Դիլիջանի աշխատատեղերը երեւանցիների՞ համար են

Դիլիջանի աշխատատեղերը երեւանցիների՞ համար են

Մարզպետը նոյեմբերյանցի գործազուրկներին Դիլիջան է ուղարկում

2013թ. սեպտեմբերի 2-ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը Նոյեմբերյանում քաղաքի ակտիվի հետ հանդիպման ժամանակ խոսելով գործազրկության մասին, հայտարարել է, որ մարզի Դիլիջան քաղաքում կան թափուր աշխատատեղեր, նոյեմբերյանցիները կարող են գնալ այնտեղ, աշխատել:

«Առավոտի» թղթակիցը Դիլիջանի բնակիչներից բողոքներ է ստացել, որ Դիլիջանում նոր գործարկվող հիմնարկներում մեծամասամբ աշխատում են դրանց երեւանցի տերերի ծանոթները եւ բարեկամները, դիլիջանցիներին հիմնականում առաջարկում են հավաքարարի, աման լվացողի գործ:

Զանգահարեցինք զբաղվածության Դիլիջանի տարածքային կենտրոնի գլխավոր մասնագետ Ֆլորա Մարգարյանին: Վերջինս հայտնեց, որ ներկայումս Դիլիջանում մոտ 20 թափուր աշխատատեղ կա՝ էլեկտրիկի, տեխնիկի, ամրանագործի համար: Նա ասաց, որ կապված Դիլիջանում ընթացող միջազգային դպրոցի կառույցների շինարարության հետ, առաջիկայում շինարարության ոլորտում նոր աշխատատեղեր կառաջանան:

Ֆ. Մարգարյանն ասաց, որ դիլիջանցիները հյուրանոցային, առողջարանային եւ այլ բնագավառում մոտ 2 ամիս աշխատելուց հետո, նրանց ազատում են աշխատանքից՝ աշխատատեղին չհամապատասխանելու պատճառաբանությամբ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք