Վաշինգտոնում: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին  հայտարարել է, որ կողմերը նպատակադրվել են հակամարտությունը կարգավորել 9 ամսվա ընթացքում:

«Ես հավատում եմ այդ հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելուն: Ես կոչ եմ անում ովքեր ցանկանում են աջակցել նրանց, ով ներկայումս մասնակցում են բանակցություններին՝ բաց չթողնել խաղաղ պայմանավորվելու հնարավորությունը: ԵՄ-ն իր կողմից անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի բանակցային գործընթացին»,- ասել է Էշթոնը:

 

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031