Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետը խոսել է ակտիվիստների հետ` առանց լսելու նրանց պատասխանը

Օգոստոս 06,2013 14:19

Քաղաքապետարանի դիմաց նստացույցի մասնակից Վահագն Մինասյանի խոսքերով, երեկ սխալ տեղեկություն է տարածվել, թե երեկ քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է իրենց: «Նա պարզապես փողոցն էր անցնում, անձնագրային բաժնի մուտքին էր մոտենում: Նկատելով նրան, կոնկրետ ես, «Վերջ անպատժելիությանը,սա հանրապետություն է» պաստառը ձեռքիս, վազելով գնացել եմ նրան ընդառաջ, պարզել եմ պաստառը, որ տեսնի` այստեղ ենք , հաստատակամ ենք մեր պահանջների բավարարման հարցում: Նա քայլելով, նույնիսկ չէր սպասում լսել իմ պատասխանը, հարցրեց` ոնց եք, ասացի` վատ: Ասաց՝ ձեզ առաջարկել են նստել բանակցությունների սեղանի շուրջ, ասացի` կոնկրետ իր հետ բանակցությունների սեղանի շուրջ նստելու առաջարկ չի եղել ոչ մեկի կողմից: Իսկ նա արդեն մուտքից ներս էր մտել եւ ասաց` այսօր հրավիրում եմ քեզ, եթե որոշես, եկեք: Կոնկրետ այցելություն չի եղել:

Գուցե դա դիտարկվի որպես հրավեր, մեր բոլոր գործողությունները հանրային են, բաց են, սա հանրությանը վերաբերող խնդիր է: Մեր պահանջը միտում ունի պատասխանատվության ինստիտուտ ձեւավորել Հայաստանում, հետեւաբար չենք պատրաստվում որեւէ սենյակի ներսում, փակ դռան հետեւում բանակցության մասնակցել: Եթե հրավիրում է բանակցության, կնշանակի ասելիք ունի, այսօր ժամը հինգին այստեղ ենք, թող իջնի բաց խոսի, հասարակության առաջ իր ասելիքն ասի: Որեւէ փոխզիջման չենք գնալու քանի դեռ չեն բավարարվել մեր պահանջները` երկու պաշտոնյաների պաշտոնանկությունների հետ կապված»,- Aravot.am-ին ասաց Վահագն Մինասյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ Վահագն Մինասյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031